Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ
Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ | |
---|---|
Տեսակ | poetry award? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1993 |
Պարգևադրող | Poetry Book Society? |
Անվանված է | Թոմաս Սթեռնս Էլիոթ |
Կայք | tseliot.com/prize/about-the-t-s-eliot-prize/(անգլ.) |
Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (անգլ.՝ TS Eliot Prize), պոեզիայի գրական մրցանակ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության ամենամյա ամենահեղինակավոր մրցանակ՝ ի պատիվ բանաստեղծ Թ․ Ս․ Էլիոթի։ Մրցանակը շնորհվում է «նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի համար» սկսած 1993 թվականից, «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից։ 2016 թվականին Մրցանակի ղեկավարումը փոխանցվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի հիմնադրամին (անգլ.՝ TS Eliot Foundation)՝ Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1][2][3]։
Թ․ Ս․ Էլիոթի անգլիական մրցանակից բացի կա համանուն ամերիկյան մրցանակ։ Երկուսն էլ պոեզիայի մրցանակներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թ․ Ս․ Էլիոթի մրցանակը շնորհվում է սկսած 1997 թվականից, Թրումանի պետական համալսարանի կոմից, ընդ որում՝ համալսարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թ․ Ս․ Էլիոթի պոեզիայի համար մրցանակը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ շնորհվում է «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից և սահմանված է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի» համար[6]։ Մրցանակը ստեղծվել է 1993 թվականին՝ 1953 թվականին Թ․ Ս․ Էլիոթի հիմնած Poetry Book Society ընկերության 40-ամյակի տոնակատարության առթիվ, ի պատիվ ընկերության հիմնադիր անդամներից բանաստեղծ Թ. Ս. Էլիոթի։ Ընկերությունը ստեղծվել է «պոեզիայի արվեստը քարոզելու նպատակով»[7]։
Ֆինանսավորում և իրավահաջորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման օրվանից մրցանակի գումարը նվիրաբերել է Էլիոթի այրին՝ տիկին Վալերի Էլիոթը, իսկ հետագայում այն տրամադրել է T S Eliot Estate կալվածքը, որը 2015 թվականին գնել է Թ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը (TS Eliot Foundation)[8]։
2016 թվականին Poetry Book Society նախկին բարեգործական կազմակերպությունը, որը 1953 թվականից ��եկավարում էր գրքերի ակումբը, հայտարարել է ֆինանսական դժվարությունների պատճառով լուծարման մասին[2]։ 2016 թվականին Poetry Book Society ընկերությունը, նրա անդամությունը և գրքի ակումբը փոխանցվել է Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1]։ Նրա նախկին տնօրենը՝ Քրիս Հոլֆիլդը նշանակվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի նոր տնօրեն[3]։
Տ․ Ս․ Էլիոթ մրցանակը ստանձնել է Տ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը, որն այժմ վարում և աջակցում է այն[1]։
Բրիտանական գրադարանը 1988 և 1996 թվականներին ձեռք է բերել Poetry Book Society ընկերության արխիվը՝ իր կազմակերպչական փաստաթղթերով, նամակագրություններով, ֆինանսական փաստաթղթերով, գովազդային նյութերով և լուսանկարներով հանդերձ[9]։
Մրցանակային ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակային ֆոնդը տարեց տարի ավելանալանում է[10][11]․ 2017 թվականին հաղթողը ստացել է 25,000 ֆունտ ստեռլինգ (նախկինում՝ 20000 ֆունտ ստեռլինգ էր), եզրափակիչ փուլ անցած տասը հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 1500 ֆունտ ստեռլինգ[1]։ Այդպիսով դառնալով Միացյալ Թագավորությունում անցկացվող պոեզիայի ամենամեծ ամենամյա մրցույթը։ «Ինդեփենդենտ» բրիտանական օրաթերթը մրցանակն անվանել է «պոեզիայի առավել բաղձալի մրցանակ»[12]։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակին առաջադրվածների ցուցակը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին[13]։ Մրցանակի հայտարարումից առաջ ցանկում ընդգրկված տասը բանաստեղծները մասնակցում են Լոնդոնի Սոութբանկի Թագավորական փառատոնի սրահում երեկոյան անցկացվող ընթերցումներին[14]։ 2011 թվականի Ընթերցմանը ներկա են եղել 2000 մարդ[15]։
Մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թ Ս․ Էլիոթի մրցանակի ժյուրին կազմված է երեք անդամից, որոնցից մեկը նախագահն է։ Հաղթողն ընտրվում է եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցների թվից։ Ցանկը նախապես հրապարակվում է։ Որից հետո տեղի են ունենում ընթերցումներ։ Ժյուրին ընտրում է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուն»[6]։
Թվական | Հաղթող | Բանաստեղծությունների ժողովածու (հայ.) |
Բանաստեղծությունների ժողովածու (անգլ.) |
---|---|---|---|
2020 | Բհանու Կապիլ | Ինչպես մաքրել սիրտը | How to Wash a Heart[16] |
2019 | Ռոջեր Ռոբինսոն | Շարժական դրախտ | A Portable Paradise |
2018 | Հաննա Սալիվան | Երեք բանաստեղծություն | Three Poems[17] |
2017 | Օուշեն Վոնգ | Գիշերային երկինք՝ վերքերով ելքով | Night Sky with Exit Wounds[18] |
2016 | Յակոբ Փոլլի | Ջեկսելֆ | Jackself[19] |
2015 | Սառա Հոու | Ջեյդի օղակ | Loop of Jade[20] |
2014 | Դեյվիդ Հարսենթ | Կրակի երգեր | Fire Songs[21] |
2013 | Շինեյդ Մորիսի | Պարալաքս | Parallax[10][22] |
2012 | Շերոն Օլդս | Եղջերվի ցատկ | Stag's Leap[23] |
2011 | Ջոն Բուրնսայդ | Սև կատվի ոսկոր | Black Cat Bone |
2010 | Դերեկ Ուոլկոտ | Սպիտակ ձկնկուլներ | White Egrets |
2009 | Ֆիլիպ Գրոս | Գրունտային ջրերը | The Water Table[24] |
2008 | Ջեն Հադֆիլդ | Գիշերակաց բաց երկնքի տակ | Nigh-No-Place[25] |
2007 | Շոն Օ'Բրայեն | Խեղդված գիրքը | The Drowned Book[26] |
2006 | Շեյմաս Հինի | Մարզ և շրջան | District and Circle |
2005 | Քերոլ Էնն Դաֆֆի | Բերկրանք | Rapture |
2004 | Ջորջ Սզիրտես | Թելակոճ | Reel |
2003 | Դոն Պետերսոն | Վայրէջքի լույս | Landing Light |
2002 | Ալիս Օսվալդ | Նիզակ | Dart |
2001 | Էնն Քարսոն | Ամուսնու գեղեցկուհին | The Beauty of the Husband |
2000 | Մայքլ Լոնգլի | Եղանակը Ճապոնիայում | The Weather in Japan |
1999 | Հուգո Վիլիամս | Բիլլիի անձրևը | Billy's Rain |
1998 | Թեդ Հյուզ | Ծննդայն օրերի նամակներ | Birthday Letters |
1997 | Դոն Պատերսոն | Աստծո պարգևը կանանց | God's Gift to Women |
1996 | Լես Մյուրեյ | Կիսամարդ կարմրավզի բանաստեղծություններ | Subhuman Redneck Poems |
1995 | Մարկ Դոթի | Իմ Ալեքսանդրիա | My Alexandria |
1994 | Պոլ Մուլդուն | Չիլիի տարեգրուոթյունները | The Annals of Chile |
1993 | Սիարան Կարսոն | Մայրենի լեզու․ բանաստեղծություններ | First Language: Poems |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «About the T. S. Eliot Prize – The T. S. Eliot Prize». tseliot.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 «Cuts-hit Poetry Book Society to close». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Books for Independent Thinkers». Inpress Books (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Truman State University Press». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Truman State University Press». web.archive.org. 2010 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 «Rules and Conditions of Entry for the T.S. Eliot Prize» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «ABOUT US». The Poetry Book Society (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «T. S. Eliot House | T. S. Eliot Foundation». T. S. Eliot (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Poetry Book Society archive․ Add MS 88984 : 1952-1996». pdsloginblue.bl.uk. London. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 Doyle, Martin. «Sinéad Morrissey wins £10,000 Forward poetry prize». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «More about the Prize - Poetry Book Society». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Jury, Louise (2007 թ․ հունվարի 16). «Heaney wins £10,000 TS Eliot prize». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «The T S Eliot Prize». Chris Holifield. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «The T S Eliot Prize». Chris Holifield. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Cran, Rona (2011 թ․ հունվարի 27). «Report: 2011 T.S.Eliot Prize». The Literateur. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Bhanu Kapil wins TS Eliot poetry prize for 'radical' How to Wash a Heart». the Guardian (անգլերեն). 2021 թ․ հունվարի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Thompson, Jessie (2019 թ․ հունվարի 14). «The winner of this year's TS Eliot Prize for poetry has been announced». Evening Standard. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «TS Eliot prize goes to Ocean Vuong's 'compellingly assured' debut collection». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «TS Eliot Prize: Jacob Polley is awarded world's most prestigious poetry prize for his collection Jackself». Evening Standard. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Debut collection scoops T S Eliot Prize». Poetry Book Society. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Kennedy, Maev (2015 թ․ հունվարի 12). «David Harsent wins TS Eliot prize for poetry for Fire Songs». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Parallax by Sinéad Morrissey – review». the Guardian (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Poet Sharon Olds scoops TS Eliot Prize for 'confessional' work about». The Independent (անգլերեն). 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Rahim, Sameer (2010 թ․ հունվարի 21). «The Water Table by Philip Gross: review». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Nigh-No-Place, By Jen Hadfield». The Independent (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Sean O'Brien wins unprecedented poetry double». the Guardian (անգլերեն). 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տ․ Ս․ Էլիոթ մրցանակ». Twitter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- «T. S. Eliot Prize Ընթերցումներ». video.search.yahoo.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ կատեգորիայում։ |