Jump to content

Թուրքական Հայաստանի աղետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական Հայաստանի աղետը
ռուս.՝ Трагедия Турецкой Армении
ՀեղինակՅուրի Վեսելովսկի
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման վայրՄոսկվա
Հրատարակիչ«Զվեզդա» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1915

«Թուրքական Հայաստանի աղետը», Յուրի Ալեքսեի Վեսելովսկու 1915 թվականին Մոսկվաում հրատարակված գիրքն է։

Յուրի Ալեքսեի Վեսելովսկի (1872-1919) ռուս գրականագետ, գրաքննադատ, թարգմանիչ, հայագետ։ Ուսումնասիրել է հայկական գրականությունը, մշակույթը և պատմությունը։ Գրել է օսմանյան տիրապետության տակ արևմտահայերի ծանր կացության վերաբերյալ, քննադատել է սուլթանների հակահայկական քաղաքականությունը։ 1915-1916 թվականների հայկական և ռուսական տարբեր հրատարակություններում Յուրի Վեսելովսկին հանդես է եկել երիտթուրքական դահիճների դեմ՝ վճռականորեն դատապարտելով գազազած ազգայնամոլների հանցագործությունները[1]։

Քաղվածքներ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական Հայաստանի աղետը» հետազոտության մեջ հանգամանորեն ներկայացրել է Հայկական հարցի առաջացումն ու պատմությունը, դիվանագիտական պայքարը դրա շուրջ, անդրադարձել է Արևմտյան Հայաստանում բարեփոխումների ծրագրերին և թուրքական կողմի «երաշխիքներին», որոնք ավարտվեցին 1915 թ. ցեղասպանությամբ։

Մերկապարանոց հայտարարություներն ստուգելու, իրերի իրական վիճակն ուսումնասիրելու առաջին իսկ փորձերի ժամանակ բացվում էին սարսափելի, աղաղակող փաստեր։ Հենց 19-րդ դարի վերջը, հակառակ բոլոր տրակտատների և պարագրաֆների, նշանավորվեց թուրքական փաստացի կարգերի բիրտ արտահայտմամբ։ 1890 թ. տեղի ունեցավ Էրզրումի հայտնի ջարդը, ընդ որում հայ բնակչության թույլ փորձերը` դիմակայելու թուրքական զինվորների և պաշտոնյաների ինքնակամ վերաբերմունքին, խեղդվեցին արյան ալիքների մեջ։

1894 թ. է վերաբերում Սասունի վիթխարի կոտորածը` բացարձակապես հրեշավոր, քրդական հրոսակախմբերի և թուրքական կանոնավոր բանակի հուզիչ միասնության պարագայում նախապես մշակված ծրագրով իրականացված մի բան։ Այդ սպանդը, որի հետ կապված էին առանձին դրվագներ` մեկը մյուսից զարհուրելի, կոտորածների և ջարդերի հետ մեկտեղ հանգեցրին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի միասնական միջամտությանն այդ բոլոր արյունալի դեպքերի հետաքննությանը և Հայաստանի համար բարեփոխումների ծրագրի մշակմանը։ Բայց այս ամենից հետո էլ թուրքահայերի վիճակը շարունակում էր մնալ ողբալի…

Նույնիսկ տխրահռչակ թուրքական սահմանադրությունը, որն ինչպես կարծում էին, պետք է ապահովեր Օսմանյան կայսրության բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առջև… չփոխեց արմատապես քարացած իրերի ընթացքը։ Այն փաստը միայն, որ նոր վարչակարգի օրոք կարող էին… իրականացվել, ինչպես նախկինում՝ Աբդուլ Համիդի օրոք, Ադանայի նման ջարդեր, որն ամենաարյունահեղներից մեկն էր, պերճախոս վկայում է այն մասին … թե որքան անզգույշ բան է` հույս դնել վերացական սկզբունքների վրա, երբ պետական համակարգի ընդհանուր ոգին ու կարգը մնում են անփոփոխ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յուրի Վեսելովսկի, Թուրքական Հայաստանի աղետը։ Մոսկվա, «Զվեզդա» հրատարակչություն, 1915։