Թեոֆիլո Սթիվենսոն
Թեոֆիլո Սթիվենսոն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Կուբա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1952[1][2] |
Ծննդավայր | Puerto Padre, Las Tunas Province, Կուբա |
Մահվան ամսաթիվ | հունիսի 11, 2012[3][1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հավանա, Կուբա[4] |
Թեոֆիլո Սթիվենսոն Լոուրենս (իսպ.՝ Teófilo Stevenson Lawrence; մարտի 29, 1952[1][2], Puerto Padre, Las Tunas Province, Կուբա - հունիսի 11, 2012[3][1][2], Հավանա, Կուբա[4]), կուբացի սիրողական բռնցքամարտիկ, Օլիմպիական եռակի չեմպիոն (1972, 1976, 1980, բռնցքամարտի երեք եռակի օլիմպիական չեմպիոններից մեկը), աշխարհի եռակի չեմպիոն (1974, 1978, 1986), Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն (1975, 1979), «Բարեկամության-84»-ի չեմպիոն (1984)։ Վել Բարկերի գավաթակիր (1972) և օլիմպիական շքանշանակիր (1987), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել Է Կուբայում գտնվող Պուերտո Պադրա քաղաքում[5]։ Նրա հայրը Տեոֆիլո Ստիվենսոն Պատերսոնն (Teófilo Stevenson Patterson) էր՝ ներգաղթած Սենտ Վինսենտից։ Նրա մայրը՝ Դոլորես Լորենսը, ծնվել է Կուբայում, սակայն նրա ծնողները Սենտ Կիտսի ներգաղթյալներ են եղել։ Թեոֆիլոն Կուբա է ժամանել 1923 թվականին՝ աշխատելով այնտեղ, որտեղ հնարավոր է։ Իր կառուցվածքի շնորհիվ նա ներգրավված է եղել բռնցքամարտում տեղացի մարզիչների կողմից և մասնակցոեկ է յոթ մարտերի, մինչև որ հիասթափվել է սկսնակ մարտիկներին վճարվող կոռումպացված համակարգից[6]։
Հանդես է եկել ծանր քաշային կարգում (ավելի քան 81 կգ), հաղթել է 1972, 1976 և 1980 թվականներին։ Բոլոր երեք օլիմպիադաներում Սթիվենսոնը Կուբայի դրոշակակիր է եղել՝ 1974 թվականին (Հավանա), 1978 թվականին (Բելգրադ) և 1986 թվականին (ԱՄՆ)։
1972 թվականին Սթիվենսոնին շնորհվել է Վել Բարկերի գավաթը՝ որպես Օլիմպիական խաղերի ամենատեխնիկական բռնցքամարտիկ։
1976 թվականի Կանադական Օլիմպիական խաղերից հետո ամերիկացի պրոմոուտեր Դոն Քինգը Սթիվենսոնին առաջարկել է երկու միլիոն դոլար պրոֆեսիոնալներ տեղափոխվելու և Մոհամեդ Ալիի հետ մենամարտի համար[7][8]։ Առաջարկվածն այդ ժամանակամիջոցում վնասակար էր նույնիսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղերի համար, սակայն Կուբայից հեռանալը, որի դեմ գործում էին (և գործում են մինչ օրս) ամերիկյան տարատեսակ պատժամիջոցները և շրջափակումը, նշանակում էր չվերադառնալ հայրենիք, և Թեոֆիլոն հրաժարվել է՝ պատասխանելով բառացիորեն հետևյալը․ «Երկու միլիոն դոլարից ես նախընտրում եմ ութ միլիոն կուբացիների սերը»[9]։
Միակ մարդը, ով երկու անգամ հաղթել է Սթիվենսոնին, խորհրդային բռնցքամարտիկ Իգոր Վիսոցկին է[10]։ Նրան նաև հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Ալեքսանդր Լուկստինը[11]։
20-ամյա կարիերայի ընթացքում սիրողական բռնցքամարտում Սթիվենսոնը հաղթել է 332 մենամարտերից 310-ում[11]։
1987 թվականին Թեոֆիլ Սթիվենսոնը պարգևատրվել է օլիմպիական շքանշանով[12]։
1988 թվականին ավարտել է մարզական կարիերան։ Տեղափոխվել է մարզչական աշխատանքի, զբաղեցրել Է Կուբայի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Աշխատել է սպորտի և ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտում։
2012 թվականի հունիսի 11-ին հայտնի բռնցքամարտիկը մահացել է սրտամկանի ինֆարկտից[13]։
Ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոֆիլ Սթիվենսոնին նվիրված Է Հյուսիսային Կորեայի փոստային բլոկը 70 չոն անվանական արժեքով՝ 1980 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկված «Օլիմպիադա-80»-ի հաղթողների մասին շարքից։ Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիադայի ոսկե մեդալի ֆոնին բռնցքամարտիկի ուրվագիծը, գրված է նրա անունը, երկիրը և կարգը, ձախից՝ «Խորհրդանիշ Աղավնի», օլիմպիադայի խորհրդանշանի, Հյուսիսային Լորեայի դրոշի և Կուբայի դրոշի ոճային պատկերը։ Բլոկի դաշտերում պատկերված են անգլերեն (անգլ.՝ 1980 Winners of Olympic Games) և կորեերեն (կորեերեն՝ 올림픽경기우승자들) տեքստը, Սպասյան աշտարակը, Հյուսիսային Կորեայի դրոշը և օլիմպիական Պիկտոգրամները[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Cuban official: Olympic boxer Stevenson dies
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1025177231 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Las Tunas-born Teofilo Stevenson: a Legend that Lives on. Periodico
- ↑ In the Red Corner. John Duncan. p77-79
- ↑ Различные источники приводят другие цифры предложения Кинга: от 2 до 5 миллионов долларов.
- ↑ Скончался Теофило Стивенсон, gazeta.ru
- ↑ Teófilo Stevenson, el púgil fiel — Mundo Deportivo (Իսպաներեն) «Prefiero el amor de ocho millones de cubanos que dos millones de dólares»
- ↑ На Кубе скончался великий боксер Теофило Стивенсон, bbc.co.uk
- ↑ 11,0 11,1 Умер непобедимый кубинский боксер Теофило Стивенсон, rg.ru
- ↑ Olympic Order (und) // Olympic Review.. — Lausanne, Switzerland: The International Olympic Committee. — Т. 235—236.
- ↑ Olympic boxer Teofilo Stevenson dies
- ↑ 조선우표목록 Korean Stamp Catalogue (1946-1998). — Pyongyang: 조선우표사 Korea Stamp Corporation, 1998. — С. 132. — 288 с.
- ↑ «Teofilo Stevenson -Boxing». Colnect. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карьера Теофило Стивенсона(իսպ.)
- Теофило Стивенсон – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Теофило Стивенсон — его подробная биография: детство, первый шаг в бокс, «золото» на Олимпийских играх.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլո Սթիվենսոն» հոդվածին։ |
|