Թեոդոր դը Բանվիլ
Թեոդոր դը Բանվիլ ֆր.՝ Théodore de Banville | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Étienne Jean Baptiste Claude Théodore Faullain de Banville |
Ծնվել է | մարտի 14, 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուլեն, Ալյե[4] |
Վախճանվել է | մարտի 13, 1891[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, գրական քննադատ, գրող և թատերական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Աշխատավայր | Le Charivari |
Théodore de Banville Վիքիպահեստում |
Թեոդոր դը Բանվիլ (ֆր.՝ Théodore de Banville, մարտի 14, 1823[1][2][3][…], Մուլեն, Ալյե[4] - մարտի 13, 1891[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, թատերագիր, քննադատ, լրագրող և գրող[5][6][7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր դը Բանվիլը ծնվել է 1823 թվականի մարտի 14-ին Մուլենում։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ» (ֆր.՝ «Les Cariatides») հրատարակվել է 1842 թվականին։ Եղել է Պառնասցիներ բանաստեղծական խմբում, հրատարակել է «Ժամանակակից Պառնաս» ժողովածուն (լույս է տեսել երեք անգամ՝ 1866, 1869 և 1876 թվականներին)։
Թեոդոր դը Բանվիլը մահացել է 1891 թվականի մարտի 13-ին Փարիզում։ Թաղված է Մոնպառնաս գերեզմանոցում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջանի ստեղծագործություններում կրել է ռոմանտիկների՝ Վիկտոր Հյուգոյի և Ալֆրեդ դը Մյուսեի ազդեցությունը[6]։ Այդ նույն ռոմանտիկ ոգով է գրված առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ»[8]։
Հետագայում նրա վրա ազդեցություն է ունեցել Թեոֆիլ Գոթիեի «արվեստ արվեստի համար» գրական քարոզը[6], որն իր արտացոլումն է գտել «Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին» աշխատության մեջ[8]։
«Պառնասցիների» ազդեցությամբ գրվել է բանաստեղծությունների «Շթաքարեր» ժողովածուն[8]։
Բուրժուական աշխարհի էստեթիկ քննադատությունը իր արտացոլումն է ստացել «Ակրոբատական ներբողներ» և «Նոր ակրոբատական ներբողներ» ժողովածուներում[8], որտեղ հեղինակը բացահայտում է Երկրորդ կայսրության՝ «Ֆրանսիական բանկի և գումարի» կայսրության չարչիական ոգին[6]։
Կոմունայի մարտիկների քնարական դիմանկարներում արտահայտված քաղաքական մոտիվները հնչում են «Պրուսական հովվերգություններ» և «Փարիզյան զարդաքանդակներ» ժողովածուներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ և բանաստեղծական ժողովածուներ ժամանակագրական կարգով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արձանասյուներ (ֆր.՝ Les Cariatides, 1842 թվական)[5][8]
- Շթաքարեր (ֆր.՝ Les Stalactites, 1846 թվական)[5][8]
- Ակրոբատական ներբողներ (ֆր.՝ Odes funambulesques, 1857 թվական)[5][8]
- Աքսորյալներ (ֆր.՝ Les Exilés, 1867 թվական)[5][8]
- Նոր ակրոբատիկական ներբողներ (ֆր.՝ Nouvelles odes funambulesques, 1869 թվական)[5][8]
- Պրուսական հովվերգություններ (1871 թվական)[8]
- Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին (ֆր.՝ Petit traité de poésie française, 1872 թվական)[5][8]
- Փարիզյան զարդաքանդակներ (1866—1873)[8].
- Ռոնդելներ (ֆր.՝ Rondels, 1875 թվական)[5][8].
- Զվարճալի բալլադներ (1875 թվական)[6].
- Մենք բոլորս (1884 թվական)[6].
- Ոսկե հանգեր (1891 թվական)[6]
Պիեսներ թատրոնի համար՝ ժամանակագրական կարգով
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածներ և ակնարկներ՝ ժամանակագրական կարգով
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆր.՝ Petit traité de versification française, P., 1872 թվական[6].
- ֆր.՝ Mes souvenirs, P., 1882 թվական[6].
- ֆր.՝ Paris vécu, P., 1883 թվական[6].
Ֆրանսերեն հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Comédies, P., 1892.
- Poesies completes, v. I—3, P., 1878—79; Critiques, Р., 1917.
- Critique, P., 1917.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ․ Վ․ Պլեխանով, Գրականություն և էսթետիկա, տ. 1, Մ., 1958, ս. 140, 143.
- Ա․ Ֆրանս, Կյանք և գրականություն, դեր. ֆրանս., Մ.— Լ., 1921.
- Ա․ Ֆրանս, Թեոդոր դե Բանվիլ, Պոլի. ժող. աշխ., տ. 20, Մ.—Լ., 1931.
Այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sainte-Beuve Ch., Causeries du Lundi, P., 1851—1857, t. XIV.
- Barbey d’Aurevilly J., Les oeuvres et les hommes, P., 1861—1895.
- Lemaître J., Les contemporains, Études et portraits littéraires, P., 1885—1896.
- Tellier J., Les écrivains d’aujourd’hui. Nos poètes, P., 1888.
- Grein H., Studien über den Reim bei Th. de B., ein Beitrag zur Geschichte der französischen Verstechnik, Kiel, 1903.
- Charpentier L., Th. de B., L’homme et son oeuvre, P., 1925.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Կաղապար:Из
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Կաղապար:Из ЛЭ
- ↑ Банвиль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր դը Բանվիլ» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Մարտի 13 մահեր
- 1891 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի թատերագիրներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով