Թանսեն Միյան
Թանսեն Միյան | |
---|---|
Ծնվել է | 1493 Գվալիոր |
Մահացել է | ապրիլի 26, 1589 Ագրա |
Ժանրեր | հինդուիստական դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Tansen Վիքիպահեստում |
Թանսեն Միյան (անգլ.՝ Tansen, 1493, Գվալիոր - ապրիլի 26, 1589, Ագրա), մոնղոլական կայսր Աքբար Մեծի պալատական երաժիշտ սիտարիստ։ Համարվում է ժամանակակից հյուսիսայի հնդկական ռագա[Ն 1] երաժշտական ժանրի հայրը և Հնդկաստանի պատմության մեծագույն երաժիշտներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանսենը ծնվել է 1506 թվականին Հնդկաստանի հյուսիսային մասում գտնվող Գվալիոր քաղաքում՝ ավանդական հինդուական ընտանիքում։ Նրա հայրը Մակունդ Միստրան տեղի գրող էր[1][2]։ Մանկության տարիներին Թանսենը մասնավոր դասերի է գնացել հայտնի ուսուցիչ Խարիդաս Սբամիի մոտ։ Սկզբում ծառայել է Մեվայի արքա Ռամաչանդրայի արքունիքում, ապա՝ մոնղոլակկան կայսր Աքբար Մեծի։ Ա��ելի ուշ Թանսենը կայսրին երկարատև և հավատարիմ ծառայելու համար պարգևատրվել է նավարտրասով՝ ինը քարով վզնոցով, և ստացել Միյան քաղաքի անվան նոր կոչում։ Հետևաբար, նույնիսկ հիմա Թանսեն Միյան անունը տարածված է նաև Հնդկաստանում, հիմնականում մուսուլմանների շրջանում[3]։ Հնդկաստանի ժամանակակից հայտնի երաժշտության շատ ռեպերտուարներ, ինչպիսիք են Դարբարի Կանադեն, Միյան կի Թոդին, Միյան կի Մալխարը և Միյան կի Սարանգը ստեղծվել են Թանսենի երաժշտական ոճի և ժանրի հիման վրա[4]։ Հնդկական երաժշտության երկու նոր ժանրեր՝ Սանգիտա Սառան և Ռայմալան նույնպես այդ ոճի ու ժանրի հիման վրա են ստեղծվել[5]։ Այսօր Հնդկաստանում գործում են հնդկական երաժշտական դպրոցներ (Գարանաս), որտեղ սովորեցնում են Թանսենի հիմնական երաժշտության ոճը, նրա ուսուցիչ Սվամի Խարիդասի վոկալայի ոճը, ինչպես նաև իր երկու երեխաների՝ Բիլաս Խան և Սարասվատի Դեվիի և նրանց ժառանգներից շատերի գործունեությունը, որոնք հայտնի երաժիշտներ էին[6]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռագան լայն իմաստով` երաժշտական-գեղագիտական և էթիկական հայեցակարգ, հնդկական դասական երաժշտության շրջանակներում երաժշտական մեծ ձև կառուցելու օրենք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աքբարն ու Թանսենը այցելում են Հարիդաս
-
Միա Թանսեն՝ Լալա Դեո Լալի
-
Թանսեն մուղալ
-
Թանսեն
-
Թանսենի գերեզմանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wade, Bonnie C. (1998). «Imaging sound : an ethnomusicological study of music, art, and culture in Mughal India». Chicago : University of Chicago Press. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Babineau, Edmour (1979). «Love of God and social duty in the "Ramcaritmanas"». Motilal Banarsidass. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Jairazbhoy, Nazir Ali (1995). «The rāgs of North Indian music : their structure and evolution». Popular Prakashan. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Stanton, Andrea L. L. (2012). «Cultural Sociology of the Middle East, Asia, and Africa : an Encyclopedia». SAGE Publications. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «The Garland encyclopedia of world music». 1998-2002. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Wade, Bonnie C. (1998). «Imaging sound : an ethnomusicological study of music, art, and culture in Mughal India». University of Chicago Press. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абул Фазл Аллами. Акбар Наме. Самара, 2009, т.3, стр. 251
- S.C. Welch, India: Art and Culture 1300—1900, Munich, 1999, pp. 171–173
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тансен Миян на сайте Нервана.нейм
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանսեն Միյան» հոդվածին։ |
|