Թագավորական ինժեներական ակադեմիա
Թագավորական ինժեներական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | մասնագիտական միություն և engineering society? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1976[1] |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Անձնակազմ | ▲130 մարդ (2021) |
Կայք | raeng.org.uk |
Թագավորական ինժեներական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Engineering), բրիտանական կրթական-լուսավորչական կազմակերպություն բնական գիտությունների բնագավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան հիմնադրվել է 1976 թվականին և ի սկզբանե կոչվել է «Ինժեներների ընկերակցություն»։ Թագավորական հրովարտակը հրապարակվել է 1983 թվականին, «Թագավորական ինժեներական գիտությունների ակադեմիա» անվանումն ընդունվել է 1992 թվականին։
Ակադեմիայի գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աջակցություն ինժեներիային վերաբերող ազգային կարգավորման զարգացմանը
- Աջակցություն ինժեներական ուսումնառությանը
- Աջակցություն ինժեներական հետազոտություններին
- Լուսավորչական գործունեություն
Այս պահին Ակադեմիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է լորդ Բրաունի Մեդինգլին (անգլ.՝ Lord Browne of Madingley ): Ակադեմիան գտնվում է արքայազն Ֆիլիպի` Էդինբուրգի դուքսի հովանավորության ներքո։ Ակադեմիան հրատարակում է «Ingenia» ամսագիրը, ինժեներական տարբեր ոլորտներին վերաբերվող ոգևորիչ հոդվածներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի կողմից շնորհվող մեդալներ և մրցանակներ[2]`
- Մակրոբերտի ամենամյա մրցանակ (1969 թվականից) - բարձրագույն պարգևը £50,000 դրամական մրցանակով
- Ինժեներ-էլեկտրիկների ամենամյա մրցանակ (2006 թվականից) - դրամական մրցանակ £10,000 գումարած £30,000 գաղափարի ներդրման համար։
- Ինժեներիայի բնագավառում նվաճումների համար, ամենամյա հատուկ մրցանակ։
- Էներգոխնայողական տեխնոլոգիաների համար (2005 թվականից) ամենամյա մրցանակ։
- Սըր Ջորջ Մակֆարլենի մրցանակ երիտասարդ ինժեներներին (2008 թվականից)։
- Արքայազն Ֆիլիպի Ոսկե մեդալ (1991 թվականից` երկու տարին մեկ անգամ)։
- Արծաթյա նախագահական մեդալ (1987 թվականից)։
- Սըր Ֆրենկ Ուիթլի ամենամյա մեդալ (2002 թվականից)։
- Միջազգային մեդալ։
- Ամենամյա Արծաթե մեդալ (1994 թվականից)։
- Ռուկի ամենամյա մեդալ ինժեներիայի մասսայականացման համար (2002 թվականից)։
- Ելիզավետա II թագուհու մրցանակ ինժեներական գործի բնագավառում (2013 թվականից)։
Բացի այդ, ամեն տարի Մեծ Բրիտանիայի ուսանող-ինժեներներից ընտրվում են Առաջնորդական մրցանակի մի քանի դափնեկիրներ։
BEST ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան համակարգում և կոորդինացնում է BEST (Bette engineering, sciense, technology) ծրագիրը, որն ուղղված է ինժեներիայի և տեխնոլոգիական գիտությամբ զբաղվող բոլոր տարիքի երիտասարդների հավաքագրմամբ։ Ծրագրի ակտիվ գործընկերներից են նաև Airbus ավիաշինական ընկերությունը և Գատսբի Բարեգործական ֆոնդը (անգլ.՝ Gatsby Charitable Foundation): Ներկայումս ծրագրի շրջանակներում իրականացվում են 9 տարբեր ուղղություններով գիտական աշխատանքներ, որոնցից «Մեկ տարի արդյունաբերությունում» ենթածրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ մարդկանց մեկ տարի պրակտիկա անցկացնել ձեռնարկություններում, մինչև ինստիտուտ ընդունվելը։
Անդամակցություն ակադեմիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան հրավիրում է Մեծ Բրիտանիայի առավել նշանավոր ինժեներներին։ Ամեն տարի ակադեմիայի իսկական անդամների ներկայացմամբ ընտրվում և ընդունվում են շուրջ 60 նոր անդամներ։ Ակադեմիայի պատվավոր անդամները և արտասահմանյան անդամները ընդունվում են ընտրության հիմունքներով։ 1976 թվականին 137 ինժեներների անդամակցության առաջարկություն է արվել, որոնցից 129-ը ընդունել են հրավերը։ 2011 թվականի փետրվարին ակադեմիայում հաշվառված էին 1390 իսկական անդամներ։ Ակադեմիայի անդամները կոչվում են FREng (Fellow of The Royal Academy of Engineering):
Ակադեմիայի նշանավոր անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Եվգենևիչ Ֆորտով (РАН փոխնախագահ) - ակադեմիայի արտասահմանյան անդամ 2003 թվականից[3]։
- Բրայան Սպոլդինգ (РАН արտասահմանյան անդամ) - ակադեմիայի իսկական անդամ 1989 թվականից։
- Ջոն Ֆոքս Ուիլյամս (Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, Կոնկորդ գերձայնային ուղևորատար ինքնաթիռի ստեղծողներից մեկը) - ակադեմիայի իսկական անդամ 1988 թվականից։
- Մորիս Ուիլկս (համակարգչային գիտության բնագավառի բրիտանացի գիտնական) -1976 թվականին անդամակցության համար առաջին 129 հրավիրվածներից մեկը
- Էնն Դոուլինգ (Քեմբրիջի ինժեներական դեպարտամենտի ղեկավար[4]) - ակադեմիայի իսկական անդամ 1996 թվականից, ակադեմիայի նախագահ (1999-2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Prizes». The Royal Academy of Engineering. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Академик Владимир Фортов избран членом Королевской Инженерной Академии Великобритании». Российская Академия Наук. 24.11.2003.
- ↑ «Professor Dame Ann Dowling to head Cambridge University Engineering Department». cambridgenetwork.co.uk. 2-10-2009.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|