Jump to content

Էրազմ Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էրազմ Քարամյան
Ծնվել էմարտի 2 (15), 1912
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էհունիսի 15, 1985(1985-06-15) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1936)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 1076971

Էրազմ Ալեքսանդրի Քարամյան (Մելիք-Քարամյան, մարտի 2 (15), 1912, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 15, 1985(1985-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրազմ Քարամյանը ծնվել է 1912 թվականին Փարիզում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է Ռուսաստան։ 1930 թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ 1936 թվականին ավարտել է Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)[4]։ 1937 թվականից գալով Հայաստան, Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր (1947-1954 թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Գերմանա-խորհրդային պատերազմի տարիներին գնդացրային վաշտի հրամանատար Մելիք-Քարամյանը նկարահանել է զինվորական քրոնիկաներ, թղթակցել ճակատային ու զինվորական թերթերին։ Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» (1940), «Կարմիր բանակի մուտքը Երևան» (1941), Սևանի կասկադը» (1948), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), ինչպես նաև գեղարվեստական «Հայրենասերների ընտանիքը» (1941, կարճամետրաժ), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1954) և «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969, երեքն էլ Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Նասրեդինը Խոջենթում» (1959, Համո Բեկնազարյանի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» (1973) և այլ կինոնկարներ։

ԽՍՀՄ կառավարության և բանակի գլխավոր հրամանատարության կողմից արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Մոսկվայի պաշտպանության համար (1944), Կովկասի պաշտպանության համար (1944), Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալների, Սահմանապահ զինծառայող 2-րդ աստիճանի կրծքանշանի և բազմաթիվ հոբելյանական մեդալների։

Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

Էրազմ Քարամյանի հուշատախտակը Երևանում

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
1973 Լուսաբացից մեկ ժամ առաջ
1969 Պայթյուն կեսգիշերից հետո
1965 Արտակարգ հանձնարարություն
1961 Տասներկու ուղեկիցներ
1959 Նասրեդինը Խոջենտում

(Հմայված արքայազնը)

1957 Անձամբ ճանաչում եմ
1956 Ամպրոպի արահետով
1955 Ուրվականները հեռանում են լեռներից
1952 Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը
1948 Սևանի կասկադը
1941 Հայրենասերների ընտանիքը
1940 Հայաստանի առողջավայրերը
1937 Կարո
Տարեթիվ Ֆիլմ
1969 Պայթյուն կեսգիշերից հետո
1959 Նասրեդինը Խոջենտում

(Հմայված արքայազնը)

1955 Ուրվականները հեռանում են լեռներից
1941 Հայրենասերների ընտանիքը

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Максимов М. Д., Лично известен, М., 1958;
  • Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Карамян Эразм Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Мелик-Карамян, Эразм Александрович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  3. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. «Журина Ирина Михайловна - И. П. Котляревского кафедра теории и истории мировой и украинской культуры Педагоги и выпускники Харьковского национального университета искусств им. И. П. Котляревского в кинематографе Биографический справочник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]