Jump to content

Էմիլի Ռոուզի 6 դևերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Ռոուզի 6 դևերը
անգլ.՝ The Exorcism of Emily Rose
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], դրամա[1][2], փորձնական ֆիլմ, քրեական թրիլլեր և թրիլեր
Թվական2005 և նոյեմբերի 24, 2005[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Դերիքսոն[1][5][6][…]
ՊրոդյուսերԹոմ Ռոզենբերգ
Սցենարի հեղինակՍքոթ Դերիքսոն[5] և Փոլ Հարրիս Բորդման[7]
ԴերակատարներԼորա Լիննի[5][2][8][…], Ջենիֆեր Քարփենթեր[5][9][10], Թոմ Ուիլկինսոն[5][2][8][…], Քոլմ Ֆիորի[5][10], Մերի Բեթ Հյորթ[5][10], Հենրի Չերնի[5][10], Շոխրե Աղդաշլու[5][2][10], Քեմփբել Սքոթ[5][8][10], Ջեյ Ար Բորն, Ջոշուա Քլոուզ[5][10], Քենեթ Ուելշ[5][10], Աարոն Դուգլաս[7], Չելա Հորսդել[7], Ռայան ՄակԴոնալդ[7], Ջուլիան Քրիստոֆեր[7], Լորենա Գեյլ[7] և Թերենս Քելլի[7]
ՕպերատորԹոմ Ստերն
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
ՄոնտաժՋեֆ Բետանկորտ
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունScreen Gems և Lakeshore Entertainment
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Էմիլի Ռոուզի 6 դևերը» (անգլ.՝ The Exorcism of Emily Rose), Սքոթ Դերիքսոնի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 2005 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է 1976 թվականին տեղի ունեցած իրական դեպքերի հիման վրա, երբ էկզորցիզմի ժամանակ մահացել էր Աննելիզա Միհելը։ Գրական աղբյուրը Ֆելիսիտաս Գուդմանի «Սատանայի հեռացումը Աննելիզ Միհելից» վավերագրական գիրքն է։

Պատրաստվում են դատելու կաթոլիկ քահանային՝ Մորին, որի իրականացրած էկզորցիզմի պատճառով մահացել էր նրա աշակերտուհի Էմիլի Ռոուզը։ Հիմնական մեղադրյալը ծայրահեղ մեթոդիստ Իտան Թոմասն է, իսկ եպիսկոպոսությունը Ռոուզի պաշտանությունը վստահում է սկսնակ փաստաբան, ագնոստիկ Էրին Բրաուներին։ Վանականին առաջարկում են գործարք, բայց նա հրաժարվում է։ Սկսվում է դատավարությունը։

Համալսարանի դասախոս դոկտոր Մյուլլերը, որը նյարդամանության մասնագետ էր, ենթադրում է, որ աղջիկը տառապել է էպիլեպսիայով և նշանակել էր թերապիա այդ հիվանդության դեմ (ըստ ֆիլմի նա օգտագործում է բաղադրամաս գամբուտրոլ, որը գոյություն չունի իրական աշխարհում)։ Սակայն աղջիկը հոր՝ Մորի խորհրդով հրաժարվում է այդ դեղամիջոցի օգտագործումից, որից հետո աղջկա հալյուցինացիաները ավելի են սրվում։ Մասնագետ դոկտոր Բրիգգսը, որը կատարում էր դիահերձումը, բացառում է այն փստը, որ աղջկա մոտ էպիլեպսիան մեծանալով վերածվել է էպիլեպսիկ փսիխոզի։ Նա նաև հայտնել է կարծիք այն մասին, որ աղջիկը մահացել է ուժասպառությունից, և հայտնեց, որ համակարծիք է դոկտոր Մյուլլերի հետ։ Այդ ժամանակ իրավաբանը որոշում է, որ որոշումը կայացնելու համար պետք է հրավիրել մարդաբանության մասնագետ՝ դոկտոր Սադիրա Ադանիին։

Որպես վկաներ հրավիրվում են նաև Էմիլիի ընկերը և նրա հայրը, որոնք ամենայն մանրամասնությամբ պատմում են աղջկա մոլագարության մանրամասնները։ Հետո պաշտպանությունը հրավիրում է Սադիրա Ադանիին, որը ներկայանում է որպես մոլագարության մասնագետ։ Վերջին սկսում է առաջ քաշել կարծիք այն մասին, որ աղջիկը եղել է գերզգայուն, և արդյունքում դարձել է մոլագար։ Նաև Ադանին ենթադրեց, որ էկզորցիզմի արարողությունը եղել է արդյունավետ չի եղել հոգեմետ դեղերի օգտագործման պատճառով։

Հանկարծակիորեն դատարանում որոշեց ելույթ ունենալ հոգեբույժ դոկտոր Քարթրայթը, որը ներկա էր եղել արարողության ժամանակ։ Հաջորդ օրը դատարանում որոշեց ելույթ ունենալ հենց Հայր Մորը, որը ասեց, որ գիշերվա ժամը 3-ին (իր խոսքերով, խնջույքի ժամանակ ենթարկվել է չար ուժերի ազդեցությանը) վտանգվելով չար ուժերի կողմից։ Հոկտեմբերի 31-ի գիշերը (Հելոուինի օրը) քահանան կատարել է արարողությունը։ Սակայն աղջիկը ենթարկվելով իր էությանը կարողացել է փախչել և գնալ սարայ։ Արարողությունը շարունակվել է այնտեղ։ Երբ Հայր Մորը պահանջեց աղջկա ներսում գտնվող էությունից՝ հայտնել իր իրական անվանումը, նա (էությունը) հայտնեց, որ նրանք ընդամենը վեցն են։ Արարողությունը չհաջողվեց։

Սակայն Քարթրայթը դատարան չեկավ։ Հետո դոկտորը հանդիպեց Էրինի հետ փողոցում, երկար ժամանակ ներում խնդրեց կատարվածի վերաբերյալ, որից հետո պատահական ընկավ ավտոմեքնեայի տակ և մահացավ։ Պաշտպանությունը հայտնվեց փակուղում։ Ֆիրմայի ավագ գործընկերը հայտնվելով աշխատանքից հեռացման վտանգի տակ պահանջում է Էրինից, որ էլչկանչեն իրեն դատարան Հայր Մորի հետ վկա լինելու համար, սակայն հաջորդ օրը իրավաբանը սկսում է հենց դրանից, որից հետո ավագ գործընկերը լքում է նիստերի դահլիճը։ Քահանան կարդում է Էմիլիի վերջին նամակը, որտեղ նշվում է իր Աստվածածնի տեսիլքի մասին։ Աստվածածինը առաջարկել է աղջկանը գնալ իր հետ կամ մնալ և հետո էլ տանել ցավերը, նաև հայտնել է Էմիլիին, որ ամբողջ կատարվածը՝ Աստծո պատուհասն է այն բանի համար, որ շրջապատողները գիտակցեն հոգիների աշխարհի գոյության մասին։ Էմիլին որոշեց մնալ և շուտով արթնանում է ձեռքերի և ոտքերի մաշկախոցից, ինչը մեղադրող կողմի կարծիքով առաջացել էր, որովհետև աղջիկը ձեռքերով կառչել էր Ռոուզների տարածքը շրջափակող փշալարից։

Մեղադրանքների վերջին ելույթից հետո երդվյալները կայացրեցին դատավճիռ և քահանային ճանաչեցին մեղավոր։ Սակայն նրանք առաջարկ ներկայացրին պատժի ժամկետի վերաբերյալ, առաջարկելով վանականին այն ժամկետը, որը նա արդեն անց էր կացրել բանտում։

Դատից հետո ֆիրմայի ավագ ներկայացուցիչը առաջարկում է Էրինին, որպես հավասար օգնական, բայց վերջինս մերժում է։

Էպիլոգիայում հայր Մորը և Էրինը գնում են Էմիլիի գերեզմանին։ Քահանան խոստանում է, որ հեռու կմնա այդ գործից և հովվություն չի անի։

  1. Լորա Լիննի - Էրին Բրուներ, իրավաբան
  2. Թոմ Ուիլկինսոն - հայր՝ Մոր, մեղադրյալ
  3. Քեմբելլ Սքոթ - Իթան Թոմաս, գլխավոր մեղադրող
  4. Ջեննիֆեր Կարպենտեր - Էմիլի Ռոուզ
  5. Մերլին Նորրի - Մարիա Ռոուզ
  6. Էնդրյու Վիլլեր - Նատանիել Ռոուզ
  7. ��ոլմ Ֆիորի - Կառլ Գենդերսոն
  8. Ջոուշա Քլոուզ - Ջեյսոն
  9. Քեննեթ Ուելշ - դոկտոր Մյուլլեր
  10. Շոհրե Ագդաշլու - դոկտոր Սադիրա Ադանի
  11. Դունկան Ֆրայզեր - դոկտոր Գրեհեմ Քարթրայթ
  12. Ջեյ Ար Բորն - Ռեյ
  13. Մերի Բեթ Հյորթ - դատավոր Բրյուստեր
  14. Հենրի Չերնի - դոկտոր Բրիգգս
  15. Սթիվ Արչեր - բարի տղան
  16. Մերի Բլեք - դոկտոր Էդիտ Ֆոգել
  17. Լորենա Գեյլ - Ժյուրիի անդամների ներկայացուցիչ

Վեց հրեշները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. եբրայերեն՝ !אני הוא ששוכן בתוך קין‎ - Ես նա եմ, ով մխրճվել էր Կայենի մեջ։
  2. լատին․՝ Ego sum unus quisnam habitat Nero! - Ես նա եմ, ով մխրճվել էր Ներոնի մեջ։
  3. հուն․՝ Mιά φορά κατοίκησε μέσα σε Ιούδας! - Ես, մի ժամանակ ապրել եմ Հուդայի մեջ։
  4. գերմ.՝ Ich war mit Legion! - Ես եղել եմ Լեգիոն։
  5. արամեերեն՝ !ܐ ܢ ܐ ܒ ܠ ܝ ܐ ܝ ܠ - Ես - վելիալ եմ (ռուսական տարբերակում սատանա
  6. Ես Լյուցիֆերն եմ, սատանա մարմնի մեջ
  • 2006 թվական մրցանակ Սատուրն։
    • Լավագույն սարսափ ֆիլմի համար «Սատուրն» մրցանակ։
    • անվանակարգ - լավագույն դերասանուհի (Լորա Լիննի)։
    • անվանակարգ - Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջեննիֆեր Կարպենտեր)։
  • 2006 Golden Trailer Awards
    • լավագույն սարսափ ֆիլմ
  • 2006 MTV Movie Awards
    • Best Frightened Performance - Ջեննիֆեր Կարպենտեր
    • Best Breakthrough Performance - Ջեննիֆեր Կարպենտեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]