Էդ Օ’Նիլ
Էդ Օ’Նիլ անգլ.՝ Ed O’Neill | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1946[1][1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Youngstown, Օհայո, ԱՄՆ[2] |
Կրթություն | Օհայոյի համալսարան և Ursuline High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կատակերգու, ուսուցիչ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Catherine Rusoff? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էդ Օ’Նիլ (անգլ.՝ Ed O’Neill, ապրիլի 12, 1946[1][1], Youngstown, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է «Ամուսնացած ․․․ երեխաների հետ» ֆիլմում Ալ Բանդիի և «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում Ջեյ Փրիտչեթի դերերով։ Երկու անգամ եղել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «Էմմիի» եռակի թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Օ’Նիլ կրտսերը ծնվել է 1946 թվականի ապրիլի 12-ին, Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ ծնողների ընտանիքում։ Էդի մայրը՝ Րուֆ Էն Քվինլանը, տնային տնտեսուհի և սոցիալական աշխատող է, հայրը՝ Էդվարդ Ֆիլիպ Օ’Նիլը, աշխատում է որպես պողպատագործ։ Բացի Էդից, ընտանիքն ունի նաև երկու դուստր և երկու որդի, որոնք Էդից փոքր են[3][3]։
Օ’Նիլը սկզբում փորձել է բազմաթիվ մասնագիտություններ․ սկզբում Էդը դարձել է իր հոր պողպատագործ, ապա աշխատել է որպես բուֆետապան, հետո վաճառել է օգտագործված մեքենաներ[3]։ Յանգսթաունի պետական համալսարանի քոլեջում ուսանելու ժամանակ Էդը հասցրել է ուսումնասիրել արվեստներ (հատկապես թատերական) և սովորել պատմություն Օհայոյի համալսարանի քոլեջում[3]։ Էդը սիրում էր սպորտը և սկզբում նախընտրել է ամերիկյան ֆուտբոլ խաղալ Օհայոյի և Յանգստաունի համալսարանների համալսարանական թիմերի կազմում[3]։ 1969 թվականին Օ 'Նիլը նույնիսկ փորձաշրջան է անցել "Փիթսբուրգ Ստիլերզ" ակումբում, սակայն Էդին թիմ չեն վերցրել[3]։ Նման հիասթափեցնող փորձից հետո Էդը որոշեում է վերադառնալ դերասանական մասնագիտությանը և Յանգսթաունում դերասանական գործակալությունում մասնակցում է լսումների[3]։ Աննշան դեր ստանալուց հետո նա որոշում է վերադառնալ Յանգսթաունի համալսարան։ Այդ ընթացքում Էդը պարբերաբար խաղում էր տեղի թատրոնում, ինչպես նաև դասավանդում էր Ուրսուլայնի ավագ դպրոցում[3]։
Էդը ստացել է նաև սև գոտի, բրազիլական Ջիու-Ջիիցուում[4]։
1977 թվականին Էդը որոշում է կյանքը վերջնականապես նվիրել դերասանական մասնագիտությանը։ Նա տեղափոխվում է Նյու Յորք և բավականին երկար ժամանակ ապրում 79-րդ փողոցի Իմպերիալ հյուրանոցում։ Նա ստանում է օգնականի աշխատանք, որը ըստ նրա «աշխարհի ամենավատ աշխատանքն» էր։ Նա սկսում է լսումներ անցկացնել տեղական թատրոններում։ Օ’Նիլի առաջին դերասանական բեկումը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ նա ընտրվեց որպես Բրոդվեյի «Նոկաուտ» մյուզիքլի գլխավոր դերի համար։ 1972 թվականին Էդը ստանում է դիպվածային դեր «Ազատում» թրիլլերում, որտեղ նրան հատկացված էր ընդամենը մեկ տող։ 1980 թվականին Էդը նկարահանվեց Ուիլյամ Ֆրիդկինի «Հետախուզվողը» ֆիլմում, որի գլխավոր դերում խաղում էր Ալ Պաչինոն։
Մի անգամ Էդը դեր է խաղացել «Մկները և տղամարդիկ» հեռուստասերիալում, որից հետո նրան առաջարկել են խաղալ «Ամուսնացած ... երեխաների հետ» կատակերգական հեռուստասերիալում։ 1987 թվականից «Ամուսնացած ... երեխաների հետ» հեռուստասերիալի առաջին դրվագից ի վեր Էդը շարունակաբար եղել է կատակերգական սերիալի գլխավոր դերակատարը։ 1987-1997 թվականներին նկարահանվել է 262 սերիա։ Սերիալը 8 անգամ առաջադրվել է Էմմիի և 7 անգամ Ոսկե գլոբուսի։
Օ’Նիլն ամուսնացած է դերասանուհի և պարուհի Քեթրին Ռուսոֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Հետախուզվողը | Cruising | Հետախույզ Շրայբեր |
1980 | հֆ | Այն օրը, երբ կանայք հավասարվեցին | The Day the Women Got Even | Էդ |
1980 | ֆ | Պատերազմի շները | The Dogs Of War | Թերրի |
1981 | ս | Այլ աշխարհ | Another World | Լեննի |
1982 | հֆ | Ֆարրել, ազգի համար | Farrell for the People | Հետախույզ Ջեյ Բրենանը |
1982 | կֆ | — | Supervisors | Սթենլի |
1983 | հֆ | Երբ ձեր սիրեկանը հեռանում է | When Your Lover Leaves | Մեկ Շեր |
1984 | ս | Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Արթուր Լոուսոն / Արտի Լորինս |
1985 | ս | Որսորդ | Hunter | Դեն Կոլսոն |
1985 | հֆ | Բրոյկեր | Braker | Դեննի Բակներ |
1985 | ս | Հավասարար | The Equalizer | բժիշկ |
1986 | հֆ | Հաղթողը երբեք չի հանձնվում | A Winner Never Quits | Ուայթ Ուիշեր |
1986 | հֆ | — | Popeye Doyle | Պոպի Դոյլ |
1986 | ս | Սպենսեր | Spenser: For Hire | Բադդի Ալմեյդա |
1987 | հֆ | Մահվան իրավունքը | Right to Die | Չկա տվյալ |
1987-1997 | ս | Ամուսնացած ... երեխաների հետ | Married… with Children | Էլ Բանդի |
1988 | հֆ | — | Police Story: Gladiator School | сսերժանտ Սթնլի Բիվենս |
1988 | ս | Կեսգիշերին զանգողը | Midnight Caller | Հենկ |
1989 | ֆ | Անկազմակերպ հանցագործություն | Disorganized Crime | Ջորջ Դենվեր |
1989 | ֆ | К-9 | K-9 | Բրեննիգան |
1990 | հֆ | Երկրի օրը, հատուկ թողարկում | The Earth Day Special | Էլ Բանդի |
1990 | ֆ | Ֆորդ Ֆեյլեյնի արկածները | The Adventures of Ford Fairlane | Լեյտենանտ Էյմոս |
1990 | ֆ | Եղբայներ - քույրեր, մրցակիցներ - մրցակցուհիներ | Sibling Rivalry | Ուիլբեր Մինի |
1990 | հֆ | — | A Very Retail Christmas | Մաքս Կրենդոլ |
1991 | հֆ | Ջենիի գտնվելու վայրը | The Whereabouts of Jenny | Ջիմի Օմիրա |
1991 | ս | — | Top of the Heap | Էլ բանդի |
1991 | ֆ | Դատչ] | Dutch | Դատչ Դուլի |
1992 | ֆ | Ուեյնի աշխարհը | Wayne’s World | Գլեն |
1992 | ս | — | Saturday Night’s Main Event | Էլ բանդի |
1993 | ֆ | Ուեյնի աշխարհը 2 | Wayne’s World 2 | Գլեն |
1993 | հֆ | Նիկի խաղը | Nick’s Game | Ռոն Հոթորն |
1994 | ֆ | Ազարդային խաղ | Blue Chips | Էդ |
1994 | ֆ | Փոքրիկ հսկաները | Little Giants | Քեվին Օշի |
1995 | հֆ | Տարօրինակ աշխարհ | W.E.I.R.D. World | Բժիշկ Մոնոչիան |
1997 | ֆ | Փրեյֆոնթեյն | Prefontaine | Բիլ Ջելինջեր |
1997 | ֆ | Իսպանացի բանտարկյալ | The Spanish Prisoner | ՀԴԲ-ի թիմ լիդեր |
1999 | ֆ | Վախի ուժը | The Bone Collector | բժիշկ Պոլլի Սելիտո |
2000 | ս | Տասներորդ թագավորությունը | The 10th Kingdom | Շուտնիկ, տրոլների թագավորը |
2000 | ֆ | Հաջողակ համարներ | Lucky Numbers | Դիկ Սիմոնս |
2001 | ֆ | Ոչ մեկի երեխան | Nobody’s Baby | Նորման Պինկնի |
2001 | ս | — | Big Apple | հետախույզ Մայքլ Մուննի |
2003-2004 | ս | Ուժեղ ցանց | Dragnet | հետախոիյզ Ջո Ֆրայդեյ |
2004 | ֆ | Սպարտացի | Spartan | Ռոբերտ Բերչ |
2004 | հֆ | Խաղի մեջ | In the Game | Բազզ |
2004-2005 | ս | Արևմտյան թև | The West Wing | նահանգապետ Էրիկ Բեյքեր |
2005 | ս | 8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար | 8 Simple Rules for Dating My Teenage Daughter | Մեթ |
2005 | կֆ | — | Steel Valley | Կոնգրեսական Քարդոն |
2006 | ս | Քսան փառավոր տարի | Twenty Good Years | Բրոկ Մենլի |
2006 | ս | «Հակաահաբեկչական ջոկատ» | The Unit | ՈՒիլյամ Պարտչ |
2006 | հֆ | — | Inseparable | Ալան |
2007 | ս | Ջոնն ու Ցինցինատին | John from Cincinnati | Բիլլ Ջեքս |
2008 | ֆ | Կարմիր գոտի | Redbelt | հոլիվուդյան պրոդյուսեր |
2009 | ս | — | Star-ving | ինքն իր դերը |
2009-2020 | ս | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Ջեն Պրիտչետ |
2010 | կֆ | — | Lost Masterpieces of Pornography | գլխավոր դատավոր |
2011 | մս | Խենթ ինչպես Բուտովսկին | Kick Buttowski: Suburban Daredevil | պապիկ |
2011 | մս | Հմուտ Մեննին | Handy Manny | Մեր Ջոնսոն |
2012 | մս | Պինգվիները Մադագասկարում | The Penguins of Madagascar | Օրսոն |
2012 | մֆ | Ռալֆ (մուլտֆիլմ) | Ральф]] | Wreck-It Ralph / Պարոն Լիտվակ |
2015 | ֆ | Շրջապատ | Entourage | ինքն իր դերում |
2015 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Բադ Սվոնսոն |
2016 | մֆ | Փնտրելով Դորիին | Finding Dory | Հենկ |
2017 | ֆ | Արևային շնոր | Sun Dogs | Բոբ Գարիտի |
2018 | մֆ | Ռալֆն ընդդեմ ինտերնետի | Ralph Breaks the Internet | պարոն Լիտվակ |
2019 | ս | Հին քաղաքը | Weird City | Բարտ |
2019 | ս | — | This Giant Beast That is the Global Economy | հրավիրված աստղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140538453 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Biography of Ed O’Neill(անգլ.)
- ↑ «Al Bundy Gets Black Belt». Youtube. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Ed O'Neill». Biography (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Օ’Նիլ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ