Երևանի բանվորական շրջիկ թատրոն
Արտաքին տեսք
Երևանի բանվորական շրջիկ թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Ղեկավար | Դավիթ Գուլազյան |
Հիմնադիրներ | Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան, ՀԽՍՀ |
Հիմնադրման ամսաթիվ | 1926 թ |
Փակման ամսաթիվ | 1931 թ |
Երևանի բանվորական շրջիկ թատրոնը ստեղծվել է 1926 թվականին Արմեն Գուլակյանի և Տիգրան Շամիրխանյանի ջանքերով։ Թատրոնը կազմվել է Երևանի և Դիլիջանի բանվորական շրջաններում հանդես եկող «Կապույտ բաճկոնավորների» խմբակներից։ Ղեկավար է նշանակվում Դավիթ Գուլազյանը։ Թատրոնում բեմականացնում էին օրվա յուրօրինակ դեպքերը։ 1931 թվականին թատրոնը վերակազմվում է և ստեղծվում է Երևանի Մաքսիմ Գորկու անվան բանվորական թատրոնը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.