Երկնագույն այր
Երկնագույն այր | |
---|---|
Տեսակ | sea cave? և էքսկուրսիոն անձավ |
Երկիր | Խորվաթիա |
Աշխարհագրական տեղադրություն | Biševo? |
Երկնագույն այր (խորվ.՝ Modra špilja), ծովային, զբոսաշրջային քարանձավ (այր), որը գտնվում է Խորվաթիայի Սպլիտսկո Դալմատինսկայի Բիշևո կղզու արևելյան հատվածի Բալուն ծովախորշում։ Այրը լցված է Ադրիատիկ ծովի ջրերով։ Այրը հայտնի զբոսաշրջային վայր է դարձել շնորհիվ այն հանգամանքի, որ արևային եղանակներին, ջրի հանդարտ լինելու պարագայում, օրվա ընթացքում մոտ երեք ժամ, ամբողջությամբ պատվում է փայլուն, կապույտ թափանցիկ գույնովː
Երկնագույն այրն ունի 24 մետր երկարություն, 10-ից 20 մետր լայնություն, կամարի բարձրությունը ջրի մակարդակից մինչև 15 մետր է, խորությունը կազմում է 3-ից 20 մետր։ Վերջրյա մուտքն ունի 1,5 մետր բարձրություն և 2,5 մետր լայնությունː Ներս կարելի մտնել ոչ ավել քան 10 հոգի տեղափոխող, մինչև 5 մետր երկարությամբ և 1 մետր բարձրությամբ նավակներով[1]։ Այս արհեստական մուտքն ոչ մի ազդեցություն չունի լուսավորության վրա, լույսն այստեղ թափանցում է ջրի մակարդակից ներքև գտնվող, ավելի մեծ բնական մուտքից։ Քարանձավը, ինչպես նաև ողջ Բիշևո կղզին կազմված է կրաքարից, այն հազարամյակների ընթացքում ողողվել է ծովի ալիքներով։ Քարանձավը մոտավորապես երկու մասի է բաժանում քարե «պահանգը», որն անցնում է պատից պատ 6 մետր խորության վրա[1]։
Տեղացի ձկնորսները դեռ շատ վաղուց գիտեյին այս այրի մասին, սակայն այն առավել հայտնի դարձավ 1884 թվականին, երբ այրը նկարագրեց և նկարեց բարոն Յուջին ֆոն Ռանսոնետը[2]։ Այն ժամանակ այրն ուներ միակ բնական մուտքը, որը գտնվում էր ծովի մակարդակից ներքև, բայց շուտով բացվեց երկրորդ մուտք, որտեղից կարող էին ներս մտնել ոչ մեծ նավակներ[3]։
Լույսն առավել ուժեղ է թափանցում այր բնական ստորջրյա մուտքից[4], 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում[1]։ Արևի ճառագայթներն անցնում են ջրի ստվարաշերտից և անդրադառնում են սպիտակ հատակից՝ քարանձավը լցնելով պայծառ փայլով, բաց ծովակնագույնից մինչև հագեցած երկնագույն, և ընդհուպ մինչև արծաթագույն[3]։ Տարվա ընթացքում ավելի քան 10 հազար զբոսաշրջիկ է այցելում հիանալու այս անսովոր տեսարանովː Որպես կանոն, նրանք նաև այցելում են մոտակայքում գտնվող Կանաչ այրը։
Բիշևո կղզում գտնող Երկնագույն այրը հաճախ համեմատում են մեկ այլ, նմանատիպ Երկնագույն այրի հետ, որը գտնվում է Կապրի կղզում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Otok Biševo — Jadranski biser» (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 21-ին. на сайте nautic-apartments.com
- ↑ «Остров Бишево» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. на сайте nika-adventure-tours.com
- ↑ 3,0 3,1 Остров Бишево Արխիվացված 2021-01-22 Wayback Machine(անգլ.) на сайте dalmacija.net
- ↑ Стив Дейви, Марк Шлоссман. Unforgettable Islands to Escape to Before You Die (2007), стр. 110, ISBN 1-55407-255-7
- ↑ «Bisevo Island and the Blue Grotto». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.(անգլ.) на сайте croatiatraveller.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Голубой грот» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. на сайте showcaves.com
- Туристы в Голубом гроте ՅուԹյուբում Видео 0:02:50
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկնագույն այր կատեգորիայում։ |