Jump to content

Երգեցողության ուսուցիչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգեցողության ուսուցիչը
ռուս.՝ Учитель пения
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն, երաժշտական ֆիլմ և մելոդրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆաում Բիրման
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներԱնդրեյ Պոպով, Լյուդմիլա Իվանովա, Իրինա Ալֆյորովա, Եվգենի Եվստիգնեև և Ալեքսանդր Դեմյանենկո
ՕպերատորԱլեքսանդր Չիրով
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Երգեցողության ուսուցիչը» (ռուս.՝ «Учитель пения»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1972 թվականին ռեժիսոր Նաում Բիրմանի կողմից[1][2][3]։

Երախտագետ սաները երգեցողության ուսուցչին նվիրում են կարմրահեր շուն Տինգին, որին նա բերում է իր փոքր բնակարան, որտեղ ապրում է կնոջ և երեխաների հետ։ Սոլոմատինի ընտանիքի բնակարանային հարցում փոփոխություններ են տեղի ունենում․ եկել է նոր բնակտարածք ստանալու իրենց հերթը։ Բայց այդ պահին շունն անհետանում է, և Եֆրեմ Նիկոլաևիչը անկեղծորեն կարծում է, որ շունը ինքնուրույն չի գտնի իրենց նոր տունը։ Այդ պատճառով նա, իսկ հետո նաև նրա ամբողջ ընտանիքը և սաները վերադառնում են իրենց հին բնակարան։

Զուգահեռաբար ընթանում է սյուժետային գիծ․ երգչախմբի նախապատրաստվում է դիտման, հեռանում է մենակատարը, հայտնվում է նորը։

  • Անդրեյ Պոպով – Եֆրեմ Նիկոլաևիչ Սոլոմատին
  • Անդրեյ Դմիտրիև – Անդրեյ Վիշնյակով, երգչախմբի մենակատար
  • Յակով Ստեպանով – Շուրա
  • Լյուդմիլա Իվանովա – Կլավդիա Պետրովնա Սոլոմատինա, Սոլոմատինի կինը
  • Իրինա Ալֆյորովա – Թամարա, Սոլոմատինի դուստրը
  • Կոնստանտին Կոշկին – Դիմա, Սոլոմատինի որդին
  • Եվգենի Եվստիգնեև – բնակարանային տեսուչ
  • Լյուդմիլա Արինինա – Նատալյա Ստեպանովնա, ուսմասվար
  • Ալեքսանդր Դեմյանենկո – Վալերի Սերգեևիչ, Թամարայի փեսացուն, ֆոտոֆաբրիկայի փոխտնօրեն
  • Գեորգի Շտիլ – վարսահարդար, Անդրեյ Վիշնյակովի հայրը
  • Իրինա Մուրզաևա – Միլայի տատը
  • Օլգա Վոլկովա – Միլայի մայրը
  • Մարինա Պոլբենցևա – կին-ավտոմոբիլիստ
  • Վիկտոր Իլիչյով – Սենյա
  • Նիկոլայ Բոյարսկի – հանձնաժողովի նախագահ
  • Վերա Տիտովա – տիկին վարսավիրանոցում
  • Միխայիլ Դևյատկին – հանձնաժողովի անդամ
  • Եվգենյա Սաբելնիկովա – Նատաշա, Դիմայի հարսնացուն

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նաում Բիրման
  • Օպերատոր` Ալեքսանդր Չիրով
  • Կոմպոզիտոր` Վենիամին Բասներ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Գալիչ (լուսագրերում նշված չէ)

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում են հետևյալ երգեր․

  • «В углу старинные часы» (երգչախումբ)
  • «Эхо» (երգչախումբ), Օռլադո դի Լասսո
  • «С чего начинается Родина» (երգչախումբ)
  • «Попутная песня», Միխայիլ Գլինկա (երգչախումբ)
  • «Клён», Սերգեյ Եսենինի բանաստեղծության հիման վրա (Անդրեյ Պոպով)
  • «Щенок по имени Пёс» (երգչախումբ)
  • «Кораблик детства» (տղան դաշնամուրի մոտ)

Ֆիլմի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Վիբորգում։

Իրինա Ալֆյորովային թույլ չեն տվել մասնակցել հնչյունավորել, և նրա դերը հնչյունավորել է մեկ այլ դերասանուհի։ Նկարահանումների ժամանակ նա դեռ ինստիտուտի ուսանող էր, ուսանողներին արգելվում էր կինոյում նկարահանվել ուսման ժամանակ[4]։

Բնակվարչության տեսուչի դերի համար Եվգենի Եվստիգնեևը հատուկ ժամանել է Լենինգրադ մեկ օրով։

Մանկական երգչախմբի մասնակիցներին մարմնավորել են Լենինգրադի կապելլային կից երգչախմբային ուսումնարանի սաները[4]։ Սկզբնական սցենարում մանկական դերերը նախատեսված են եղել տղաների համար։ Սակայն ռեժիսորը ճշգրտումներ է մտցրել սցենարի մեջ և դեր է գրել Միլա Վասյուտինսկայայի համար, որը խաղացել է նրա նախորդ՝ «Կախարդական ուժ» (ռուս.՝ «Волшебная сила») ֆիլմում։

«Щенок по имени Пёс» երգի նոտաներն արգելվել են հրապարակման այն այն պատճառով, որ տեքստը գրել է Ալեքսանդր Գալիչը (լուսագրերում նշված չէ)։ Ֆիլմի թողարկման պահին Գալիչի ստեղծագործությունների հրապարակումն արգելված էր։ Արգելվել է նրա ամողջ ստեղծագործությունը, այդ թվում՝ շնիկի մասին երգը։ Երգի նոտաներն ու տեքստը հրապարակվել են 1995 թվականին[4]։

Ֆիլմի սկզբում շնիկին և ֆիլմի վերջում շանը մարմնավորել է նույն Տինգ շունը։ Նկարահանումների ավարտից հետո նրան իր տուն է տարել Վենիամին Բասները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Фестиваль телесериалов "Пилот" открылся в Иваново — Российская газета». rg.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  2. «Шурик и не только: 80 лет назад родился Александр Демьяненко — РТ на русском». russian.rt.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Российская актриса Людмила Иванова. Биография - Биографии и справки - ТАСС». tass.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Как снимали фильм «Учитель пения»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ի��. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.