Լեզվապտեր
Արտաքին տեսք
(Վերահղված է Եղջերալեզուից)
Լեզվապտեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Polypodiidae |
Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
Ենթակարգ | Aspleniineae |
Ընտանիք | Aspleniaceae |
Ցեղ | Լեզվապտեր (Asplenium) L., 1753 |
Լեզվաձար,Լեզվապտեր (լատին․՝ Asplenium), ասպլեն, ասպլենազգիների ընտանիքի բազմամյա բույսեր։
Հայաստանում տարածված են լեզվապտեր պատի և լեզվապտեր մազանման (Asplenium trichomanes) տեսակները։
Հանդիպում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում (հիմնականում՝ կրաքարային), քարքարոտ վայրերում և այլն։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը 4-25 սմ։ Տերևները կրկնակի կամ եռակի բարդ փետրաբաժան են։ Սորուսները գծաձև կամ երկարավուն են՝ դասավորված ջիղի երկայնքով։
Սպորներն առաջանում են ամռանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզվապտեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզվապտեր» հոդվածին։ |
|
|