Եկատերինբուրգի կրկես
Տեսակ | կրկեսի շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Հասցե | Свердловская область, г. Екатеринбург, ул. 8 марта, 43 |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Հիմնադրված է | փետրվարի 1, 1980 |
Բացված | փետրվարի 1, 1980 |
Ճարտարապետ | Nikolai Nikitin? |
Պաշտոնական կայք |
Եկատերինբուրգի Վ. Ի. Ֆիլատովի անվան պետական կրկես (ռուս.՝ Екатеринбу́ргский госуда́рственный цирк и́мени В. И. Фила́това), ռուսական ոչ շրջիկ պետական կրկես Եկատերինբուրգում, «Ռոսգոսցիրկ» դաշնային պետական ձեռնարկության մասնաճյուղ։
Կրկեսի շենքը գտնվում է Եկատերինբուրգի կենտրոնում, Իսետ գետի արևմտյան ափին, քաղաքի Լենինսկի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1970-ական թվականների կեսերը, ավելի քան քառասուն տարի շարունակ, Սվերդլովսկի պետական կրկեսը գտնվում էր Կույբիշևի և Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցների անկյունում։ 1933 թվականին կառուցված կրկեսային շենքը[1] փայտյա էր (կոնստրուկտոր՝ Կ. Բեզուխով)[2] և ուներ ճակատային հավելված Կույբիշև փողոցի կողմից, որտեղ էլ եղել է շենքի մուտքը։ 1976 թվականին հրդեհի ժամանակ կրկեսի շենքն ավերվել է[2]։
Կրկեսի ժամանակակից շենքը կառուցվել է Իսետ գետի աջ ափին՝ Մարտի 8-ի և Կույբիշևի փողոցների հատման վայրում, հին կրկեսի տնօրեն Ն. Ի. Սլուտինի և նոր կրկեսի առաջին տնօրեն Ֆելիքս Լեյցինգերի ակտիվ մասնակցությամբ։ Լեյցինգերը, ով ��րկեսի որոշակի առանձնահատկությունների փորձ էր ձեռք բերել Նիժնի Տագիլի պետական կրկեսում, կազմել է ավելի քան հարյուր վաթսուն դիտողություններ, որոնք հաշվի են առնվել շինարարության ընթացքում։ Ըստ նախագծի՝ շենքը համարվում է Եվրոպայի լավագույն շինություններից մեկը և հարմարեցվել է առավել բարդ բեմադրությունների համար (ճարտարապետներ՝ Յուլիան Շվարցբրեյմ, Մ. Ֆ. Կորբով, կոնստրուկտորներ՝ Ե. Պ. Պեսկով, Ռ. Մ. Իվանովա, ինժեներ՝ Նիկիտին)[2][3]։ Եկատերինբուրգի կրկեսի առանձնահատկությունն իր 50 մետր բարձրությամբ գմբեթն է (ներքին գմբեթը` 26 մետր)։ Գմբեթի բարձրությունը և ձևը կրկեսին տալիս են լավ ակուստիկ հատկություններ։ Կրկեսի ներքին հարդարանքները կատարվել են ուրալական քարով[3]։
Նոր կրկեսի բացումը տեղի է ունեցել 1980 թվականի փետրվարի 1-ին[4]։
Կրկեսն ունի 2558 տեղ, երկու կրկեսաբեմ (հիմնական և փորձերի)[4]։
Կրկեսը կոչվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վալենտին Ֆիլատովի անունով։
1996 թվականից կրկեսում ամեն տարի կազմակերպվում են կրկեսային արվեստի տարածաշրջանային, համառուսական և միջազգային փառատոներ։
1994 թվականի հունվարից կրկեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անատոլի Մարչևսկին[3]։
2012 թվականին Վ. Ի. Ֆիլատովի անվան Եկատերինբուրգի պետական կրկեսը կրկեսային արվեստի ոլորտում «Տարվա լավագույն կրկես» անվանակարգում դարձել է «Ռոսգոսցիրկի» և Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից ստեղծված «Շարիվարի» մրցանակի դափնեկիր[5][6]։
2018 թվականին շենքը ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման, իսկ ճակատային մասը երեսապատվել է։ 2023 թվականի հունվարի վերջից կրկեսը փակվել է լայնածավալ երկամյա վերակառուցման համար, որի արժեքը գնահատվել է 2,2–2,6 միլիարդ ռուբլի։
Կրկեսի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիների Եկատերինբուրգի կրկեսը գլխավորել են[2]՝
- Ռոման Սերգեևիչ Գամսախուրդիա (1930)
- Դավիդ Օսիպովիչ Մլինարիս (1930)
- Նիկոլայ Իվանովիչ Սլաուտին (1944)
- Ալեքսանդր Պավլովիչ Վեդեշկին (1945-1947)
- Նիկոլայ Իվանովիչ Սլաուտին (1947-1977)
- Ֆելիքս Ֆելիքսովիչ Լեյցինգեր (1978-1981)
- Բ. Ա. Նիկոլաև (1981-1983)
- Եվգենի Վլադիմիրովիչ Ժիվով (1983-1993)
- Անատոլի Մարչևսկի, տնօրեն (1994-10․2018), գեղարվեստական ղեկավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ավրամենկո (10․2018-08․2019)
- Թամարա Սերգեևնա Բորտնիկովա (12․08․2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Екатеринбургский цирк. История. Проект «Цирки.Ру» - путеводитель по миру цирков. // circuses.su
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Екатеринбургский государственный цирк. История. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «[Астана-цирк» (Казахстан) // circus-astana.kz
- ↑ 3,0 3,1 3,2 Екатеринбургский государственный цирк. История, руководство, контакты, фото. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Официальный сайт Федеральное казённое предприятие «Российская государственная цирковая компания» (Росгосцирк)]] // circus.ru
- ↑ 4,0 4,1 История Екатеринбургского цирка. Արխիվացված 2011-12-28 Wayback Machine Официальный сайт Екатеринбургского государственного цирка имени . И. Филатова // circusekb.ru
- ↑ В Москве вручили цирковой «Оскар». Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Портал культурного наследия России «Культура.РФ» // culture.ru (20 апреля 2012 года)
- ↑ Виктория Морунова. Премией «Шаривари» отметили лучших деятелей циркового искусства. В Москве 19 апреля 2012 года прошла ежегодная церемония вручения цирковой премии «Шаривари». // ruscircus.ru (20 апреля 2012 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Детской цирковой студии цирка «Арлекино» (Екатеринбург). Արխիվացված 2018-03-21 Wayback Machine // babycircus.ur.ru
- Екатеринбургский цирк. История. Проект «Цирки.Ру» - путеводитель по миру цирков. // circuses.su
- Барельефы Анатолия Калашникова на здании Екатеринбургского цирка - статья на портале "Уралнаш"