Եգոր Տիտով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1976[1][2] (48 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Եգոր Իլիչ Տիտով (մայիսի 29, 1976[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում։ Հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում, եղել է թիմի ավագ[4]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է սպորտային ընտանիքում։ Եգորի հայրը եղել է չմշկասահքի սպորտի վարպետ, երազել է, որ որդին դառնա չմշկասահորդ, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերը ավելի ուժեղ է եղել, և 8 տարեկանում նա սկսել է խաղալ «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպարտակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում՝ 1995 թվականից հիմնական կազմում։
2004 թվականին ենթարկվել է մեկ տարվա որակազրկման բրոմանտան արգելված դեղամիջոցի օգտագործման համար։ Այդ պատճառով չի ընդգրկվել Եվրոպայի 2004 թվականի առաջնության մասնակիցների հայտացուցակում[5]։ 2008 թվականին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ կոնֆլիկտի պատճառով որոշել է հեռանալ «Սպարտակից»։
«Խիմկի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտակի նախկին խաղացող Սերգեյ Յուրանի հետ պայմանավորվածությամբ տեղափոխվել է «Խիմկի», առանց տրանսֆերի համար փոխհատուցմամբ։ 2009 թվականի փետրվարի 12-ին Եգորը խզել է «Խիմկիի» հետ կնքած պայմանագիրը։
«Լոկոմոտիվ» (Աստանա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 15-ին Տիտովը և Անդրեյ Տիխոնովը պայմանագիր են կնքել Աստանայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ[6]։
«Արսենալ» (Տուլա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Տուլայի «Արսենալի» կազմում անցկացրել է 5 խաղ («Սևծովյան» տարածաշրջան) սիրողական լիգայում[7], որի մարզիչը Դմիտրի Ալենիչևն էր։
Կարիերայի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտի 19-ին հայտարարել է սպորտային կարիերան ավարտելու մասին։
2010 թվականին հանդես է եկել «Արտիստ» սիրողական ակումբում։
2012 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացել է իր հրաժեշտի խաղը՝ Կիևի «Դինամո» ակումբի դեմ խաղում, որն վարտվել է 5:3 հաշվով հօգուտ «Սպարտակի»։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպատակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 9-ին «Սպարտակի» ղեկավարությունը Տիտովին հաստատել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական։ 2016 թվականի օգոստոսի 6-ին հեռացել է ակումբից Ալենիչևից հետո։
«Ենիսեյ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 5-ից մինչև 2019 թվականի մայիսը նշանակվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական[8]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որակազրկումից կարճ ժամանակ առաջ Տիտովը էպիզոտիկ դեր է կատարել 2004 թվականի «Թիմ» ռուսական հեռուստասերիալում[9][10]։ 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է առաջին ալիքի մեկնաբանը[11] (Վիկտոր Գուսևի հետ միասին)[12]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Վերոնիկան, որին Եգոր Տիտովը ճանաչում է 13 տարեկանից։ Ունեն երկու դուստր՝ Աննան և Ուլյանան[13]։
Փաստեր և թվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականի նոյեմբերի 18-ին Դոնի Ռոստովում խփել է 2 գոլ «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասը, դարձել է Գրիգորի Ֆեդոտովի ռմբարկուների ակումբի և ռուս ռմբարկուների «Ակումբ 100»-ի անդա։
- 2007 թվականի փետրվարին Հոլանիայի դեմ ընկերական խաղից հետո հայտնել, որ հեռանում է երկրի հավաքականից։
- 2007 թվականի ապրիլի 4-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում անցկացրել է իր 400-րդ խաղը։ Ռուսաստանի գավաթ 2006/2007: 1/4 եզրափակիչ (I): («Զենիթ» Սանկտ Պետերբուրգ — «Ապարտակ» Մոսկվա (1:2)։
- 2007 թվականի մայիսի 6-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում խփել է 100-րդ խաղը։ (8-րդ տուր. «Սպարտակ» — «Ռուբին» (2:1)։
- 2007 թվականի հուլիսի 1-ին անցկացրել է իր 300-րդ խաղը Ռուսաստանի առաջնությունում (15-րդ տուր. «Ռոստով» — «Սպարտակ» (1:3)։
- Որակազրկման ընթացքում իր ընկերոջ՝ փոփ կատարող Նիկոլայ Տրուբաչի հետ միասին ձայնագրել է «Какие мы люди» երգը[14]։
- Սպարտակի՝ ԲԿՄԱ-յի դեմ խաղում պարտվելուց հետո (1:5) 2008 թվականի հուլիսի 12-ին «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի կողմից ուղարկվել է երկրորդ կազմ՝ իբր համարվելով թիմի ցածր բարոյական ոգու պատասխանատու պարտված խաղում։ Արդյունքում այդ կնֆլիկտը հանգեցրել է խաղացողին տրանսֆերի ներակայցնելուն։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտակ (Մոսկվա) | 1995 | 12 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 15 | 1 |
1996 | 31 | 5 | 2 | 0 | 6 | 0 | 39 | 5 | |
1997 | 31 | 8 | 4 | 0 | 8 | 2 | 43 | 10 | |
1998 | 29 | 6 | 5 | 0 | 11 | 4 | 45 | 10 | |
1999 | 29 | 11 | 1 | 0 | 10 | 1 | 40 | 12 | |
2000 | 24 | 13 | 5 | 1 | 8 | 4 | 37 | 18 | |
2001 | 30 | 11 | 2 | 0 | 10 | 0 | 42 | 11 | |
2002 | 20 | 4 | 1 | 0 | — | — | 21 | 4 | |
2003 | 29 | 6 | 6 | 1 | 4 | 0 | 39 | 7 | |
2004 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2005 | 28 | 4 | 1 | 0 | — | — | 29 | 4 | |
2006 | 25 | 8 | 9 | 1 | 8 | 0 | 42 | 9 | |
2007 | 27 | 7 | 6 | 1 | 9 | 4 | 42 | 12 | |
2008 | 9 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 11 | 0 | |
Ընդհանուր | 324 | 87 | 44 | 4 | 77 | 15 | 445 | 106 | |
Խիմկի | 2008 | 12 | 1 | 0 | 0 | — | — | 12 | 1 |
Ընդհանուր | 12 | 1 | 0 | 0 | — | — | 12 | 2 | |
Լոկոմոտիվ (Աստանա) | 2009 | 24 | 6 | ? | ? | — | — | 24 | 6 |
Ընդհանուր | 24 | 6 | ? | ? | — | — | 24 | 6 | |
Արսենալ (Տուլա) | 2011/12 | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 365 | 94 | 44 | 4 | 77 | 15 | 486 | 113 |
Խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Տիտովի գոլերը | Մրցաշար |
1 | 1998 թվականի հոկտեմբերի 10 | Ֆրանսիա | 2:3 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
2 | 1998 թվականի հոկտեմբերի 14 | Իսլանդիա | 0:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
3 | 1999 թվականի մարտի 27 | Հայաստան | 3:0 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
4 | 1999 թվականի մարտի 31 | Անդորրա | 6:1 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
5 | 1999 թվականի մայիսի 19 | Բելառուս | 1:1 | - | Ընկերական խաղ |
6 | 1999 թվականի հունիսի 5 | Ֆրանսիա | 3:2 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
7 | 1999 թվականի օգոստոսի 18 | Բելառուս | 2:0 | - | Ընկերական խաղ |
8 | 1999 թվականի սեպտեմբերի 4 | Հայաստան | 2:0 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
9 | 1999 թվականի սեպտեմբերի 8 | Անդորրա | 2:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
10 | 1999 թվականի հոկտեմբերի 9 | Ուկրաինա | 1:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր |
11 | 2000 թվականի փետրվարի 23 | Իսրայել | 1:4 | - | Ընկերական խաղ |
12 | 2000 թվականի ապրիլի 26 | ԱՄՆ | 2:0 | 1 | Ընկերական խաղ |
13 | 2000 թվականի մայիսի 31 | Սլովակիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
14 | 2000 թվականի հունիսի 4 | Մոլդովա | 1:0 | - | Ընկերական խաղ |
15 | 2000 թվականի սեպտեմբերի 9 | Շվեյցարիա | 1:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
16 | 2000 թվականի հոկտեմբերի 11 | Լյուքսեմբուրգ | 3:0 | 1 | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
17 | 2001 թվականի փետրվարի 28 | Հունաստան | 3:3 | - | Ընկերական խաղ |
18 | 2001 թվականի մարտի 24 | Սլովենիա | 1:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
19 | 2001 թվականի մարտի 28 | Ֆարերյան կղզիներ | 1:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
20 | 2001 թվականի ապրիլի 25 | Հարավսլավիա | 1:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
21 | 2001 թվականի հունիսի 2 | Հարավսլավիա | 1:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
22 | 2001 թվականի հունիսի 6 | Լյուքսեմբուրգ | 2:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
23 | 2001 թվականի օգոստոսի 15 | Հունաստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
24 | 2001 թվականի սեպտեմբերի 1 | Սլովենիա | 1:2 | 1 | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
25 | 2001 թվականի սեպտեմբերի 5 | Ֆարերյան կղզիներ | 3:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
26 | 2001 թվականի հոկտեմբերի 6 | Շվեյցարիա | 4:0 | 1 | ԱԱ-2002 որակավորման խաղեր |
27 | 2002 թվականի փետրվարի 13 | Իռլանդիա | 0:2 | - | Ընկերական խաղ |
28 | 2002 թվականի մարտի 27 | Էստոնիա | 1:2 | - | Ընկերական խաղ |
29 | 2002 թվականի ապրիլի 17 | Ֆրանսիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
30 | 2002 թվականի մայիսի 19 | Հարավսլավիա | 1:1 | - | LG գավաթ |
31 | 2002 թվականի հունիսի 5 | Թունիս | 2:0 | 1 | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր |
32 | 2002 թվականի հունիսի 9 | Ճապոնիա | 0:1 | - | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր |
33 | 2002 թվականի հունիսի 14 | Բելգիա | 2:3 | - | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր |
34 | 2003 թվականի ապրիլի 30 | Վրաստան | 0:1 | - | ԵԱ-2004 որակավորման խաղեր |
35 | 2003 թվականի հոկտեմբերի 11 | Վրաստան | 3:1 | 1 | ԵԱ-2004 որակավորման խաղեր |
36 | 2003 թվականի նոյեմբերի 19 | Ուելս | 1:0 | - | ԵԱ-2004 որակավորման խաղեր |
37 | 2005 թվականի սեպտեմբերի 3 | Լիխտենշտայն | 2:0 | - | ԵԱ-2006 որակավորման խաղեր |
38 | 2006 թվականի մայիսի 27 | Իսպանիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
39 | 2006 թվականի հոկտեմբերի 16 | Էստոնիա | 2:0 | - | ԵԱ-2006 որակավորման խաղեր |
40 | 2006 թվականի նոյեմբերի 15 | Մակեդոնիա | 2:0 | - | ԵԱ-2008 որակավորման խաղեր |
41 | 2007 թվականի փետրվարի 7 | Նիդերլանդներ | 1:4 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 41 խաղ / 7 գոլ; 21 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 10 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպարտակ» (Մոսկվա)
- Ռուսաստանի առաջնության հաղթող (6) - 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) - 1997/98, 2002/03
- Համագործակցության հաղթողների գավաթի դափնեկիր (3) - 1999, 2000, 2001
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2005, 2006, 2007
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1995, 2002
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1995/96, 2005/06
- Ռուսաստանի սուպերգավաթի ֆինալիստ - 2006, 2007
- Համագործակցության հաղթողների գավաթի ֆինալիստ - 1998, 2002
«Լոկոմոտիվ» (Աստանա)
- Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2009
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի միջազգային դասի սպորտի վարպետ (2002)[15]
- Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (9) - № 1 (1998—2001); № 2 (1997, 2006, 2007); № 3 (2002, 2003)
- Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ-Էքսպրեսսի» վարկածով - 1998, 2000
- Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով - 1998, 2000
- «Ոսկե վարազ» մրցանակի դափնեկիր «Սպարտակ» ակումբի երկրպագուների վարկածով - 2003, 2007
- «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը 20 տարեկան է» մրցույթի ժյուրիի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների Ռուսաստանի առաջնությունների հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան[16]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Հաշվի առնելով առաջնությունում խփած գոլը, որը գրանցվել է Տիտովի հաշվին ըստ արձանագրության. 2006 թվականի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուր։ «Սպարտակ» — «Մոսկվա» (3:3)։ Այդ գոլը իրենց դարպասին խել է Մոսկվայի պաշտպան Կուզմինը։
- ↑ «Титов: нет открытости — значит сборная не станет популярнее в народе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: САМЫЕ БОЛЬШИЕ ПОТЕРИ — У РОССИИ
- ↑ «Титов и Тихонов подписали контракты с «Локомотивом» — Мяч за мячом — Наш спорт | Sport.Gazeta.kz». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
- ↑ ФНЛ | Титов будет помогать Аленичеву в «Енисее»
- ↑ «Егор Титов снялся в сериале. В фильме «Футбол» полузащитник «Спартака» играет самого себя». Կոմսոմոլսկայա պրավդա. 2004 թ․ հունվարի 20.
- ↑ «Титов перешел в «Торпедо» из города Болотного. Капитан «Спартака» дебютировал в кино, сыграв самого себя в телесериале «Команда»». Советский спорт. 2004 թ․ հունվարի 20.
- ↑ «Капитан "Спартака" Егор Титов поедет на Евро-2004». Lenta.ru. 2004 թ․ հունիսի 3.
- ↑ «Было дело. Как показывали Евро-2004». Sports.ru. 2019 թ․ հունիսի 14.
- ↑ Егор Титов: Ульяна — моя копия! «Московский комсомолец», 18 сентября 2007 г.
- ↑ «Капитан "Спартака" спел дуэтом с Николаем Трубачом». Lenta.ru. 2004 թ․ մարտի 30.
- ↑ «Егор Титов. «Спартак» — наше всё. Откровения кумира красно-белых». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Тихонов — лучший футболист России за 20 лет!» // Sportbox.ru, 20.03.2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եգոր Տիտովի պաշտոնական կայքը Արխիվացված 2012-08-23 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Интервью Егора Титова на радио «Эхо Москвы»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Տիտով» հոդվածին։ |
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամներ
- Ֆուտբոլային մարզիչներ