Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
 |
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
ռուս |
---|
Քաղաքացիությունը |
Ռուսաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հուլիսի 7, 1999(1999-07-07)[1] (25 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Սամարա, Ռուսաստան |
---|
Հասակ |
189 սմ |
---|
Քաշ |
82 կգ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Կռիլյա Սովետով |
---|
Համար |
69 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Կոնոպլյովի ակադեմիա
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Եգոր Դմիտրիևիչ Գոլենկով (ռուս.՝ Егор Дмитриевич Голенков, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1], Սամարա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Կռիլյա Սովետով» ակումբի հարձակվող։
Յուրի Կոնոպլովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, եղել է 1999 թվականին ծնվածների թիմի ավագ[2], Ռուսաստանի մի շարք պատանեկան մրցաշարների հաղթող և մրցանակակիր[3]։ 2015 թվականի ապրիլին անցկացրել է տասնօրյա ուսումնամարզական հավաք պորտուգալական «Սպորտինգ» ակումբում։ Վերադառնալուց հետո պետք է պայմանագիր կնքեր «Լադա Տոլյատիի» հետ[2]։ Հետագայում հայտնվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, որի երիտասարդական թիմում նշել է իր նորամուտը հուլիսի 31-ին։ Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոխարինման դուրս գալով «Օրենբուրգ» ակումբի դեմ խաղի 84-րդ րոպեին։
2017 թվականի ամռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է պորտոգալական «Ունիան Լեյրիա» երիտասարդական թիմ[4]։
2018 թվականի ամռանը վերադարձել է «Կռիլյա Սովետով»։ Ընդգրկվել է երիտասարդական կազմում։ Այդտեղ էլ իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է պոկեր (4 գոլ)՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին աչքի ընկնելով «Ուֆա» ակումբի դեմ խաղում։ Հանդիպման արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 5:0 հաշվով[5]։