Jump to content

Եգոր Բաբուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգոր Բաբուրին
ռուս.՝ Егор Констатинович Бабурин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1993(1993-08-09)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Չեռնիգով, Ուկրաինա
Հասակ 193 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 1
Պատանեկան կարիերա
2010-2013 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2019 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 6 (0)
2013-2018 Ռուսաստան   Զենիթ-2 89 (-121)
2018-2019 Ռուսաստան   Ռուբին 6 (-7)
2019-մինչ հիմա Ռուսաստան Ռոստով 14 (-20)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 3 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2013-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 5 (-3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19, 2020:

Եգոր Կոնստանտինովիչ Բաբուրին (օգոստոսի 9, 1993(1993-08-09)[1][2], Չեռնիգով, Ուկրաինա), ռուս ֆուտբոլիստ, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զենիթ» ակումբի ակադեմիայի սանն է։ Երիտասարդական առաջնությունումում սկսել է հանդես գալ 2010 թվականից, երբ թիմը 30-րդ տուրում մրցում էր «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։ Այդ խաղում Բաբուրինը մտավ խաղադաշտ 79-րդ րոպեին փոխարինելով Անդրե�� Զայցևին։ Հաջորդ մրցաշրջանում կարողացավ մասնակցել 9 խաղի։ 2012 թ. Լուչանո Սպալետտին դարպասապահին տանում է հիմնական կազմ։ 2013 թ. մարտի 17-ին իր առաջին խաղն է անցկացնում Պրեմիեր լիգայում, երբ թիմը 21-րդ տուրում մրցում էր «Մորդովիա» ակումբի հետ[3]։ Այդ խաղում Բաբուրինը խաղադաշտ է մտնում 11-րդ րոպեին փոխարինելով Յուրի Ժևնովին և կարողանում է անառիկ պահել դարպասը։ 23-րդ տուրում ևս դուրս է գալիս խաղադաշտ «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ կայացած խաղում փոխարինելով Վյաչեսլավ Մալաֆեևին։ 24-րդ տուրում դարպասապահին հնարավորություն է տրվում մասնակցելու ամբողջական խաղի, երբ թիմը մրցում էր «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ 2012/13 մրցաշրջանի վերջին տուրում կարողանում է անառիկ պահել դարպասը և 304 րոպե գնդակ չընդունել դարպասը, որը թիմի համար նոր ռեկորդ էր, և կարողացավ շրջանցել Ռոման Բերեզովսկու մեկնարկային ռեկորդը[4]։ 2017/18 մրցաշրջանի 30-րդ տուրում դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմում, երբ թիմը մրցում էր «ՍԿԱ-Խաբարովսկ» ոկւմբի հետ (6:0)։ 2018 թ. օգոստոսին «Ռուբին» ակումբը վարձավճարային պայմանագիր է կնքում Բաբուրինի հետ։ 2019 թ. հունիսի վերջին, երբ վերջանում էր պայմանագիրը, դարպասապահը հեռանում է «Ռուբին» ակումբից[5]։

2019 թ. հուլիսի 12-ին Բաբուրինը 4 տարվա պայմանագիր է կնքում «Ռոստով» ակումբի հետ[6]։

Ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականից հանդես է եկել մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում։ 2011-2012 թթ. հանդես է եկել մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում և կարողացել է անառիկ պահել դարպասը։ 2013 թվականից հանդես է եկել մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։

Ռուսաստան «Զենիթ»

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2012/13
  • Ռուսաստանի չեմպիոն - 2014/15

Մրցելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. հուլիսի 15-ի տվյալներով

Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր-լիգա 2012/13 4 0 0 0 0 0 4 0
2013/14 0 0 1 -2 0 0 1 -2
2014/15 1 0 0 0 0 0 1 0
2015/16 0 0 0 0 0 0 0 0
2016/17 0 0 0 0 0 0 0 0
2017/18 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 6 0 1 -2 0 0 7 -2
Ռուսաստան Զենիթ-2 ՊՖԼ 2013/14 4 -8 - - - - 4 -8
2014/15 7 -10 - - - - 7 -10
ՖԱԼ 2015/16 22 -29 - - - - 22 -29
2016/17 35 -40 - - - - 35 -40
2017/18 21 -34 - - - - 21 -34
Ընդհանուր 89 -121 - - - - 89 -121
Ռուսաստան Ռուբին Պրեմիեր-լիգա 2018/19 6 -7 3 -1 - - 9 -8
Ընդհանուր 6 -7 3 -1 - - 9 -8
Ռուսաստան Ռոստով Պրեմիեր-լիգա 2019/20 12 -18 0 0 - - 12 -18
Ընդհանուր 12 -18 0 0 - - 12 -18
Կարիերայի ընթացքում 113 -146 4 -3 0 0 117 -149

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Зенит - Мордовия» (ռուսերեն). Чемпионат.com. 2013 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  4. Павел Хрусталев (2013 թ․ մայիսի 26). «Бабурин установил рекорд «Зенита» по количеству «сухих» дебютных минут» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  5. «Бабурин, Байрамян, Полоз и Цаллагов покидают "Рубин"».
  6. «Егор Бабурин — игрок «Ростова»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Բաբուրին» հոդվածին։