Jump to content

Դևոնի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դևոնի ժամանակաշրջան (փուլ, համակարգ), պալեոզոյան դարաշրջանի չորրորդ փուլը։ Ընդգրկում է մեր թվարկությունից առաջ 400- 350 միլիոն տարի ժամանակաշրջանը։ Սահմանել են անգլիացի երկրաբաններ Ղ․ Մուրչիսոնն ու Ս․ Սեջվիկը Շոտլանդիայում և Դևոնշիրում (, այստեղից էլ անունը), 1839 թվականին։

Ընդհանուր բնութագրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլուրի վերջո��մ կալեդոնյան ծալքավորության ու լեռնակազմության հետնանքով (տես Սիլուրի ժամանակաշրջան) Դևոնի ժամանակաշրջանի սկզբում կատարվել է երկրակեղնի ընդհանուր բարձրացում ու ծովերի ռեգրեսիա (մայրցամաքների պատմության մեջ ամենամեծ ռեգրեսիաներից մեկը) և ցամաքային ռեժիմի հաստատում մայր ցամաքների մեծ մասում։ Վերջինների վրա լճակոնտինենտալ պայմաններում կուտակվել են կարմրավուն ու խայտաբղետ բեկորային նստվածքներ՝ հին կարմիր ավազաքարեր (Անգլիա, Բելառուս, Տիման, Կենտրոնական Ասիա և այլն)։ Կոնտինենտալ կլիման նպաստել է ցամաքային բույսերի երևան գալուն և կենդանիների որոշ տեսակների ցամաքային պայմաններին աստիճանաբար հարմարվելուն։ Դևոնի ժամանակաշրջանին նախորդող կալեդոնյան լեռնակազմության ժամանակ ծալքավորվել ու փակվել են մի շարք գեոսինկլինալներ, միակցվել հարևան պլատֆորմներին, դրանով իսկ ընդարձակվել են երկրակեղևի կոնսոլիդացված գոտիները։ Այսպես, կալեդոնյան գեոսինկլինալի փակման հետևանքով Հյուսիսային կիսագնդում միակցվել են Կանադական ու Ռուսական պլատֆորմները, իսկ Հարավ-Ամերիկյան, Աֆրիկական ու Հնդկա-Ավստրալիական պլատֆորմների միակցմամբ Հյուսիսային կիսագնդում գոյացել է Գոնդվանա մայրցամաքը։ Միջին Դևոնի ժամանակաշրջանում սկսվել է այդ կոնտինենտալ զանգվածների իջեցում, որն ուղեկցվել է ծովերի ներխուժումով։ Ցամաքի մեծ մասը ծածկվել է ծովով, որտեղ կուտակվել են էպիկոնտինենտալ տիպի ծովային նստվածքներ։ Դևոնի ժամանակաշրջանի ընթացքում գործել են Կորդիլիերյան, Ապալաչյան, Միջերկրածովային (Ալպ-Հիմալայան), Ուրալ-Տյան-Շանյան գեոսինկլինալները, որոնցում կուտակվել են մի քանի կմ հզորությամբ նստվածքային ու հրաբխածին գոյացումներ։ Ուրալ-Տյան- Շանյան գեոսինկլինալում կալեդոնյան լեռնակազմությունից հետո Դևոնի ժամանակաշրջանում գոյացել են կղզիների ձնով արտահայտված ցածրադիր լեռներ՝ Հյուսիս-Արևմտյան Ղազախստան, Սալաիր, Արևմտյան Սայաններ և այլն։

Օրգանական աշխարհը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևոնի ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ են կատարվել օրգանական աշխարհում։ Ստորին Դևոնի ժամանակաշրջանում հանդես են եկել առաջին պրիմիտիվ տերնազուրկ ցամաքային խոտաբույսերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատվածացողունավորները, իսկ վերինում՝ տերնավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) ն սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։ Վերջիններս (Տիմանում, Շպիցբերգจենում և այլուր գոյացրել են ածխային շերտեր։ Դևոնի ժամանակաշրջանում ձևավորվել են մշտապես ցամաքում ապրող օրգանիզմներ (սարդանմաններ, միջատներ), ինչպես ն ցամաքային ողնաշարավորներ (զրահագլուխ երկկենցաղ ստեգոցեֆալներ)։ Զգալի փոփոխություններ են կատարվել նան ծովային ֆաունայում։ Մահացել են գրապտոլիտները, պակասել են տրիլոբիտներն ու պրիմիտիվ ասիմետրիկ փշամորթները։ Առաջացել են ճառագայթափետրավոր (որոնց պատկանում են այժմյան ձկների մեծ մասը), վրձնափետրավոր-երկշնչավոր, զրահապատ և շնաձկանմաև անծնոտավոր ձկներ ու շնաձկներ։ Խիստ շատացել են թերթախռիկավորներն ու գոնիատիտները, ուսոտանիները, վերջինների բրածո մնացորդները որոշիչ դեր են կատարում Դևոնի ժամանակաշրջանի նստվածքային ապարների հասակը որոշելիս։

Հայաստանի տարածքում Դևոնի ժամանակաշրջանի (միջին ու գլխավորապես վերին) ապարները տարածված են հարավարևելյան մասերում (Ուրծի ու Վայոց ձորի լեռնաշղթաներ, Վեդի ու Այրիճա գետերի ավազաններ, Զանգեզուր) և ներկայացված են ութոտանիների հարուստ բրածո ֆաունա պարունակող ծովային նստվածքներով՝ օրգանոգեն կրաքարերով, ավազաքարերով, կավային թերթաքարերով և քվարցիտներով։ Հայաստանի տարածքի հյուսիսարևելյան շրջանները Դևոնի ժամանակաշրջանի ընթացքում հարթ ռելիեֆ ունեցող ցամաք են եղել, ու այնտեղ նստվածքներ չեն կուտակվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 354