Դրոթթնինգհոլմ
![]() | |
Drottningholm Palace* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Դրոթթնինգհոլմ պալատ | |
Երկիր | Շվեդիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 59°19′18″ հս․ լ. 017°53′10″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1991 (անհայտ նստաշրջան) |
Համար | 559 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 559 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Դրոթթնինգհոլմ (շվեդ.՝ Drottningholms slott - «թագուհու պալատ»[5]), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի նշանավոր պալատական համալիրներից մեկը, 1981 թվականից ի վեր Շվեդիայի թագավորների պաշտոնական նստավայրն է։ Դրոթթնինգհոլմը 1991 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դարում Շվեդիայի թագավոր Յոհան III-ը Լուվյեն կղզու վրա իր թագուհու պատվին կառուցում է Դրոթթնինգհոլմ անունով ամրոցը։ 1662 թվականին ամրոցն այրվում է, սակայն ընդամենը մեկ տարի անց թագուհի Էլեոնորա Հեդվիգը հրամայում է նույն տեղում նոր շինություն կառուցել՝ այս անգամ պալատ, որը պետք է հասարակ լիներ, առանց ավելորդ ճոխությունների, բայց աչքի ընկներ էլեգանտությամբ ու համաչափությամբ։
Շինարարությունը վստահվում է ճարտարապետ Նիկոդեմուս Տեսսինին, որի մահից հետո (1682 թվական) այս պատասխանատվությունն իր վրա է վերցնում վերջինիս որդին՝ Նիկոդեմուս Տեսսին Կրտսերը։ Այս պալատը Հյուսիսային Եվրոպայի՝ քաղաքից դուրս գտնվող առաջին պաշտոնական նստավայրն էր, որը կառուցվել էր ֆրանսիական Վերսալի պալատի ոճով՝ առանց ամուր պատերով, աշտարակներով և միջնադարյան ամրոցներին բնորոշ այլ ատրիբուտներով։
1744 թվականին Շվեդիայի թագաժառանգ Ադոլֆ Ֆրեդրիկի հետ ամուսնության կապակցությամբ Դրոթթնինգհոլմը նվիրում են Պրուսիայի արքայադուստր Լուիզայ Ուլրիկեին։ Լուիզան ոճափոխության է ենթարկում պալատը՝ մոտեցնելով ֆրանսիական ռոկոկոյին, ինչպես նաև հիմնում է արքունական թատրոնը։ 1777 թվականին նա Դրոթթնինգհոլմը վաճառում է շվեդներին, ինչի շնորհիվ նրա որդին՝ Գուստավ III-ը, և նրա ժառանգները շարունակելու էին ապրել պալատում։
XIX դարում Դրոթթնինգհոլմը գրեթե չէր բարեփոխվում և քիչ էր գործածվում, սակայն 1907 թվականին համալիրի վերանորոգման մեծ ծրագիր է մշակվում, ինչի արդյունքում Դրոթթնինգհոլմը թարմ ու նախկինի պես գեղեցիկ տեսք է ստանում[6]։ Այս վերանորոգում��ց հետո պալատը կրկին դառնում է շվեդ միապետների նստավայրը։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի գլխավոր շինություններն են՝ պալատը, եկեղեցին, թատրոնը, չինական տաղավարն ու այգիները։
Արքունական եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքունական եկեղեցին կառուցվել է 1746 թվականին Տեսսին Կրտսերի կողմից։ Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում։ Ներսից եկեղեցին զարդարում են 1730 թվականին ստեղծված երգեհոնն ու Շվեդիայի թագավոր Գուստավ V -ի ձեռքերով ստեղծված գոբելենը (գորգանկար)։
Պալատական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատական թատրոնը կառուցվել է 1766 թվականին։ Ի տարբերություն XVIII դարի այլ եվրոպական թատրոնների` նրանում պահպանվել են ժամանակին բնորոշ իտալական այն սարքավորումներն ու մեխանիզմները, որոնց շնորհիվ բեմի վրա կահույք էին տեղաշարժում, ձայնային ու ջրային էֆֆեկտներ ապահովում ներկայացումների ժամանակ և այլն։ 1922 թվականին թատրոնը վերաբացվում է նորոգումից հետո։
Չինական տաղավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական տաղավարը եվրոպացիների՝ չինական միջնադարյան մշակույթով հետաքրքրվածության առաջին օրինակներից է։ Տաղավարի կառուցումն ավարտվել է 1769 թվականին։ Շվեդիայի թագավոր Ադոլֆ Ֆրեդերիկի զարմուհին՝ ռուս կայսրուհի Եկատերինա II-ը, տպավորվելով այս նախագծից, Ռուսաստանում երկար տարիներ աշխատող իտալացի ճարտարապետ Անտոնիո Ռինալդիին պատվիրում է չինական ոճով գյուղ կառուցել Ցարսկոյե Սելոյում (ներկայումս՝ Պուշկին քաղաքը)։
Ինչպես Դրոթթնինգհոլմում, այստեղ ևս թատրոն է կառուցվում պալատական ներկայացումների համար։ 1989-1996թթ. ընթացքում համալիրի չինական տաղավարը մանրակրկիտ վերանորոգման է ենթարկվում, ինչից հետո այն այցելուներին ներկայանում էր իր սկզբնական կառուցվածքով։
Այգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանվել են ֆրանսիական բարոկկոյի ոճով կառուցված զբոսայգին, որտեղ գտնվում են հոլանդացի քանդակագործ Ադրիան դե Բրիսի աշխատանքները։ Գուստավ III թագավորի նախաձեռնությամբ բացվում է համալիրի Անգլիական այգին` մեծ սիզամարգերով ու երկու լճակից` իր կապուղիներով ու կամուրջներով։ Անգլիական այգին զարդարված է մեծ քանակությամբ հռոմեական անտիկ քանդակներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դրոթթնինգհոլմ պալատ
-
Արևելյան ճակտոն
-
Պալատի համայնապատկերը դիմացից
-
Այգին բարոկկո ոճով
-
Քանդակներ 1700թ.
-
Անգլիական այգի
-
Չինական տաղավար
-
Չինական տաղավար
-
Շատրվաններ
-
Արքունական եկեղեցի
-
Դիանայի արձանը
-
Թատրոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ https://www.google.com/maps/dir/Current+Location/Drottningholm+Palace,+178+02+Drottningholm,+Sweden
- ↑ https://www.sfv.se/en/fastigheter/sverige/stockholms-lan-ab/slott/drottningholm-palace/
- ↑ Page 61 of the Swedish Etymological Dictionary of Svenskt ortnamnslexikon, published 2003 by the institute of Språk- och folkminnesinstitutet, Uppsala. The latter part "sund" means sound, and "torve" has to do with fishing (a prehistoric Swedish word).
- ↑ Page 61 of the Swedish Etymological Dictionary of Svenskt ortnamnslexikon, published 2003 by the institute of Språk- och folkminnesinstitutet, Uppsala. The latter part "sund" means sound, and "torve" has to do with fishing (a prehistoric Swedish word).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carlén O. Drottningholm. Dess historia, samlingar och närmaste omgifningar. — Stockholm, 1861.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Drottningholm Palace from the official website of the Royal Court of Sweden Արխիվացված 2008-06-01 Wayback Machine
- The Royal Domain of Drottningholm – National Heritage Board Արխիվացված 2012-05-06 Wayback Machine
- Drottningholm Palace park's 360x180 degree panorama virtual tour at stockholm360.net
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոթթնինգհոլմ» հոդվածին։ |
|