Դյունա: Մաս երրորդ
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | էպիկական ֆիլմ, գիտական ֆանտաստիկա |
Հիմք | Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» վեպ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով |
Սցենարի հեղինակ | Դենի Վիլնյով |
Դերակատարներ | Թիմոթի Շալամե |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Նախորդ | Դյունա։ Մաս երկրորդ |
«Դյունա։ Երրորդ մաս» (անգլ.՝ Dune: Part Three), սպասվող գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Դենի Վիլնյովը, այն պետք է լինի «Դյունա։ Մաս երկրորդ» (2024) ֆիլմի շարունակությունը և եռագրության վերջին մասը։ Ֆիլմի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտնի է դարձել 2023 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սցենարը հիմնված կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» վեպի վրա։ Այն սկսվում է Փոլ Աթրեյդեսի գալակտիկական կայսրի կառավարման 13-րդ տարում։ Փոլն իմանում է դավադրության գոյության մասին, բայց չի շտապում բացահայտել այն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Թիմոթի Շալամե | Փոլ Աթրեյդս |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիս Վիլնյովի պլանները՝ «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանելու և այդպկերպ եռագրություն ստեղծելու մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2023 թվականի հունիսին։ Այս ծրագրերն ամբողջովին տեսական են եղել՝ կախված Դյունա 2-ի առևտրական արդյունքներից և «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման ժամանակից։ Նույնիսկ այն ժամանակ կար ենթադրություն, որ ֆիլմը կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» գրական շարքի երկրորդ մասի ադապտացիան[1]։
2023 թվականի օգոստոսին Վիլնյովն ասել է, որ արդեն աշխատում է ֆիլմի սցենարի վրա և հաստատել, որ ֆիլմը հիմնված կլինի «Ավազաբլրի մեսիայի» վրա։ Ռեժիսորն իր խոքերով՝ երազում է նկարահանել «Դյունայի» մասին եռագրություն[2][3], որից հետո անցնել այլ պատմությունների, քանի որ Հերբերտի հետագա վեպերը համարում է չափազանց «էզոթերիկ»։ Ֆիլմում Վիլնյովը ցանկանում է ցույց տալ ամենն այնպես ինչպես դա արել է «Ավազաբլրի մեսիայի» հեղինակը, որ Փոլ Աթրեյդին չպետք է համարել անվերապահորեն դրական հերոս՝ նրա ճակատագիրը ավելի շուտ «վտանգի նախազգուշացում» է[4][5]։
Ենթադրաբար սցենարի վրա աշխատելիս Վիլնյովին կօգնի Ջոն Սփայթսը, որը մասնակցել է «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերի աշխատանքներին[6]։ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Վիլնյովը գրեթե ավարտել է սցենարի աշխատանքները, սակայն ասել է, որ 2-րդ և 3-րդ մասերի նկարահանումների միջև դադար է վերցնելու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Режиссёр Дени Вильнёв может заняться третьей частью «Дюны»». Kanobu.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Дени Вильнёв рассказал, о чём может быть «Дюна 3»
- ↑ Дени Вильнев заявил, что снять третий фильм «Дюна» является его «мечтой»
- ↑ Denis Villeneuve Teases Possible Dune: Part Three Based On Dune Messiah: ‘There Are Words On Paper’ — Exclusive
- ↑ Дени Вильнёв хочет снять третью часть «Дюны» в случае успеха второй
- ↑ Дени Вильнев собирается снять «Дюну 3»
|