Դիոնիսիոս Թրակացի
Դիոնիսիոս Թրակացի Διονύσιος ὁ Θρᾷξ | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 170[1] Բյուզանդիոն, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | մ. թ. ա. 90[1] Հռոդոս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քերական և գրող |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] |
Հայտնի աշակերտներ | Lucius Aelius Stilo Praeconinus? և Tyrannion of Amisus? |
Dionysius Thrax Վիքիպահեստում |
Դիոնիսիոս Թրակացի (հին հունարեն՝ Διονύσιος ὁ Θρᾷξ, մ. թ. ա. 170[1], Բյուզանդիոն, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[2] - մ. թ. ա. 90[1], Հռոդոս, Օսմանյան կայսրություն), հույն քերական, Ալեքսանդրյան դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալեքսանդրիայում։ Աշակերտել է ալեքսանդրյան քերականական դպրոցի հայտնի քերական Արիստարքոսին, ապա տեղափոխվել Հռոդոս, որտեղ ուսուցանել է քերականություն և ճարտասանություն։ Դասավանդել է նաև Հռոմում։ Դիոնիսիոս Թրակացու երկերից մեզ հասել է «Քերականական արվեստ» աշխատությունը, որը նախորդ բոլոր քերականական դիտողությունների ամփոփումն է և ալեքսանդրյան բանասիրական քերականության նվաճումների գործնական ու առաջին համակարգված շարադրանքը։ Այն ընդգրկել է միայն ձևաբանությունը և ծառայել իբրև նմուշ լատինական ու հետագա քերականությունների համար։ Մինչև 13-րդ դ․ բյուզանդական դպրոցներում գործածվել է որպես դասագիրք։ Հայերեն թարգմանությունը (5-րդ դ․) հիմք է դարձել հայերենի ուսումնասիրության և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Շուրջ մեկ հազարամյակ «Քերականական արվեստ»-ը մեկնության առարկա է եղել ինչպես հույն–բյուզանդական մեկնիչների, այնպես էլ հայ քերականներ Դավիթ Մեկնիչի, Անանուն Մեկնիչի, Մովսես Քերթողի, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Երզնկացու ն ուրիշների համար։ Սրանք իրենց մեկնություններում նկատի են ունեցել հայերենի առանձնահատկությունները և զարգացրել իրեևց գեղագիտական–քերականական հայացքները։ Դիոնիսիոս Թրակացին կատարել է նաև Հոմերոսի, Հեսիոդոսի պոեմների և այլ տեքստերի բանասիրական–քերականական մեկնություններ։
«Քերականական արվեստ»-ի հրատարակությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քերականութիւն Դիոնիսիոսի Թրակացւոյ․․․ (բնագիրը հունարեն և հայերեն), Փարիզ, 1824։
- Die Fragmente des Grammatikers Dionysios Thrax. Hrsg. v. Konstanze Linke (= Sammlung griechischer und lateinischer Grammatiker, 3). de Gruyter, Berlin/New York 1977, ISBN 3-11-005753-0
- Dionysii Thracis Ars Grammatica; qualem exemplaria vetustissima exhibent subscriptis discrepantiis et testimoniis quae in codicibus rexentioribus scholiis erotematis apud alios scriptores interpretem aremenium repreriuntur. Ed. Gustavus Uhlig. Teubner, Leipzig 1883.
- Die Lehre des Grammatikers Dionysios (Dionysios Thrax, Tékhne grammatiké – deutsch [mit griechischem Paralleltext]). Übers. v. Wilfried Kürschner. In: Ancient grammar: Contents and contexts. Hrsg. v. Pierre Swiggers u. Alfons Wouters (=Orbis/Supplementa, 7). Peeters, Löwen/Paris 1996, ISBN 90-6831-881-0 / ISBN 2-87723-307-3, S. 177–215
- Die Lehre des Grammatikers Dionysios (Dionysios Thrax, Tékhne grammatiké – deutsch). In: De Tékhne Grammatiké van Dionysius Thrax: De oudste spraakkunst in het Westen. Pierre Swiggers – Alfons Wouters: Inleiding; Griekse tekst met Nederlandse vertaling en noten; Duitse vertaling (door Wilfried Kürschner); terminologisch apparaat en bibliografie (=Orbis Linguarum, 2). Peeters, Löwen/Paris 1998, ISBN 90-6831-992-2, S. 51–72.
- Отрывки в русском переводе. // Античные теории языка и стиля. М.-Л., 1936.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eleanor Dickey: Ancient Greek Scholarship. Oxford University Press, Oxford 2007, ISBN 978-0-19-531292-8, S. 77–80
- Frédérique Ildefonse: Denys dit le Thrace. In: Richard Goulet (Hrsg.): Dictionnaire des philosophes antiques. Band 2, CNRS Éditions, Paris 1994, ISBN 2-271-05195-9, S. 742–747.
- Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. (Серия «Собрание древне-арм��нских и древне-грузинских текстов, издаваемых Имп. АН». IV) Пг., 1915. CXCIII, 307 стр.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Վատիկանի գրադարան — 1450.
- ↑ 2,0 2,1 2,2 Cohn L. Dionysios 134 (գերմ.) // Kategorie:RE:Band V,1 — 1903.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսիոս Թրակացի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 396)։ |