Դիեգո Ֆորլան
Դիեգո Ֆորլան իսպ.՝ Diego Forlán | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին | ||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ և Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 19, 1979 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, | ||
Հասակ | 1.80 մ | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սերեսո Օսակա | ||
Համար | 10 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997-2001 2001-2004 2004-2007 2007-2011 2011-12 2013-14 2014- |
Ինդեպենդիենտե Մանչեսթեր Յունայթեդ Վիլյառեալ Ատլետիկո Մադրիդ Ինտեր Միլան Ինտերնասիոնալ Սերեսո Օսակա |
80 (37) 63 (10) 106 (54) 134 (74) 18(2) 34(10) 13(6) | |
Ազգային հավաքական | |||
2000 - ներկա | Ուրուգվայ | 70 (29) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, մայիսի 19, 1979[2][3][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սերեսո Օսակայում» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչ��չի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին։ Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ՝ գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը։
Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ։ Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6, 9 միլիոն ֆունտ։ Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը՝ հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում։ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում։
2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլիոն եվրո։ 2011 ամռանը Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր է կնքել Միլանի «Internationale» թիմի հետ մինչև երկու տարի ժամկետով։ 2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 - ն․ժ․ Sport Club Internacional։ 2012 թվականի հուլիսին դադարեցնում է պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Մի քանի օր անց, նա դարձավ բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքի "Internacional" թիմի խաղացող, ըստ ստորագրված համաձայնագրի - 3 տարով։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից։
2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ՝ նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը՝ տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում՝ հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1)։ Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3)։ Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2։3 հաշվով։ Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 23.4 % ձայն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից հանդիպում է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Զաիրա Նարայի (իսպ.՝ Zaira Nara) հետ[5]։ 2011 թվականի գարնանը Ֆորլանը հայտարարել է, որ իրենց հարսանիքը կկայանա հուլիսին[6], սակայն Ամերիկայի գավաթի խաղարկությունն սկսվելուց առաջ հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։
2013 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Ֆորլանն ամուսնացել է բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհի Պաս Կարդոսոյի հետ. նրանք սկսել են հանդիպել 2012 թվականի կեսերին[7][8]։
2016 թվականի փետրվարի 18-ին ծնվել է Դիեգո Ֆորլանի առաջնեկը, ում կոչել են Մարտին[9]։ Չորս օր անց Դիեգոն նշել է որդու ծնունդը դասական հեթ տրիկով (գոլեր աջ ու ձախ ոտքերով և գլխով) և երկու գոլային փոխանցումներով Ուրուգվայի առաջնության՝ «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղում (5:1)[10][11]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի չեմպիոն։ 2003
- Անգլիայի սուպերգավաթ։ 2003
- Ֆուտբոլի Անգլիայի գավաթ։ 2004
- Ինտերտոտոյի գավաթ։ 2004
- ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգա։ 2010
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։ 2010
- Ամերիկայի գավաթ 2004։ 3-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2007։ 4-րդ տեղ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010։ 4-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2011։ Չեմպիոն
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2005, 2009
- «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ 2005, 2009
- Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2010
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթեր | Հարավային Ամերիկայի գավաթներ / Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինդեպենդիենտե | 1998/99 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
1999/00 | 24 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 7 | |
2000/01 | 36 | 18 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 40 | 19 | |
2001/02 | 18 | 12 | 0 | 0 | 7 | 2 | 0 | 0 | 25 | 14 | |
Ընդամենը | 80 | 37 | 0 | 0 | 11 | 3 | 0 | 0 | 91 | 40 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2001/02 | 13 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 0 |
2002/03 | 25 | 6 | 7 | 2 | 13 | 1 | 0 | 0 | 45 | 9 | |
2003/04 | 24 | 4 | 3 | 2 | 4 | 2 | 1 | 0 | 32 | 8 | |
2004/05 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Ընդամենը | 63 | 10 | 10 | 4 | 23 | 3 | 2 | 0 | 98 | 17 | |
Վիլյառեալ | 2004/05 | 38 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 25 |
2005/06 | 32 | 10 | 2 | 0 | 13 | 3 | 0 | 0 | 47 | 13 | |
2006/07 | 36 | 19 | 4 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 42 | 21 | |
Ընդամենը | 106 | 54 | 6 | 1 | 15 | 4 | 0 | 0 | 127 | 59 | |
Ատլետիկո Մադրիդ | 2007/08 | 36 | 16 | 6 | 1 | 11 | 6 | 0 | 0 | 53 | 23 |
2008/09 | 33 | 32 | 3 | 1 | 9 | 2 | 0 | 0 | 45 | 35 | |
2009/10 | 33 | 18 | 6 | 3 | 17 | 7 | 0 | 0 | 56 | 28 | |
2010/11 | 15 | 6 | 0 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 21 | 7 | |
Ընդամենը | 117 | 72 | 15 | 5 | 42 | 16 | 1 | 0 | 175 | 93 | |
Ընդհանուր | 365 | 173 | 31 | 10 | 91 | 26 | 2 | 0 | 492 | 209 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/world_cup_2010/8804708.stm
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Rollin J. Encyclopædia Britannica
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Diego no es el típico jugador de fútbol» (իսպաներեն). Gente.com.ar. 2008 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ ««Форлан — мужчина моей жизни»» (ռուսերեն). Gazeta.ru. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Gastón Pérgola (2013 թ․ հուլիսի 2). «Llegó el gol más soñado de Diego» (իսպաներեն). Elpais.com.uy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Uruguayan Forlan to be married in private ceremony, report» (անգլերեն). Սինխուա. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Forlán presentó a su hijo en Twitter» (իսպաներեն). El Observador. 21 февраля 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Peñarol - Defensor Sporting - 5:1» (անգլերեն). soccerway.com. 22 փետրվարի, 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Nick Stoll (22 февраля 2016). «Diego Forlan winds back the clock with perfect hat-trick and two assists» (անգլերեն). SBS. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆորլանի պաշտոնական կայքը(չաշխատող հղում) (անգլ.)
- Կենսագրությունը sports.ru կայքում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Ֆորլան» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1979 ծնունդներ
- Մայիսի 19 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ինդեպենդիենտեի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հա��ձակվողներ