Jump to content

Դեֆիբրիլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեֆիբրիլյացիա
Ենթադասթերապիա
MeSHD004554

Դեֆիբրիլյացիա, մահացու սրտային առիթմիաների, մասնավորապես, փորոքային ֆիբրիլյացիայի (անգլ.՝ V-Fib) և ոչ պերֆուզիոն փորոքային հաճախասրտության (անգլ.՝ V-Tach)բուժման տարբերակ է[1][2][3]։ Դեֆիբրիլյատորը էլեկտրական հոսանք է ուղղում դեպի սիրտ (հաճախ կոչվում է հակաշոկ)։ Դեռևս ազդեցության մեխանիզմը ամբողջությամբ բացահայտված չէ․ հայտնի է, որ այն հանգեցնում է սրտամկանի բջիջների դեպոլյարիզացիայի և առիթմիայի շտկման։ Դրա հետևանքով բնական կարդիոստիմուլյատոր սինոատրիալ հանգույցը կարողանում է վերականգնել սինուսային ռիթմը[3]։ Եթե սիրտը ասիստոլիկ վիճակում է (չկա կծկում), ապա դեֆիբրիլյատոր չի օգտագործվում։ Այդ դեպքում կատարում են սիրտ-թոքային վերակենդանացում (անգլ.՝ CPR

Ի տարբերություն դեֆիբրիլյացիայի կարդիովերսիան սրտի համար էլեկտրկան շոկ է։ Այն Կատարվում է սրտի զարկերին համապատասխան[4]։ Կարդիովերսիան կիրառվում է պրոգրեսիվող առիթմիաների ընթացքը կանգնեցնելու համար՝ վերփորոքային տախիկարդիա։ Չնայած դրան հիվանդի վիճակը կարող է մնալ ծանր[1][2]։

Դեֆիբրիլյատորները լինում են՝ արտաքին, տրանսվենոզ և իմպլանտացված (անգլ.՝ implantable cardioverter-defibrillator)[5]։ Այս դասակարգման հիմքում ընկած է օգտագործման տիպը։ Որոշ արտաքին դեֆիբրիլյատորներ, ինչիպիսին է ավտոմատիզացված արտաքին դեֆիբրիլյատորը (անգլ.՝ AEDs) ապահովում է ռիթմի խանգարման ավտոմատացված դիագնոստիկա, ինչը նշանակում է, որ նույնիսկ ոչ մասնագետները այն կարող են օգտագործել առանց հատուկ հմտություններ ունենալու[2]։

Դեֆիբրիլյատորի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆիբրիլյացիան սիրտ-թոքային վերակենդանացմանկարևորագույն էտապ է։ ՍԹՎ-ն[6][7] հատուկ միջոցառումների համալիր է ուղղված սրտի և թոքերի ֆունկցիայի կանոնավորմանը[6]։ Դեֆիֆրիլյացիան ցուցված է խիստ որոշակի առիթմիաների դեպքում՝ փորոքների ֆիբրիլյացիայի և փորոքային հաճախասրտության ժամանակ (առանց պուլսի)[1][2]։ Եթե սիրտը չի կծկվում՝ ասիստոլիա կամ սրտի էլեկտրական ակտիվություն առանց պուլսի, դեֆիբրիլյացիան ցուցված չէ։ Դեֆիբրիլյացիան ցուցված է նաև այն դեպքում, երբ հիվանդը ունի գիտակցություն կամ պուլսը առկա է։ Էլեկտրական հոսանքի հարվածների սխալ կատարումը կարող է հանգեցնել վտանգավոր առիթմիաների զարգացման, ինչպիսին է օրինակ փորոքների ֆիբրիլյացիան[1]։

Օգտագործման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն դեֆիբրիլյատորները, որոնք օգտագործվում են հիվանդանոցներում, արտաքին ավտոմատ դեֆիբրիլյատոր են[8], որոնք կարող են օգտագործվել նաև հատուկ մասնագիտացում չանցած մարդկանց կողմից։ Դա կատարվում է այն բանի շնորհիվ, որ սարքում նախապես ձայնագրված է նրա աշխատանքի մասին ամբողջ տեղեկությունը, որոնք օգտագործողին ուղղորդում են, ավտոմատ կերպով գնահատում են հիվանդի վիճակը և կիրառում են էլեկտրական հարվածների ճիշտ չափաքանակ։ Բացի ձայնագրված տարբերակից կա նաև սարքի օգտագործման վերաբերյալ գրավոր տեղեկություն instructions of defibrillators, որտեղ քայլ առ քայլ ներկայացվում է միջոցառման կատարումը։

Ապրելիության ցուցանիշները սրտի կանգի արտահիվանդանոցային պայմաններում շատ ցածր են (հաճախ 10%-ից ցածր)[9]։ Սրտի կանգի բարենպաստ ելքը հիվանդանոցային պայմաններում բարձր է 20%-ից[9]։ Արձանագրված սրտի կանգի դեպքում սրտային առիթմիայի մեծապես ազդում է ապրելիության ցուցանիշի վրա։ Ոչ շոկային ռիթմ (ասիստոլիա) ունեցողների համեմատությամբ շոկային ռիթմ ունեցողների (փորոքային ֆիբրիլյացիա կամ փորոքային տախիկարդիա առանց պուլսի) ապրելիության հավանականությունը բարձր է՝ տատանվելով 21-50%[6][10][11]։

Մեխանիկական մոդելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական դեֆիբրիլյատորների օգտագործման համար բուժաշխատողը որոշակի փորձ պետք է ունենա[12][13]։ Դեֆիբրիլյատորները օգտագործվում են էլեկտրասրտագրության հետ համատեղ, որի սարքը կարող է լինել առանձին կամ կցված դեֆիբրիլյատորին։ Բուժաշխատողը սկզբում գնահատում է սրտի ռիթմը, որից հետո որոշում է Էլեկտրական հարվածի ուժը և տևողությունը։ Այս սարքերը օգտագործվում են հիմնականում հիվանդանոցներում և շտապ օգնության որոշ մեքենաներում։ Օրինակ Միացյալ Թագավորություններում շտապ օգնության բոլոր մեքենաներում օգտագործվում են մեխանիկական դեֆիբրիլյատորներ, որոնք օգտագործվում են նաև պարամեդիկների և տեխնիկների կողմից։ ԱՄՆ-ում շտապ օգնության բժիշկները և պարաբժիշկները կարող են տարբերակել կյանքի համար խիստ վտանգավոր առիթմիաները և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն մեխանիկական դեֆիբրիլյատորով։ Ներքին դեֆիբրիլյատորները սովորաբար կիրառվում են սրտի վիրահատական միջամտությունների ժամանակ[1]։ Էլեկտրոդները կազմված են շրջանաձև մետաղական թիթեղներից, որոնք անմիջականորեն հպվում են միոկարդին։

Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորները (անգլ.՝ AEDS) կարող են օգտագործվել նաև ոչ պրոֆեսիոնալների կողմից[14][15][16]։ ԱԱԴ-ն ունի սրտային ռիթմը գնահատելու հնարավորություն։ Հենց դրա պատճառով էլ մասնագիտացված բժշկի մասնակցությունը այս սարքի օգտագործման համար պարտադիր պայման չէ, որպեսզի որոշվի տվյալ ռիթմը ենթակա է դեֆիբրիլյացիայի թե ոչ։ ԱԱԴ-ի նման տարբերակի ստեղծումը բարձրացրել է արտահիվանդանոցային սրտի կանգի բարենպաստ ելքերի թիվը[14][15]։ Մասնագիտացված բժշկական ներկայացուցիչը ևս ԱԱԴ-ի դեպքում ավելի քիչ գործառույթներ ունի քան մեխանիկական դեֆիբրիլյատորի օգտագործման դեպքում[17]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ԱԱԴ-ն չի բարելավել ստացիոնար պայմաններում գտնվող հիվանդների սրտի կանգի ելքերը[17][18]։ Պատճառներից մեկն այն է, որ ԱԱԴ-ի էլեկտրական հարվածի ուժը նախապես ծրագրավորված է և համակարգը թույլ չի տալիս այն փոփոխել ըստ անհրաժեշտության։ ԱԱԴ-ն կարող է հետաձգել ՍԹՎ-ի իրականացումը։ Որպեսզի ԱԱԴ-ն կարողանա սրտի ռիթմը ճիշտ գնահատել, անհրաժեշտ է դադարեցնել հիվանդի կրծքավանդակի վրա ճնշման գործադրումը և վերականգնել շնչառությունը։ Այդ իսկ պատճառով մի շարք բժշկական ասոցիացիաներ, մասնավորապես, Ռեանիմատոլոգների եվրոպական միությունը առաջարկում է օգտագործել մեխանիկական արտաքին դեֆիբրիլյատորներ ԱԱԴ-ի փոխարեն[18]։

Քանի որ վաղ կատարված դեֆիբրիլյացիան կարող է զգալիորեն լավացնել փորոքային ֆիբրիլյացիայի ելքը, այդ իսկ պատճառով ԱԱԴ-ն ունի հանրային կիրառման հնարավորություն[17][18]։ Արագ արձագանքման տարբեր կենտրոնների՝ հրշեջ ծառայություն, ոստիկանություն, աշխատակիցները տիրապետում են ԱԱԴ-ի կիրառման կանոններին։ ԱԱԴ-ն կարող է լինել լրիվ ավտոմատացված կամ կիսաավտոմատացված[19]։ Կիսաավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը դիֆերենցում է սրտային ռիթմը և որոշում է կարիք կա շոկի թե ոչ։ Եթե առա է անհրաժեշտություն կիրառելու էլեկտրական հարված, ապա սարքը օգտագործողը պետք է սեղմի համապատասխան կոճակը։ Լրիվ ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը դիֆերենցում է սրտային ռիթմը և խորհուրդ է տալիս սարքը օգտագործողին մի փոքր հեռու քաշվել, քանի որ էլեկտրական հարվածը ավտոմատ կերպով գործարկվելու է։ ԱԱԴ-ի որոշ տեսակներ ունեն հավելյալ ֆունկցիաներ, օրինակ մեխանիկական ռեժիմի անցման հնարավորություն կամ զուգահեռաբար ցույց են տալիս նաև էլեկտրասրտագրության արդյունքերը։

Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատորները (հայտնի են նաև սրտի ավտոմատացված ներքին դեֆիբրիլյատորներ) իմպլանտներ են, որոնք կարդիոստիմուլյատորների անալոգներ են (այսինքն նրանցից շատերը կարող են ռիթմի ստեղծման ֆունկցիա կատարել)։ Նրանք մշտապես վերահսկում են հիվանդի սրտի ռիթմը և ավտոմատ կերպով էլեկտրական հարված են հասցնում սրտին, երբ առաջանում են տարբեր, կյանքի համար վտանգավոր առիթմիաներ, իհարկե, համապատասխան սարքի աշխատանքային ծրագրավորման։ Ժամանակակից շատ դեֆիբրիլյատորներ կարող են դիֆերենցել փորոքային ֆիբրիլյացիան կամ փորոքային տախիկարդիան այլ, համեմատաբար ավելի բարենպաստ ելք ունեցող առիթմիաներից՝ վերփորոքային տախիկարդիա, նախասրտերի շողացում։ Որոշ սարքեր կարող են փորձել կատարել ուժեղ ստիմուլյացիա նախքան սինխրոն կարդիովերսիան։ Երբ կյանքին վտանգ սպառնացող առիթմիան փորոքների ֆիբրիլյացիան է, համակարգը անմիջապես անցնում է ասինխրոն շոկին։ Լինում են դեպքեր, երբ հիվանդի ԻԿԴ-ն կարող է աշխատել անընդհատ կամ ոչ տեղին։ Դա համարվում է անհետաձգելի բժշկական միջամտություն և կարող է հանգեցնել սարքի աշխատանքային հնարավորությունների արագ սպառման, առաջացնում է դիսկոմֆորտի զգացում և անհանգստություն հիվանդի մոտ, իսկ որոշ դեպքերում կարող է հենց ինքը պատճառ լինել առիթմիայի զարգացման։ Անհետաձգելի բուժօգնության որոշ աշխատակիցներ ունեն օղակաձև մագնիս, որը արտաքինից տեղադրելով ԻԿԴ-ի վրա անջատում է շոկահարման ֆունկցիան՝ պահպանելով կարդիոստիմուլյատորի հետագա աշխատանքի հնարավորությունը (եթե սարքի ծրագրավորումը թույլ է տալիս)։ Եթե կարդիոստիմուլյատորը աշխատում է հաճախ, բայց ոչ տեղին, ապա անհետաձգելի բուժօգնության մասնագետները կարող են օգտագործել սեդատիվ դեղամիջոցներ։ Կրող կարդիովերտեր-դեֆիբրիլյատորը ներքին շարժական դեֆիբրիլյատոր է, որոնք կարող են օգտագործել ռիսկի խմբում գտնվող մարդիկ[20]։ Սարքը հետևում է սրտի աշխատանքին օրը 24 ժամ և կարող է ավտոմատ կերպով գործարկել շոկը, եթե հայտնաբերի փորոքային ֆիբրիլյացիա կամ տախիկ արդիա։ Սա ցուցված է այն մարդկանց, որոնց ցուցումները չեն բավարարում ԻԿԴ-ի համար[21]։

Արտաքին նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆիբրիլյատորը մարդուն միացնում են զույգ էլեկտրոդների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը պատված է էլեկտրահաղորդիչ գելով, որպեսզի ապահովվի լավ միացում և մինիմումի հասցվի էլեկտրական դիմադրությունը, որը կոչվում է նաև կրծքավանդակի իմպեդանս։ Այն, նույնիսկ, կարող է այրվածքներ առաջացնել։ Գելը կարող է լինել ինչպես հեղուկ (ավելի նման վիրաբուժական քսուկներին) այնպես և պինդ (նման մարմելադի)։ Պինդ գելը ավելի հարմար է օգտագործման համար, քանի որ դեֆիբրիլյացիայից հետո այն մաշկի վրայից մաքրելու կարիք չի առաջանում։ Բայց պինդ գելի օգտագործումը մեծացնում է այրվածքների առաջացման հավանականությունը դեֆիբրիլյացիայի ժամանակ, իսկ հեղուկ գելի օգտագործման դեպքում էլեկտրական էներգիան համաչափ է ուղղվում դեպի օրգանիզմ։ Կոշտ էլեկտրոդները օգտագործվում են 1-ին տարբերակով (էլեկտրոդները նախապես գելով պատված չեն), գելի օգտագործումը առանձին էտապ է։ Կպչուն էլեկտրոդները ի սկզբանե պատված են լինում գելով։ Տարբեր կարծիքներ կան այն մասին, թե որ էլեկտրոդներն են ավելի հարմար օգտագործել հիվանդանոցային պայմաններում։ Ամերիկյան սրտաբանների միությունը չի ընդունում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի առանձին կիրառումը, քանի որ յուրաքանչյուր տեսակը ունի իր թե՛ առավելությունները, թե՛ թերությունները։ ԱՄՆ-ում օգտագործվող մեխանիկական արտաքին դեֆիբրիլյատորները հնարավորություն են տալիս շատ արագ մի տեսակի էլեկտրոդը փոխարինել մեկ այլ տեսակով։

Կոշտ էլեկտրոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:Defib example.png Պատկեր:AED with pads attached.png
1․Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր․ այս մոֆդելը համարվում է կիսաավտոմատ, քանի որ ունի շոկի կառավարման կոճակ 2․Նույնպիսի դեֆիբրիլյատոր, որին միացված են էլեկտրոդները

Կոշտ կամ թիանման էլեկտրոդները ամենատարածվածն են։ Լայնորեն ցուցադրվել են հեռուստատեությամբ և ֆիլմերում։ Այս էլեկտրոդները ունեն մի շարք առավելություններ կպչուն էլեկտրոդների համեմատությամբ։ԱՄՆ-ի մի շարք հիվանդանոցներ շարունակում են օգտագործել կոշտ էլեկտրոդները կպչուն էլեկտրոդների հետ միասին՝ արագ փոխարինելով մեկը մյուսով։ Այս հնարավորությունը ունի որոշիչ դեր սրտի կանգի ժամանակ, քանի որ կրճատում է ոչ պերֆուզիոն ժամանակը, հետևաբար կանխում է մեծ թվով հյուսվածքների վնասումը։ Ժամանակակից կոշտ էլեկտրոդները հնարավորություն են տալիս կատարել նաև ԷՍԳ-մոնիտորնգ, չնայած հիվանդանոցներում, հիմնականում, օգտագործվում են առանձին էլեկտրոդներ ԷՍԳ-մոնիտորինգ կատարելու համար։ Կոշտ էլեկտրոդները բազմակի օգտագործման համար են։ Օգտագործելուց հետո դրանք ախտահանվում են և անհրաժեշտության դեպքում նորից կիրառվում։ Կոշտ էլեկտրոդները, որպես կանոն, օգտագործվում են միայն արտաքին մեխանիկական դեֆիբրիլյատորներ հետ։

Կպչուն էլեկտրոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կպչուն էլեկտրոդներ

Ռեանիմացիոն էլեկտրոդների նոր տեսակ են, որոնք իրենց կառուցվածքում ունեն պինդ կամ հեղուկ գելով թիթեղներ։ Ծածկաթիթեղները հանելուց հետո դրանք ամրացվում են հիվանդի կրծքավանդակին։ Դրանից հետո էլեկտրոդները միացվում են դեֆիբրիլյատորին նույն ձևով, ինչպես կոշտ էլեկտրոդները։ Եթե անհրաժեշտություն կա դեֆիբրիլյացիոն միջոցառման իրականացման, ապա անմիջապես լիցքավորվում է սարքը և տրվում շոկը առանց հավելյալ գելի օգտագործման։ Կպչուն էլեկտրոդները նախատեսված են ոչ միայն դեֆիբրիլյացիայի համար, այլ նաև միջմաշկային էլեկտրոկարդիոստիմուլյացիայի ու սինխրոն էլեկտրական կարդիովերսիայի համար։ Հիվանդանոցային պայմաններում, եթե հիվանդի սրտի կանգի հավանականությունը մեծ է, էլեկտրոդները կարելի է նախապես ամրացնել պրոֆիլակտիկ նպատակով։ Կպչուն թիթեղները ոչ օպտիմալ պայմաններում աշխատող բուժանձնակազմին տալիս են մեծ առավելություն։ Էլեկտրոդները չեն պահանջում հավելյալ լարերի միացում հսկողության համար, իսկ ամրացման համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Այս էլեկտրոդների շնորհիվ բժիշկը էլեկտրական շոկի դեպքում հնարավորություն է ունենում պացիենտից գտնվել համեմատաբար ավելի մեծ հեռավորության վրա, մինիմալի հասցնելով բժշկի և հիվանդի միջև ֆիզիկական կոնտակտի հավանականությունը։ Այս էլեկտրոդները նախատեսված են միանգամյա օգտագործման համար։ Գոյություն ունեն նաև հատուկ էլեկտրական թիթեղներ, որոնք օգտագործվում են մինչև 8 տարեկան երեխաների համար կամ նրանց համար, որոնց քաշը չի գերազանցում 22 կգ-ը[22]։

Էլեկտրոդների տեղադրման հատվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի էլեկտրոդների տեղադրման 2 սխեմա։ Առաջահետին սխեման առավել տարածված տարբերակ է էլեկտրոդների երկարատև տեղադրման համար։ Մի էլեկտրոդը տեղադրվում է ձախ նախասրտի պրոյեկցիայով (կրծքավանդակի ստորին հատված, սրտի առջևից)։ Երկրորդ էլեկտրոդը տեղադրվում է մեջքի հատվածում՝ միջթիակային տարածությունում։ Այսպիսի տեղակայումը ավելի ընդունելի է, քանի որ ամենաշատն է համապատասխանում ոչ ինվազիվ կարդիոստիմուլյացիային։ Առաջային-գագաթային սխեման (առաջային-կողմնային դիրք) կարող է կիրառվել առաջահետին սխեմայի կիրառման անհնարինության դեպքում։ Այս սխեմայի դեպքում առաջային էլեկտրոդը դրվում է աջ անրակի տակ։ Գագաթային էլեկտրոդը տեղադրվում է հիվանդի ձախ կողմից՝ կրծքամկանից ձախ և մի փոքր ներքև։ Այս սխեման կարող է օգտագործվել թե՛ դեֆիբրիլյացիայի, թե՛ կարդիովերսիայի, և թե՛ ԷՍԳ-մոնիտորինգի համար[23]։

Դեֆիբրիլյացիայի ազդեցության հստակ մեխանիզմը վերջնականորեն բացահայտված չէ[2][24]։ Վարկածներից մեկն այն է, որ հաջող կատարված դեֆիբրիլյացիան վնասում է սրտի մեծ մասը, ուստի չվնասված սրտամկանի հատվածները բավարար չեն առիթմիայի շարունակման համար[2]։ Վերջին շրջանում ստեղծված մաթեմատիկական մոդելները այլ պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես է մեծ ուժով էլեկտրական հոսանքը ազդում սրտամկանի վրա[24]։

Դեֆիբրիլյատորները առաջին անգամ ցուցադրվել են 1899 թվականին Ժան-Լուի Պրեվոստի և Ֆրեդերիկ Բատելլիի կողմից։ Երկուսն էլ ֆիղզիոլոգներ էին, որոնք աշխատում էին Ժնևի համալսարանում (Շվեյցարիա)։ Նրանք իրենց փորձերը կատարել էին շների վրա և նկատել էին, որ ոչ մեծ էլեկտրական հարվածի դեպքում շների մոտ առաջանում էր փորոքների ֆիբրիլյացիա[25][26]։ 1933 թվականին բժիշկ-սրտաբան Ալբերտ Հայմանը (Բետ Դևիս հիվանդանոց, Նյու Յորք) և ինժեներ Հենրի Հայմանը փնտրում էին ուժեղ ազդեցության դեղերի անմիջական սիրտ ներմուծման ալտերնատիվ տարբերակ և հնարեցին համակարգ, որը թույլ էր տալիս օգտագործել էլեկտրական էներգիան թմրանյութի ներմուծման փոխարեն։ Այս հայտնագործությունը անվանվել է Հայման Օթոր, որում խոռոչավոր ներարկիչի օգնությամբ մեկուսացված հոսանքի լարը ուղղվում էր դեպի սրտի շրջան, որպեսզի հասցվեր էլեկտրական հարված։ Հոսանքի շղթայի մի ծայրը կազմում էր ներարկիչը, մյուս ծայրը՝ լարը[27]։ Արտաքին դեֆիբրիլյատորը հայտնագործել է ինժեներ-էլեկտրիկ Ուիլյամ Կուվենհոֆենը 1930 թվականին։ Կուվենհոֆենը ուսումնասիրել է կապը էլեկտրական հոսանքի ազդեցության մեխանիզմները մարդու սրտի վրա, երբ նա դեռ սովորում էր Ջոն Հոպկինսի համալսարանի ինժեներական դպրոցում։ Իր կողմից ստեղծված դեֆիբրիլյատորը նա օգտագործեց շների վրա, ինչպես Պրեվոստը և Բատելլին։ Դեֆիբրիլյատորը առաջին անգամ մարդու վրա կիրառվել է 1947 թվականին պրոֆեսոր-վիրաբույժ Կլոդ Բեկի կողմից[28]։

Փակ կրծքավանդակի մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1950-ական թվականների սկիզմը դեֆիբրիլյացիան հնարավոր էր անել միայն այն դեպքում, երբ վիրահատության ժամանակ կրծքավանդակը բացված վիճակում էր։ Փակ կրծքավանդակի դեֆիբրիլացման համակարգը ստեղծվել է բժիշկ Վ․ Էսկինի կողմից և Ա․ Կլիմովի մասնակցությամբ Ֆրունզեում (ներկայիս Բիշքեկ, Ղրղզստան) ԽՍՀՄ։ Հոսանքի հաղորդման տևողությունը միջինում 100-150 միլիվայրկյան էր[29] The duration of AC shocks was typically in the range of 100–150 milliseconds.[30]։

Հաստատուն հոսանքի աղբյուրի մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդենսատորի կիրառմամբ դեֆիբրիլյացիայի հաջող փորձեր կատարվել են դեռևս 1939 թվականին կենդանիների վրա Ն․Լ․ Գուրվիչի և Գ․Ս․ Յունևի կողմից[31] In 1947 their works were reported in western medical journals.[32]։ 1947 թվականին նրանց աշխատանքների մասին հոդվածներ տպագրվեցին արևմուտքի բժշկական ամսագրերում։ Գուրվիչի դեֆիբրիլյատորի աշխատանքները սկսվել են 1952 թվականին։ Աշխատանքների մանրամասները նկարագրվում են Գուրվիչի «Սրտի ֆիբրիլյացիա և դեֆիբրիլյացիա» հոդվածում[33]։ Առաջին չեխոսլովական դեֆիբրիլյատորը ստեղծվել է 1957 թվականին Prema ընկերության կողմից, բժիշկ Բոհումիլ Պելեշկայի նախագծով։ 1958 թվականին սարքը ստացել է Գրան-Պրի Expo 58 ցուցահանդեսում[34]։ 1958 թվականին ԱՄՆ—ի սենատոր Հյուբերտ Հ․ Հաֆրին այցելել է Մոսկվայի ռեռանիմացիայի ինստիտուտ, որտեղ հանդիպել է նաև Գուրվիչի հետ[35]։ Հաֆրին շատ էր կարևորում ռեանիմացիոն հետազոտությունների դերը։ Միաժամանակ Հաֆրին աշխատում էր նաև դաշնային ծրագրի վրա Ֆիզիոլոգիայի և բժշկության ազգային ինստիտուտում, Կոնգրեսին անելով հետևյալ հղումը«Եկեք մրցակցենք ԽՍՀՄ-ի հետ վերակենդանացման միջոցառումների հետազոտություններում»[36]։

Շարժական համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական ոլորտում կարևոր իրադարձություն էր շարժական դեֆիբրիլյատորների ստեղծումը։ Արդեն իսկ Prema ֆիրմայի դեֆիբրիլյատորը այնպես էր նախագծված, որ իր բնույթով շարժական էր, ի տարբերություն Գուրվիչի դեֆիբրիլյատորի։ Սովետական միությունում Գուրվիչի դեֆիբրիլյատորի շարժական մոդելի (անգլ.՝ DPA-3) մասին խոսվեց դեռևս 1959 թվականին[37]։ Արևմուտքում դա առաջին անգամ արվել է պրոֆեսոր Ֆ․ Փանթրիջի կողմից 1960-ական թվականներին, Բելֆաստում։

Էլեկտրական ալիքի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև նախորդ դարի 90-ական թվականները արտաքին դեֆիբրիլյատորները հասցնում էին Լոուենի ազդանշան, որը շատ արագ մարող սինուսոիդալ իմպուլս էր և, հիմնականում, ուներ միաֆազ բնութագիր։ Երկֆազ դեֆիբրիլյացիայի մեկ ցիկլը ավարտվում է մոտավորապես 12 միլիվայրկյանում։ Երկֆազ դեֆիբրիլյացիան առաջին անգամ կատարվել է իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով։ Արտաքին դեֆիբրիլյատորներով երկֆազ դեֆիբրիլյացիա անելու դեպքում զգալիորեն նվազում է արդյունավետ դեֆիբրիլյացիայի համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան՝նվազեցնելով այրվածքների և միոկարդի վնասման հավանականությունը։ Փորոքային ֆիբրիլյացիայի դեպքում սինուսային ռիթմը հնարավոր է լինում վերականգնել 60% դեպքերում, մեկանգամյա միաֆազ դեֆիբրիլյացիայի արդյունքում։ Երկֆազ դեֆիբրիլյատորներից շատերի դեպքում առաջին շոկի արդյունավետությունը 90% է[38]։

Իմպլանտացվող համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆիբրիլյացիայի հետագա զարգացումը կապված է իմպլանտացիոն համակարգերի ստեղծման հետ, որոնք հայտնի են որպես կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ։ Սրանք առաջին անգամ կիրառվել են Սինայական հիվանդանոցում, Բալթիմորում մի խմբի կողմից, որի կազմի մեջ մտնում էին Ս․ ՀԵյլմանը, Ալոիս Լանգերը, Ջեկ Լատուկան, Մորտոն Մոուերը, Միշել Միրվսկին և Միր Իմրան[39]։ Թիմը իր աշխատանքները սկսել է 1969 թվականին։ Բայց իմպլանտացվող դեֆիբրիլյատորների օգնությամբ իրենց առաջին հիվանդին կարողացել են բուժել, համակարգի ստեղծումից 11 տարի անց։ Նմանատիպ աշխատանքներ են կատարվել նաև Շուդերի և նրա կոլեգաների կողմից Միսսուրիի համալսարանում։ 1962 թվականին Բերնարդ Լոուն ներկայացրեց արտաքին դեֆիբրիլյատորը։ Այդ սարքը տալիս էր անընդհատ հոսանք լիցքավորված կոնդենսատորից կրծքավանդակից դեպի սիրտ[40]։ 1972 թվականին Լոուն գրեց մի հոդված Circulation ամսագրում հետևյալ խորագրով․ «Շատ հազվադեպ հանդիպող իրավիճակ․ այն դեպքերում, երբ հիվանդը ունենում է փորոքային ֆիբրիլյայի հաճախակի նոպաներ, նրա բուժումը շատ ավելի լավ է անցկացնել կարդիոռեանիմացիոն բաժանմունքում՝ կատարելով հակաառիթմիկ բուժում, կորոնար արյան շրջանառության վիրաբուժական կարգավորում։ Իրականում, իմպլանտացված դեֆիբրիլյացիան ոչ լիարժեք լուծում է հնարավոր և գործնական վերջնական կիրառման համար»[41]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ong, ME; Lim, S; Venkataraman, A (2016). «Defibrillation and cardioversion». In Tintinalli JE; և այլք: (eds.). Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide, 8e. McGraw-Hill (New York, NY).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kerber, RE (2011). «Chapter 46. Indications and Techniques of Electrical Defibrillation and Cardioversion». In Fuster V; Walsh RA; Harrington RA (eds.). Hurst's The Heart (13th ed.). New York, NY: McGraw-Hill – via AccessMedicine.
  3. 3,0 3,1 Werman, Howard A.; Karren, K; Mistovich, Joseph (2014). «Automated External Defibrillation and Cardiopulmonary Resuscitation». In Werman A. Howard; Mistovich J; Karren K (eds.). Prehospital Emergency Care, 10e. Pearson Education, Inc. էջ 425.
  4. Knight, Bradley P. Page, Richard L; Downey, Brian C (eds.). «Basic principles and technique of external electrical cardioversion and defibrillation». UpToDate. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  5. Hoskins, MH; De Lurgio, DB (2012). «Chapter 129. Pacemakers, Defibrillators, and Cardiac Resynchronization Devices in Hospital Medicine». In McKean SC; Ross JJ; Dressler DD; Brotman DJ; Ginsberg JS (eds.). Principles and Practice of Hospital Medicine. New York, NY: McGraw-Hill – via Access Medicine.
  6. 6,0 6,1 6,2 Venegas-Borsellino, C; Bangar, MD (2016). «CPR and ACLS Updates». In Orpello JM; և այլք: (eds.). Critical Care. McGraw-Hill (New York, NY).
  7. Marenco, JP; Wang, PJ; Link, MS; Homoud, MK; Estes III, NAM (2001). «Improving Survival From Sudden Cardiac ArrestThe Role of the Automated External Defibrillator». JAMA. 285 (9): 1193–1200. doi:10.1001/jama.285.9.1193. PMID 11231750 – via JAMA Network.
  8. «What is an automated external defibrillator? Defibrillators, cardiac arrest». 2011 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 Borke, Jesse (2016 թ․ նոյեմբերի 3). «Cardiopulmonary Resuscitation (CPR): Practice Essentials, Preparation, Technique». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Nadkarni, Vinay M. (2006 թ․ հունվարի 4). «First Documented Rhythm and Clinical Outcome From In-Hospital Cardiac Arrest Among Children and Adults». JAMA. 295 (1): 50–7. doi:10.1001/jama.295.1.50. ISSN 0098-7484. PMID 16391216.
  11. Nichol, Graham (2008 թ․ սեպտեմբերի 24). «Regional Variation in Out-of-Hospital Cardiac Arrest Incidence and Outcome». JAMA. 300 (12): 1423–31. doi:10.1001/jama.300.12.1423. ISSN 0098-7484. PMC 3187919. PMID 18812533.
  12. Beaumont, E (2001). «Teaching Colleagues and the General Public about Automatic External Defibrillators». Medscape. Prog Cardiovasc Nurs. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Center for Devices and Radiological Health. «External Defibrillators - External Defibrillator Improvement Initiative Paper». www.fda.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. 14,0 14,1 Powell, Judy; Van Ottingham, Lois; Schron, Eleanor (2016 թ․ դեկտեմբերի 1). «Public defibrillation: increased survival from a structured response system». The Journal of Cardiovascular Nursing. 19 (6): 384–389. doi:10.1097/00005082-200411000-00009. ISSN 0889-4655. PMID 15529059. S2CID 28998226.
  15. 15,0 15,1 Investigators, The Public Access Defibrillation Trial (2004 թ․ օգոստոսի 12). «Public-Access Defibrillation and Survival after Out-of-Hospital Cardiac Arrest». New England Journal of Medicine. 351 (7): 637–646. doi:10.1056/NEJMoa040566. ISSN 0028-4793. PMID 15306665.
  16. Yeung, Joyce; Okamoto, Deems; Soar, Jasmeet; Perkins, Gavin D. (2011 թ․ հունիսի 1). «AED training and its impact on skill acquisition, retention and performance--a systematic review of alternative training methods» (PDF). Resuscitation. 82 (6): 657–664. doi:10.1016/j.resuscitation.2011.02.035. ISSN 1873-1570. PMID 21458137.
  17. 17,0 17,1 17,2 Chan, Paul S.; Krumholz, Harlan M.; Spertus, John A.; Jones, Philip G.; Cram, Peter; Berg, Robert A.; Peberdy, Mary Ann; Nadkarni, Vinay; Mancini, Mary E. (2010 թ․ նոյեմբերի 17). «Automated external defibrillators and survival after in-hospital cardiac arrest». JAMA. 304 (19): 2129–2136. doi:10.1001/jama.2010.1576. ISSN 1538-3598. PMC 3587791. PMID 21078809.
  18. 18,0 18,1 18,2 Perkins, GD; Handley, AJ; Koster, RW; Castren, M; Smyth, T; Monsieurs, KG; Raffay, V; Grasner, JT; Wenzel, V; Ristagno, G; Soar, J (2015). «European Resuscitation Council Guidelines for Resuscitation 2015 Section 2. Adult basic life support and automated external defibrillation» (PDF). Resuscitation. 95: 81–99. doi:10.1016/j.resuscitation.2015.07.015. PMID 26477420. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  19. «Benefits of Fully Automated Defibrillators» (PDF). Physio-Control. 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  20. «What is the LifeVest?». Zoll Lifecor. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  21. Adler, Arnon; Halkin, Amir; Viskin, Sami (2013 թ․ փետրվարի 19). «Wearable Cardioverter-Defibrillators». Circulation (անգլերեն). 127 (7): 854–860. doi:10.1161/CIRCULATIONAHA.112.146530. ISSN 0009-7322. PMID 23429896.
  22. «What is the Difference Between Adult and Pediatric Pads». AED Brands (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  23. Jolley, Matthew; Stinstra, Jeroen; Pieper, Steve; MacLeod, Rob; Brooks, Dana; Cecchin, Frank; Triedman, John (2008). «A Computer Modeling Tool for Comparing Novel ICD Electrode Orientations in Children and Adults». Heart Rhythm. 5 (4): 565–572. doi:10.1016/j.hrthm.2008.01.018. PMC 2745086. PMID 18362024.
  24. 24,0 24,1 Trayanova N (2006). «Defibrillation of the heart: insights into mechanisms from modelling studies». Experimental Physiology. 91 (2): 323–337. doi:10.1113/expphysiol.2005.030973. PMID 16469820. S2CID 29999829.
  25. Prevost J.L., Batelli F. (1899). «Some Effects of Electric Discharge on the Hearts of Mammals». Comptes Rendus de l'Académie des Sciences. 129: 1267–1268.
  26. Lockyer, Sir Norman (1900). «Restoration of the Functions of the Heart and Central Nervous System after Complete Anemia». Nature. 61: 532.
  27. Corporation, Bonnier (1933 թ․ հոկտեմբերի 1). «Popular Science». Bonnier Corporation. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին – via Google Books.
  28. «Claude Beck, defibrillation and CPR». Case Western Reserve University. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
  29. Sov Zdravookhr Kirg. (1975). «Some results with the use of the DPA-3 defibrillator (developed by V. Ia. Eskin and A. M. Klimov) in the treatment of terminal states». Sovetskoe Zdravookhranenie Kirgizii (ռուսերեն). 66 (4): 23–25. doi:10.1016/0006-291x(75)90518-5. PMID 6.
  30. «Apparatus for defibrillation or cardioversion with a waveform optimized in the frequency domain». Patents. 2006 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  31. Гурвич Н.Л., Юньев Г.С. О восстановлении нормальной деятельности фибриллирующего сердца теплокровных посредством конденсаторного разряда // Бюллетень экспериментальной биологии и медицины, 1939, Т. VIII, № 1, С. 55-58
  32. Gurvich NL, Yunyev GS. Restoration of a regular rhythm in the mammalian fibrillating heart // Am Rev Sov Med. 1946 Feb;3:236-9
  33. Аппарат для дефибрилляции сердца одиночным электрическим импульсо,м in: Гурвич Н.Л. Фибрилляция и дефибрилляция сердца. Moscow, Medgiz, 1957, pp. 229-233.
  34. Elektrická kardioverze a defibrilace, Intervenční a akutní kardiologie, 2011; 10(1)
  35. Humphrey H H. My marathon talk with Russia's boss: Senator Humphrey reports in full on Khrushchev — his threats, jokes, criticism of China's communes New York, Time, Inc., 1959, pp. 80–91.
  36. Humphrey H.H. "An important phase of world medical research: Let's compete with U.S.S.R. in research on reversibility of death." Congressional Records, October 13, 1962; A7837–A7839
  37. "П О РТА ТИ ВН Ы Й Д Е Ф И Б Р И Л Л Я Т О Р С У Н И В Е РС А Л Ь Н Ы М ПИТАНИЕМ" Արխիվացված 2014-11-29 Wayback Machine (Portable defibrillator with universal power supply)
  38. Heart Smarter: EMS Implications of the 2005 AHA Guidelines for ECC & CPR Արխիվացված 2007-06-16 Wayback Machine pp 15-16
  39. Gold, Michael; Nisam, Seah (2002 թ․ հունվարի 21). «Jack Lattuca». Pacing and Clinical Electrophysiology. 25 (5): 876. doi:10.1046/j.1460-9592.2002.t01-1-00876.x. S2CID 222087116. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին – via Wiley Online Library.
  40. Aston, Richard (1991). Principles of Biomedical Instrumentation and Measurement: International Edition. Merrill Publishing Company. ISBN 978-0-02-946562-2.
  41. Giedwoyn, Jerzy O. (1972). «Pacemaker Failure following External Defibrillation» (PDF). Circulation. 44 (2): 293. doi:10.1161/01.cir.44.2.293. ISSN 1524-4539. PMID 5562564. S2CID 608076.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեֆիբրիլյացիա» հոդվածին։