Դենի Վրեյնս
Դենի Վրեյնս Danny Vranes | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1958 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 95 կգ | |
համալսարան | Յուտա (1977—1981) | |
Դրաֆթի տարի | 1981 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | |
Կարիերա սկիզբ | 1981 թվական | |
Կարիերա ավարտ | 1992 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Դենի Վրեյնս (անգլ.՝ Danny Vranes, հոկտեմբերի 29, 1958, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Յուտայի համալսարանում։ 1981 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ֆիլադելֆիա-76», «ԿԱՄ», «Արեսիում Միլան» և «Վարեզե» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 7 մրցաշրջան։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1985)։ 1981 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 510 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 2613 միավոր (5,1 մ/խ), կատարել 1998 անդրադարձ, 594 փոխանցում, 333 խլում և 270 բլոկշոտ[1]։
Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին Վրեյնսը ԱՄՆ հավաքականի կազմում Սան Խուանում անցկացվող Պանամերկյան խաղերին դարձել է չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը NBA.com կայքում (անգլ.)
|