Jump to content

Դենիս Գոլդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Գոլդբերգ
աֆրիկաանս՝ Denis Goldberg
Ծննդյան անունաֆրիկաանս՝ Denis Theodore Goldberg
Ծնվել էապրիլի 11, 1933(1933-04-11)[1]
ԾննդավայրՔեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Վախճանվել էապրիլի 29, 2020(2020-04-29)[2] (87 տարեկան)
Վախճանի վայրՔեյփթաուն, ՀԱՀ
Մասնագիտությունիրավապաշտպան, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՔեյփթաունի համալսարան
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
 Denis Goldberg Վիքիպահեստում

Դենիս Թեոդոր Գոլդբերգ (անգլ.՝ Denis Theodore Goldberg, ապրիլի 11, 1933(1933-04-11)[1], Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] - ապրիլի 29, 2020(2020-04-29)[2], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկյան հասարակական-քաղաքական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ապարտեիդի դեմ պայքարին։ Եղել է Ռիվոնիայի դատավարության № 3 մեղադրյալը ավելի հայտնի Նելսոն Մանդելայի և Ուոլթեր Սիսուլուի հետ (նա նաև մեղադրյալներից ամենաերիտասարդն էր)։ Այնուհետև բանտարկվել է 22 տարի՝ Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դեմ շարժման մյուս առանցքային մասնակիցների հետ միասին։ 1985 թվականին իր ազատ արձակումից հետո շարունակել է Լոնդոնում ապարտեիդի դեմ արշավը մինչև 1994 թվականի ընտրություններից հետո նրա վերջնական վերացումը։ Նա ՀԱՀ է վերադարձել 2002 թվականին և 2015 թվականին հիմնադրել է Denis Goldberg Legacy Foundation Trust ոչ առևտրային հիմնադրամը։ 2019 թվականի հուլիսին նրա մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, և նա մահացել է Քեյփթաունում 2020 թվականի ապրիլի 29-ին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Թեոդոր Գոլդբերգը ծնվել է 1933 թվականի ապրիլի 11-ին Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) և մեծացել է մի ընտանիքում, որը ողջունել է իր տանը բոլոր ցեղերի մարդկանց[3][4]։ Նա եղել է դերձակուհի Աննիի (Ֆայնբերգ) և բեռնատարի վարորդ Սեմ Գոլդբերգի որդին։ Նրա ծնողները ծնվել են Լոնդոնում, 19-րդ դարի վերջին Անգլիա գաղթած լիտվացի հրեաների ընտանիքում[4][5]։ Երկու ծնողներն էլ քաղաքականապես ակտիվ կոմունիստներ են եղել, երբ ապրել են Լոնդոնում, իսկ Քեյփթաուն տեղափոխվելուց հետո ակտիվ դեր են կատարել Հարավային Աֆրիկայի Կոմունիստական կուսակցության Վուդստոկի բաժանմունքում[4]։

1950 թվականի մարտին 16-ամյա Գոլդբերգն սկսել է ուսումնասիրել քաղաքացիական շինարարությունը Քեյփթաունի համալսարանում։ Վերջին կուրսում նա հանդիպել է Էսմե Բոդենշտեյնին, ով նույնպես ծնվել էր Կոմունիստական կուսակցության ակտիվ ներկայացուցիչների ընտանիքում, և նրանք ամուսնացել են 1954 թվականի հունվարին։ Նրանց դուստրը՝ Հիլարին, ծնվել է 1955 թվականին, իսկ որդին՝ Դևիդը՝ 1957 թվականին[4]։

Ակտիվիզմ ընդդեմ ապարտեիդի ՀԱՀ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից երիտասարդության միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդենշտեյնը ժամանակակից երիտասարդության առանց ռասայական սեգրեգացիայի միության (MYS) կոմիտեի անդամ էր, որի շնորհիվ Գոլդբերգը ընկերացել է Անդիմբա Տոյվոյի հետ, որը հետագայում դարձել է Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովուրդների կազմակերպության հիմնադիրներից և անկախ Նամիբիայի առաջնորդներից մեկը[4]։ MYS-ի գործունեությունն ուղղված էր տարբեր միջոցներով իրազեկվածության և համերաշխության բարձրացմանը, այդ թվում՝ «New Age» թերթի տարածմանը, տներում քարոզչությանը և աշխատավորների լուսավորության ու քաղաքականացման համար երեկոյան դասերի անցկացմանը։ Գոլդբերգները նաև դարձել են դեմոկրատների կոնգրեսի մասնակիցներ։ Չնայած նրան, որ այդ գործողությունները չեն եղել ապօրինի՝ այն ժամանակվա օրենսդրության համաձայն, զույգը և մյուս ակտիվիստները մշտապես ենթարկվել են հետապնդումների անվտանգության ոստիկանության կողմից, որը փաստեր է հավաքել մասնակիցների դեմ[4]։

1955. ժողովրդի կոնգրես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ականավոր սևամորթ գիտնական Զ. Կ. Մեթյուզն առաջարկել է կազմակերպել «Ժողովրդական կոնգրես»՝ ժողովրդի պահանջները հավաքագրելու և փաստաթղթավորելու համա։ Ամբողջ Հարավային Աֆրիկայում ստեղծվել են կազմակերպչական հանձնաժողովներ, և Գոլդբերգը միացել է Քեյփթաունի կոմիտեին։ Նրան հանձնարարվել է կազմակերպել Սայմոնսթաունի ծայրահեղ աղքատ ոչ ֆորմալ Լոյոլո բնակավայրի բնակիչներին։ Ամեն շաբաթ նա այցելել է Լոյոլո՝ օգնելու համայնքին ընտրել իր ներկայացուցչին։ Այն բանից հետո, երբ նրան այնտեղ նկատել է անվտանգության ոստիկանությունը, նա ազատվել է աշխատանքից Հարավաֆրիկյան երկաթուղում[6]։

Արևմտյան Կապսի նահանգի պատվիրակները կանգնեցվել են անվտանգության ոստիկանության կողմից և ուղարկվել բանտ, որպեսզի թույլ չտան նրանց մասնակցությունը Կլիպթաունի ժողովրդական Կոնգրեսին[6], բայց 1955 թվականի հունիսի 25-26-ին այնտեղ հավաքվել են 3000 պատվիրակներ, և ընդունվել է Ազատության խարտիան։ Այս շարժումը հանգեցրել է Կոնգրեսի դաշինքի ձևավորմանը, որն ապարտեիդի դեմ միավորել է չորս ռասայական քաղաքական շարժումներ՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ), Դեմոկրատների կոնգրեսը (COD), Հարավաֆրիկյան հնդկական կոնգրեսը (SAIC) և Գունավոր ժողովուրդների կոնգրեսը (COD) մի մեծ բազմազգ շարժման մեջ, որը երբեմն կոչվում է խարտիստներ[7]։

1960: Առաջին բանտարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Գոլդբերգը միացել է Կոմունիստական կուսակցությանը (որն արգելվել էր 1950 թվականին)։ Նա ձերբակալվել է 1960 թվականի մարտի 30-ին Շարպևիլում 1960 թվականի մարտի 21-ին գնդակահարությունից հետո գործադուլավորներին աջակցելու համար։ Իր մոր հետ Նա չորս ամիս անցկացրել է բանտում, առանց դատավարության և հետաքննության, այնուհետև կորցրել է աշխատանքը (աշխատել է Ատլանտայի էլեկտրակայանի կառուցման վրա), ինչը մեծացնում է Էսմայի ծանրաբեռնվածությունը։ Բախվելով նման հանգամանքների՝ մի քանի ընկերներիով հեռացել են երկրից[8]։

1961-1963: Զնված դիմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ կառավարությունն սկսել է ավելի ու ավելի դաժան մեթոդներ կիրառել խաղաղ ցույցերը ճնշելու համար, Գոլդբերգը և մյուսները հանդես են եկել զինված պայքարի անցնելու օգտին։ Երբ 1961 թվականի դեկտեմբերին ստեղծվել է ՀԱԿ-ի ընդհատակյա զինված թևը՝ «Ումկոնտո վե Սիզվե» («Ազգի նիզակը», ՄԿ)[9], Գոլդբերգը դարձել է նրա տեխնիկական սպան։ Նպատակը եղել է գործել միայն այնպիսի օբյեկտների դեմ, ինչպիսիք են էլեկտրահաղորդումների հիմքերը, և խուսափել մարդկանց վնասելուց կամ սպանելուց[10]։ Գոլդբերգն օգնել է կազմակերպել մարզումային ճամբար Մամրայում՝ Քեյփթաունից ոչ հեռու, 1962 թվականի դեկտեմբերին։ Ավելի ուշ ճամբարը Հարավային Աֆրիկայում ճանաչվել է ՄԿ-ի առաջին ուսումնական կենտրոնը, սակայն անվտանգության ոստիկանության հետաքրքրության պատճառով ստիպված են եղել նրանից հրաժարվել ժամանակից շուտ։ Ճամբարին Գոլդբերգի մասնակցությանն է վերաբերել այն մեղադրանքների մի մասը, որոնց նա հետագայում բախվել էր Ռիվոնիայի դատավարության ժամանակ[11]։

Դիվերսիոն հարձակումների ալիքից հետո կառավարությունը երկու օրենք է ընդունել։ 1963 թվականի 90-օրյա կալանքի մասին օրենքը ոստիկանությանը թույլ էր տալիս 90 օրով ձերբակալել մարդուն՝ առանց մեղադրանք առաջադրելու և առանց փաստաբանի մատչելիության, իսկ 1962 թվականի սաբոտաժի մասին օրենքը փոխել է ապացուցման պարտավորությունը՝ մեղադրյալից պահանջելով ապացուցել իր անմեղությունը։ ՄԿ-ն որոշել է, որ Գոլդբերգին անհրաժեշտ է հեռանալ երկրից՝ մի որոշ ժամանակ այլ տեղ սովորելու համար, բայց սկզբում նա պետք է ուղևորվեր Յոհանեսբուրգ, որպեսզի թույլտվություն ստանա ՄԿ-ի Գերագույն հրամանատարությունից[12]։

Յոհանեսբուրգում հունիսի 26-ին՝ Ազատության օրը, Գոլդբերգն օգնել է ռադիոհաղորդման ժամանակ քննության տակ գտնվող Ուոլթեր Սիսուլուի ելույթին, որպեսզի մարդկանց ցույց տա, որ ՀԱԿ-ը դեռ գործում է՝ չնայած բռնաճնշումներին։ Ռադիոհաղորդիչը նախագծել է Լայոնել Գեյը՝ Վիտվատերսրանդի համալսարանի ֆիզիկայի դասախոս[13]։

Կալանք և բանտարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի հուլիս։ Կալանք Լիլիսլիֆում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի հուլիսի 11-ին անվտանգության ոստիկանությունը հարձակում է գործել Յոհանեսբուրգի հյուսիսային արվարձանում՝ Ռիվոնիայում գտնվող Լիլիսլիֆ ֆերմայի վրա։ Գոլդբերգը ֆերմայում ձերբակալվել է մի քանի այլ ակտիվիստների հետ, այդ թվում՝ Ուոլթեր Սիսուլուի, Գովան Մբեկի, Ռայմոնդ Մխլաբայի և Ռաստի Բերնսթայնի հետ[14]։

Գոլդբերգին բազմիցս ագրեսիվ հարցաքննության են ենթարկել, երբեմն սպառնացել են կախաղանով, երբեմն էլ առաջարկել են մատնել իր ընկերներին։ Նրան պատմել են բանտում իր ընկերոջ՝ Լուկսմարտ Նգուդլեի մահվան մասին։ Էսմեն նույնպես կալանավորվել է և կալանքի տակ է պահվել 90-օրյա կալանքի մասին օրենքին համապատասխան՝ 38 օրվա ընթացքում՝ արժանանալով դաժան վերաբերմունքի։ 1963 թվականի հոկտեմբերի 8-ին՝ կալանքի տակ պահելու 90-օրյա ժամկետը լրանալուց հետո, Գոլդբերգին և մյուսներին մեղադրանքներ են ներկայացվել սաբոտաժի մասին օրենքին համապատասխան իրավախախտումների համար։ Նելսոն Մանդելան գտնվել է բանտում հարձակման ժամանակ, սակայն Լիլիսլիֆում հայտնաբերված փաստաթղթերը թույլ են տվել իշխանություններին ավելացնել նրան որպես համամեղադրյալի։ Հետագա դատաքննությունը հայտնի է դարձել որպես «Ռիվոնիայի դատավարություն»[15]։

1963-1964: Ռիվոնիայի դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրանքի առաջադրման հաջորդ օրը Գոլդբերգը և նրա համախոհները հանդիպել են իրենց փաստաբանների՝ Բրամ Ֆիշերի, Ջոել Յոֆեի, Արթուր Չասկալսոնի և Գեորգիոս Բիզոսի հետ, որոնք հայտնել են մահվան դատավճռի բարձր հավանականության մասին[16]։ Գոլդբերգը, փորձելով պաշտպանել Մանդելային և այլ առաջնորդներին, առաջարկել է պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով, որ նա գերազանցել է զենքի արտադրության վերաբերյալ իր հրահանգները։ Այս առաջարկը մերժվել է նրա ընկերների կողմից[17]։ Քննարկվել է փախուստի ծրագիրը, և Գոլդբերգը պնդել է, որ Էսմեն ու երեխաները արտաքսվեն՝ վախենալով նրանց կյանքի համար (նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել 1963 թվականի դեկտեմբերին, բայց Գոլդբերգին չի հաջողվել փախչել)[18]։

Այն բանից հետո, երբ երկու մեղադրյալները փախել են, 1964 թվականի հունիսի 12-ին դատավճիռ է կայացվել․ Բեռնսթայնն արդարացվել է, իսկ Բոբ Հեփփլը՝ ազատ արձակվել, մնացած բոլորը մեղավոր են ճանաչվել։ Դատավորը հրաժարվել է մահվան դատավճիռ կայացնել, փոխարենը դատապարտյալներից 8-ը դատապարտվել են յուրաքանչյուրը չորս ցմահ ազատազրկման։ 31 տարեկան Գոլդբերգը եղել է դատապարտյալներից ամենաերիտասարդը և նրանցից միակ սպիտակամորթը։ Նրա մայրը, որը դատարանում էր դատավճիռ կայացնելու համար, չի լսել դատավորին, և նրա հարցին, թե ինչ է ասել դատավորը, Գոլդբերգը պատասխանել է․ «Կյանքը, և կյանքը գեղեցիկ է»[19]։

Հունիս 1964։ Պրետորիայի կենտրոնական բանտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդբերգին ուղարկել են Պրետորիայի կենտրոնական բանտի սպիտակամորթների բաժանմունք, իսկ մյուսներին ուղարկել են Ռոբեն կղզի։ Ինչպես և մյուսները, նա չի բողոքարկել դատավճիռը[20]։ Հիմնականում նա մենակ է եղել իր խցում օրական 16-18 ժամ։ Բանտարկյալներին արգելվել է խոսել միմյանց հետ, իսկ ծանր պայմանները հաճախ հանգեցրել են հիվանդությունների և հոգեբանական սթրեսի[21]։

Չորս տարի անց Էսմեին առաջին անգամ թույլատրվել է այցելել ամուսնուն, բայց սահմանափակվել են հինգ կես ժամանոց այցերով։ ԵՎս չորս տարի անց նրան կրկին թույլ են տվել այցելել, բայց դրանից հետո երբեք թույլ չեն տվել՝ առանց պատճառները բացատրելու։ Ութ տարի անց Գոլդբերգի երեխաներին թույլ են տվել այցելել նրան և թույլ են տվել ֆիզիկական շփումը նրա հետ, մինչև նրանց 16 տարին լրանալը։ Բացի նրանցից, այլ անձանց հետ ֆիզիկական շփումը արգելված էր[22]։

Ամեն վեց ամիսը մեկ թույլատրվել է միայն մեկ նամակ՝ 500 բառով, բայց նույնիսկ դա հաճախ գրաքննության է ենթարկվել։ Ազատ արձակվելուց հետո Գոլդբերգին հանձնել են Էսմեի ուղարկած նամակների տուփը․ բանտարկության ժամանակ նրան ասել են, որ դրանք այդպես էլ չեն ստացվել։ Գոլդբերգի՝ բանտում եղած ժամանակ, ինչպես նաև հետագայում, Էսմեի տունը, որը գտնվել է Հյուսիսային Լոնդոնում՝ Իստ-Ֆինչլիում, ծառայել է որպես ապաստան հարավաֆրիկացի բազմաթիվ քաղաքական փախստականների համար[23]։

Գոլդբերգի երկու ծնողներն էլ մահացել են, մինչ նա գտնվում էր բանտում։ Նրանք բաժանվեել էին, և նրա մայրը՝ Աննին, տեղափոխվել էր ապրելու Էսմեի և երեխաների հետ Մեծ Բրիտանիայում. Գոլդբերգին ազատ արձակվելուց մեկ օր առաջ թույլատրել են հսկողությամբ այցելել հոր գերեզմանին[24]։

Բրամ Ֆիշերը Ռիվոնիայի դատական գործընթացի ժամանակ գլխավորել է իրավաբանների թիմը։ 1966 թվականին նա միացել է Գոլդբերգին բանտում այն բանից հետո, երբ ցմահ բանտարկության է դատապարտվել «կոմունիզմի նպատակները պաշտպանելու» և «կառավարությունը տապալելու նպատակով դավադրության» համար։ Երբ 1974 թվականին Ֆիշերը ծանր հիվանդացել է, Գոլդբերգը բժշկական օգնության մանրամասն օրագիր էր վարում։ Հետագայում օրագիրը գաղտնի դուրս է բերվել բանտից։ Երբ Ֆիշերին ուշացումով ախտորոշել են անբուժելի քաղցկեղ, Գոլդբերգն օգնել է նրան խնամել։ Միայն մահից քիչ առաջ Ֆիշերին թույլ են տվել հեռանալ բանտից՝ տնային կալանքի անցնելով եղբոր՝ Բլումֆոնտեյնի տանը։

1977 թվականին Գոլդբերգը, որն ուսումնասիրում էր իրավունք, ութ խցակիցների հետ գործ է հարուցել բանտերի նախարարի և բանտերի հանձնակատարի դեմ՝ խնդրելով իրենց իրավունք տալ ստանալու թերթեր՝ պնդելով, որ իրենց հետ ավելի կոշտ են վարվել, քան մյուս բանտարկյալների հետ, և զրկել են անգամ նորությունների և մամուլի հասանելիությունից։ Գործը նախ լսվել է Տրանսվաալի Գերագույն դատարանում, և որոշում է կայացվել հօգուտ պետության։ Գործը ներկայացվել է Գերագույն վերաքննիչ դատարան, որտեղ պարզվել է, որ չնայած հանձնակատարը բացառիկ իրավունք ուներ որոշելու, թե ինչպես կարելի է վարվել բանտարկյալների հետ, դատարանը կարող է «լուրջ կասկածներ ունենալ նման որոշման խելացիության կամ խելամտության վերաբերյալ»։ Դատավճռի կայացումից հետո բանտ է այցելել դատավոր Ջոն Վեսելսը՝ կոմիսարի առաջին տեղակալ գեներալ Յան Ռուի ուղեկցությամբ։ Գոլդբերգի ներկայությամբ Վեսելսն ասել է, որ վստահ է, որ Ռուն հոգ կտանի այն մասին, որ նրանք իրենց ընտրությամբ թերթեր և ամսագրեր ստանան։ 1980 թվականի սեպտեմբերին Գոլդբերգին ասել էին, որ նա կարող է թերթեր պատվիրել․ դատավճռից 16 տարի անց նա և նրա բանտարկյալներից մի քանիսը կարողացել են հասանելիություն ստանալ նորություններին, երբ նրանք որոշակի մակարդակի են հասել բանտային համակարգում[25][26]։

1979։ Ընկերների փախուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի հունիսին բանտ են հսսել Թիմ Ջենկինն ու Սթիվեն Լին, որոնք դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման անօրինական քաղաքական գործունեության համար։ Ժամանումից կարճ ժամանակ անց Ջենկինը Գոլդբերգին ասել է, որ մտադիր է փախչել, և խնդրել է նրան օգնել թաքցնել այն գումարները, որոնք նա բերել է մաքսանենգությամբ[4]։ Ժամանակի ընթացքում զարգացել են փախուստի պլանի տարբեր վարկածներ, ընդ որում՝ փախուստի խմբի չափն ավելացել է մինչև ութ մարդ, որոնց թվում որոշակի պահի եղել է նաև Գոլդբերգը։

Գոլդբերգը հասկանում էր, որ փախուստը թանկ կնստի շարժման վրա, քանի որ հրահրելու է իշխանությունների կոշտ ճնշումները, այդ պատճառով, ինչպես նաև փախուստի լոգիստիկայի հետ կապված օգնություն ստանալու համար նա պետք է կապ հաստատեր ՀԱԿ-ի իր ընկերների հետ։ Նա կարողացել է դա անել Բարուխ Հիրսոնին Լոնդոն ուղարկված կոդավորված նամակների միջոցով, որի հետ նա բանտում անցկացրել էր 9 տարի, քանի որ իրենց միջև նրանք հաղորդակցման համար կոդ էին ստեղծել։ Այնուհետև Հիրսոնը կապ է հաստատել Ջո Սլովոյի հետ Մոզամբիկում՝ պայմանավորվելով փրկության համար անհրաժեշտ մեքենայի և այլ մանրամասների մասին[27].

Քանի որ ծրագրի զարգացումից պարզ է դարձել, որ փախուստը հաջող դարձնելու համար այն պետք է սահմանափակվի երեք մարդով, քանի որ վերջնական ծրագիրը կախված էր այն բանից, թե փախչողներն ինչ-որ ժամանակ թաքնվեն փոքրիկ պահարանում, որտեղ կարող էին տեղավորել միայն երեք նիհար մարդ։ Փախուստի նախապատրաստումը որոշ տարաձայնություններ է առաջացրել քաղաքական բանտարկյալների, այդ թվում՝ Դեյվիդ Ռաբկինի, Ջերեմի Քրոնինի և Ռայմոնդ Սաթների միջև, սակայն նրանք մնացել են ընկերներ, և բոլորը ինչ-որ կերպ նպաստել են փախուստին։ Գոլդբերգը հրաժարվել է փախուստից՝ թողնելով երեքին, որոնք կատարել են պլանավորման մեծ մասը և եղել են գաղափարի հիմնական շարժիչ ուժերը՝ Ջենկինը, Լին և Ալեքս Մումբարիսը։ Գոլդբերգը օգնել է շեղել հսկիչին, քանի դեռ երեք փախստականներ հեռացել են։ Նրանց երեքին հաջողվել է փախչել հարևան երկրներ և ազատություն ստանալ[28]։

1985։ Ազատ արձակում պայմանավորվածությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդբերգի դուստրը՝ Հիլարին, ապրում էր Իսրայելում գտնվող կիբուցում, որտեղ ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի փորձի հասնել նրա հոր ազատ արձակմանը բանտից։ Հերուտ Լապիդը, որը քարոզարշավ էր անցկացնում ամբողջ աշխարհում հրեա բանտարկյալներին ազատ արձակելու համար, միացել է և սկսել է լոբբինգ անել Մեծ Բրիտանիայում քաղաքական կապերի միջոցով։ Դա Գոլդբերգի համար դժվար ժամանակ էր, քանի որ նա չգիտեր իր հնարավոր ազատ արձակման վերաբերյալ ՀԱԿ-ի և նրա ընկերների դիրքորոշումը, որոնք բանտարկվել են Ռոբեն կղզում։ Քանի որ նա մեկուսացվել է, խորհրդատվության համար քիչ հնարավորություններ է ունեցել, սակայն նրան հաղորդագրություն է փոխանցվել, որ ՀԱԿ-ը, այդ թվում՝ Ռոբեն կղզում գտնվողները, հավանություն է տալիս նրա դստեր և Հերութ Լապիդի նախաձեռնություններին։

1985 թվականին այս ընթացիկ նախաձեռնությունները համալրվել են քաղաքական իրադարձություններով։ ԱՄՆ-ի ճնշման տակ կառավարությունն առաջարկել է ազատ արձակել քաղբանտարկյալներին, եթե նրանք հրաժարվեն բռնությունից։ Գոլդբերգը խնդրել է հանդիպել Մանդելայի և իր մյուս ընկերների հետ Քեյփթաունում, սակայն դա մերժվել է։ Գոլդբերգի առջև դրված գլխավոր պայմանն այն էր, որ նա չի մասնակցի քաղաքական նպատակներով իրականացվող բռնություններին։ Գոլդբերգը համաձայնել է այլևս զինվոր չլինել, բայց չի ժխտել իր նախկին մասնակցությունը կամ զինված պայքարի անհրաժեշտությունը։ Նախագահ Պ. Վ. Բոթեին ուղղված նամակում նա մանրամասն շարադրել է իր դիրքորոշումը և համաձայնել «նորմալ խաղաղ քաղաքականությանը մասնակցելու պարտավորությանը, որը կարելի է ազատ և իմաստավորված իրականացնել»[4]։ 1985 թվականի փետրվարի 28-ին՝ 22 տարվա բանտարկությունից հետո, նա ազատ է արձակվել[7].

Գտնվելով բանտում՝ Գոլդբերգը պետական կառավարման, պատմության և աշխարհագրության, ինչպես նաև գրադարանային գործի բնագավառում աստիճաններ է ստացել Հարավային Աֆրիկայի համալսարանում և մասամբ ստացել իրավաբանի աստիճան[29].

1985—2002։ Ազատություն և արտաքսում Լոնդոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդբերգին բանտից տեղափոխել են օդանավակայան, որպեսզի մեկնի Իսրայել, որտեղ նա վե��ամիավորվել է կնոջ և երեխաների հետ։

Գոլդբերգը իր ընտանիքի հետ մեկնել է Լոնդոն և վերսկսել է իր աշխատանքը ՀԱԿ-ի լոնդոնյան շտաբում։ 1985 թվականի հունիսի 26-ին՝ Ժողովրդի կոնգրեսի 30-րդ տարեդարձի օրը, որպես ՀԱԿ ներկայացուցիչ՝ նա ելույթ է ունեցել Թրաֆալգարյան հրապարակում՝ ապարտեիդի (AAM) դեմ շարժման հանրահավաքում, որին ներկա էր նաև բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Նիլ Կիննոկը, իսկ նույն տարվա դեկտեմբերին դասախոսություններով վեցշաբաթյա շրջագայության է մեկնել Սկանդինավիայում[7][30]։ Նա ՄԱԿ-ի ապարտեիդի դեմ պայքարի կոմիտեում ներկայացրել է շարժումը, ինչպես նաև դարձել է բրիտանական Woodcraft Folk երիտասարդական քաղաքացիական շարժման մասնակից։ Նրա հիմնական դերը մինչև 1994 թվականը եղել է ապարտեիդի դեմ միջազգային պայքարի համար աջակցություն ստանալը, և այդ նպատակով նա շատ է ճամփորդել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթներ ունենալով և հարցազրույցներ տալով ԶԼՄ-ներին։ Նա նաև հաստատել է ամուր հարաբերությունները արհմիությունների հետ և մարդկանց հետ, որոնք շարունակել են աջակցել Հարավային Աֆրիկայի Հանրապետությանը ժողովրդավարության հաստատումից հետո[4][31].

1994։ Ապարտեիդի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայի առաջին ոչ ռասայական ընտրություններից և 1994 թվականին Նելսոն Մանդելայի երդմնակալության արարողությունից հետո Գոլդբերգը որոշել է չվերադառնալ Հարավային Աֆրիկա, առաջին հերթին, որպեսզի նա կարողանա մնալ Էսմեի, նրա երեխաների և թոռների հետ, որոնք ցանկանում էին մնալ Բրիտանիայում[4]։

Գոլդբերգը ներգրավված է եղել Computer Aid International-ում (հիմնադրվել է 1996 թվականին) առաջին օրերից և դարձել նրանց պատվավոր հովանավորը։ Նա հիմնել է Community HEART զարգացման կազմակերպություն[32] Լոնդոնում 1995 թվականին, որպեսզի օգնի բարելավել սևամորթ հարավաֆրիկացիների կենսամակարդակը։ Community HEART-ը միջոցներ է հավաքել այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսին էր Rape Crisis Cape Town-ը, ինչպես նաև դպրոցներին գրքերով և համակարգիչներով ապահովելու նախաձեռնությունների համար։ Գերմանացի ընկերների աջակցությամբ նա 1996 թվականին Էսսենում հիմնել է Community HEART eV-ը, որտեղ ծանոթացել է գերմանացի լրագրող Էդելգարդ Նկոբիի հետ։ Հետագայում նա բազմիցս այցելել է Գերմանիա, սովորել է խոսել գերմաներեն և ձեռք բերել բազմաթիվ ընկերներ։

2000 թվականին Էսմեն մահացել է աղիների գանգրենոզ հիվանդության բուժման համար անհրաժեշտ անհետաձգելի վիրահատությունից հետո։ 2002 թվականին Գոլդբերգը և Նկոբին ամուսնացել են Լոնդոնում. ընդամենը մի քանի օր անց նրա դուստրը՝ Հիլարին, հանկարծամահ է եղել, երբ Գոլդբերգը և Նկոբին պատրաստվում էին վերադառնալ Հարավային Աֆրիկա[33]։

2002։ Վերադարձ ՀԱՀ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդբերգը Հարավային Աֆրիկա է վերադարձել 2002 թվականին և մինչև 2004 թվականը նշանակվել է պատգամավոր, ջրային և անտառային ռեսուրսների նախարար Ռոնի Կասրիլսի հատուկ խորհրդական։ Հետագայում նա աշխատել է Բույելվա Սոնջիկիի հատուկ խորհրդական[4]։

Գոլդբերգը և Նկոբին սկզբում ապրել են Պրետորիայում, ապա Քեյփթաունում։ Նկոբին մահացել է 2006 թվականին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Ուշ կյանք, մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդբերգը շարունակում էր մեկնել Գերմանիա և այլ երկրներ, որպեսզի պատմի Հարավաֆրիկյան Հանրապետության և դրա վերափոխման համար անհրաժեշտ աշխատանքի մասին, 2009 թվականի հունիսին նա ներկայացրել է զեկույց «Հարավային Աֆրիկա, անցում դեպի ժողովրդավարություն և խոշտանգումների արգելք» թեմայով Դյուսելդորֆի համալսարանում կայացած սեմինարի ժամանակ[34]։

2009 թվականին ստացել է Լուտուլիի շքանշան՝ Հարավային Աֆրիկայի ժողովրդին ծառայելու և ազատագրական պայքարում ներդրած ավանդի համար[7]։

2010 թվականին նա հրապարակել է «Առաքելություն։ Կյանքը հանուն ազատության Հարավային Աֆրիկայում» ինքնակենսագրությունը (նոր հրատարակությունը լույս է տեսել 2016 թվականին)[35]։

Ինչպես և հակաարտեիդ պայքարի շատ վետերաններ, Գոլդբերգը քննադատել է կոռուպցիան ՀԱԿ-ում այն բանից հետո, երբ նա իշխանության է եկել։ 2016 թվականի հունվարին ելույթ ունենալով BBC Radio 5 Live-ում՝ նա ասել է, որ «ՀԱԿ-ի անդամները պետք է վերևից մինչև ներքև թարմացնեն առաջնորդությունը»[36][37]։

2019 թվականի հունվարի 23-ին ՀԱԿ փոխնախագահ Դևիդ Մաբուզան Գոլդբերգին հանձնել է կուսակցության բարձրագույն պարգևը՝ Իզիթվալանդվե մեդալը[38]։

2019 թվականի հուլիսին Գոլդբերգի մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ 4-րդ փուլում այն բանից հետո, երբ նա գիտակցությունը կորցրել էր Գերմանիայում շրջագայության ժամանակ։ Լայնածավալ քիմիաթերապիայի արդյունքում ուռուցք նվազել է, սակայն մարտին նրա քաղցկեղը վերադարձել[39]։

Գոլդբերգը մահացել է Հաութ Բեյի իր տանը 2020 թվականի ապրիլի 29-ի կեսգիշերից ոչ շատ առաջ[40][41][42][43]։

  • Goldberg, Denis (2010). The Mission : A Life for Freedom in South Africa. Johannesburg: STE. OCLC 723667119.
  • Goldberg, Denis (2012). Mandela-Tambo : friends, comrades, leaders, legacy. Mandela-Tambo lecture series, 4. ISBN 9780955653834. OCLC 870178125. «This paper was delivered as the Fourth lecture of the Mandela-Tambo lecture series, 13 September 2012. The lecture was organised by the City of Glasgow College and ACTSA Scotland in association with the SA High Commission. The Glasgow Mandela-Tambo lecture 2011.»
  • Goldberg, Denis (2016). A Life for Freedom: The Mission to End Racial Injustice in South Africa. University Press of Kentucky. ISBN 978-0813166858. (First 7 chapters available online)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #124165788 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Just in: Rivonia Trialist Denis Goldberg dies at age 87 — 2020.
  3. «Denis Theodore Goldberg». South African History Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Goldberg, 2016
  5. Cowell, Alan (2020 թ․ մայիսի 8). «Denis Goldberg, South African Freedom Fighter, Is Dead at 87». The New York Times. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  6. 6,0 6,1 Goldberg, 2016, էջեր 43—44
  7. 7,0 7,1 7,2 7,3 «History timeline:History of South Africa and significant dates in Denis Goldberg's life». Denis Goldberg Foundation. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  8. Goldberg 2016, էջեր. 52–55 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  9. «uMkhonto weSizwe (MK)». South African History Online. 2011 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  10. Goldberg 2016, էջ. 66 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  11. Goldberg 2016, էջեր. 71–26 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  12. Goldberg 2016, էջեր. 75–76 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  13. Goldberg 2016, էջեր. 79–80 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  14. Goldberg 2016, էջեր. 86–89 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  15. Goldberg 2016, էջեր. 91–96 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  16. Goldberg 2016, էջ. 119 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  17. Goldberg 2016, էջ. 99 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  18. Goldberg 2016, էջեր. 104–05 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  19. Goldberg 2016, էջ. 111 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  20. Goldberg 2016, էջ. 114 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  21. Goldberg 2016, էջ. 119 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  22. Goldberg 2016, էջ. 120 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  23. Peel, John (2014 թ․ հոկտեմբերի 3). «Esme's House». BBC - Radio 4 - Home Truths. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  24. Goldberg 2016, էջ. 134 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  25. Goldberg, 2016, էջ 198
  26. Kenvyn 2014, էջ. 50 harvnb error: multiple targets (2×): CITEREFKenvyn2014 (help)
  27. Goldberg 2016, էջեր. 170–188 harvnb error: multiple targets (2×): CITEREFGoldberg2016 (help)
  28. Jenkin, Tim (1987). Inside Out: Escape from Pretoria Prison (New ed.). Johannesburg: Jacana. ISBN 9781919931500. OCLC 653065100.
  29. Dick, Archie (2004). «Denis Goldberg on librarianship and history: extracts from an interview (abstract)». Innovation (28). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  30. Gray, Madi. «Chapter 9: To build solidarity - that was my task». South African History Online. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին. «In Denis Goldberg : freedom fighter and humanist, edited by David Kenvyn (2014)»
  31. Goldberg, Denis. «Chapter 15 The World is my Oyster Life Number 7 1985-1994 by Denis Goldberg». South African History Online. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  32. «Helping to rebuild South Africa: About». Community HEART UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  33. Schneider, Igna (2002 թ․ մայիսի 3). «Goldberg comes home». News24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  34. Goldberg, Denis. «Appendix 7: South Africa, the transition to democracy and the banning of torture, by Denis Goldberg». South African History Online.
  35. Goldberg, Denis (2010). The Mission: A Life for Freedom in South Africa. STE Publishers. ISBN 978-1-920222-43-7.
  36. «South Africa: Denis Goldberg says ANC leaders must be replaced». Afrika-News.com. 2016 թ․ հունվարի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  37. «Rivonia treason trialist calls for ANC brass to be ejected 'top to bottom'». Times LIVE. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  38. «Struggle hero Denis Goldberg honoured by his award from the ANC». IOL (Cape Argus). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  39. Ancer, Jonathan (2020 թ․ ապրիլի 30). «'Life is wonderful': What Denis Goldberg told the 'Sunday Times' in 2018 on the eve of his 85th birthday». Sunday Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  40. «South African anti-apartheid veteran Denis Goldberg dies, 30 April 2020». BBC.
  41. «'A giant has fallen': anti-apartheid activist Denis Goldberg dies aged 87». The Guardian.
  42. «Struggle stalwart Denis Goldberg dies». eNCA. 2020 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  43. «Denis Theodore Goldberg». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Գոլդբերգ» հոդվածին։