Jump to content

Դենիս Գլուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Գլուշակով
ռուս.՝ Денис Глушаков
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1987(1987-01-27)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտան
Պատանեկան կարիերա
1998-1999 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
1999-2005 Ռուսաստան Նիկա (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Ռուսաստան Նիկա (Մոսկվա) 13 (0)
2005-2013 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 142 (20)
2006  Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 16 (6)
2007  Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 34 (8)
2013-2019 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 147 (22)
2019-2020 Ռուսաստան Ախմատ 24 (4)
2020- Ռուսաստան Խիմկի 29 (10)
Ազգային հավաքական
2008 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (0)
2011-2018 Ռուսաստան Ռուսաստան 57 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիս Բորիսովիչ Գլուշակով (ռուս.՝ Денис Борисович Глушаков, հունվարի 27, 1987(1987-01-27)[1][2], Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի թիմի նախկին ավագ, Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Գլուշակովը ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է մեկ տարեկան։ Մեծացել է ոչ հարուստ ընտանիքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիս Գլուշակովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում

Դենիս Գլուշակովն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Միլլերովո քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում[3]։ 1998 թվականին իր հորեղբոր՝ Վալերի Գլուշակովի շնորհիվ սկսել է մարզվել ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզական դպրոցում[4]։ Սկզբում Դենիսն ապրել է իր հորեղբոր մոտ, ապա տեղափոխվել է ֆուտբոլային ինտերնատ, որտեղ մի որոշ ժամանակ նույն սենյակում է ապրել Սոսլան Ջանաևի հետ։ 1999 թվականին Սերգեյ Գլուշակովը, այլևս չընդգրկվելով ԲԿՄԱ-ի հիմնական կազմում, տեղափոխվել է «Նիկա», որտեղ խաղացել է մինչև 2005 թվականը[3]։

Հետագայում նա ընդունվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում հանդես գալու առաջարկը։ 2007 թվականին նա վարձրավճարով ուղարկվել է Իրկուտսկի «Զվեզդա», որի կազմում անցկացրել է 34 խաղ և խփել 8 գոլ։ 2008 թվականի հուլիսի 13-ին կայացած «Դինամո» — «Լոկոմոտիվ» խաղում Դենիս Գլուշակովն առաջին անգամ «Լոկոմոտիվի» հիմնական կազմում խաղադաշտում անցկացրել է հանդիպման բոլոր 90 րոպեները։ 2008 թվականի հուլիսի 27-ին կայացած «Մոսկվա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում։ Նույն խաղում նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, ինչից հետո սկսել է պարբերաբար խաղալ հիմնական կազմում։ Մրցաշրջանի վերջում նա երկրպագուների կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող՝ հավաքելով ձայների 24%-ն ու առաջ անցնելով Սերգեյ Գուրենկոյից ու Դմիտրի Տորբինսկուց[5]։ 2011 թվականի մարտին նա ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարացրել է 4,5 տարով։ Մրցաշրջանի առաջին մասի ավարտից հետո արժանացել է «Տարվա խաղացող» կոչման։

2013 թվականի հունիսի 18-ին «Սպարտակը» պաշտոնապես հաստատել է Գլուշակովի տրանսֆերը և հայտարարել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ պայմանագիր կքնելու մասին[6][7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է շուրջ 8 մլն դոլար[8]։ Ռուսաստանի ֆուտբոլային միության վեճերի լուծման պալատը որոշել է, որ «Լոկոմոտիվը» պարտավոր է որպես փոխհատուցում «Նիկային» վճարել կիսապաշտպանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու դիմաց ստացած գումարի 15%-ը, «երկաթուղայինները» բողոքարկել են (պնդելով, որ խաղացողը 2006 թվականին ազատ գործակալի կարգավիճակով առաջին անգամ տեղափոխվել է Ռոստովի ՍԿԱ) և գործը քննող Լոզանի մարզական իրավարար դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Նիկայի»[9]։

2013 թվականի հուլիսի 16-ին Դենիս Գլուշակովը կատարել է իր նորամուտը «Սպատակի» կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության՝ «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ արտագնա խաղին։ Առաջին խաղակեսում Գլուշակովը փոխանցում է կատարել Սերգեյ Պարշիվլյուկին, որի փոխանցումից հետո թիմի մեկ այլ նորեկ՝ Տինո Կոստան, բացել է խաղի հաշիվը։ «Սպարտակի» կազմում իր առաջին գոլը Գլուշակովը խփել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ ձևակերպելով Ռուսաստանի առաջնության՝ «Զենիթ» ակումբի դեմ հաղթական խաղի վերջնական հաշիվը (4։2)։

2016 թվականի հուլիսի 21-ին «Սպարտակի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Դենիս Գլուշակովին ընտրել են թիմի ավագ[10]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիս Գլուշակովը Ռուսաստանի հավաքականի կազմում մարզման ժամանակ

2008 թվականին Դենիս Գլուշակովը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն վերջինս չի կարողացել անցնել 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ օֆֆի փուլը։ 2008 թվականի հոկտեմբերին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, սակայն խաղալու հնարավորություն այդպես էլ չի ստացել։ 2011 թվականի մարտին կրկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Հայաստանի և Կատարի հավաքականների դեմ խաղերին։ Կատարի դեմ խաղում Դենիս Գլուշակովը կատարել է իր նորամուտը հավաքականում։ 2011 թվականի հոկտեմբերին կայացած Անդորրայի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Դենիս Գլուշակովն ընդգրկվել է Եվրո-2012-ի հայտացուցակում՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Հունաստանի հավաքականի դեմ խաղին (0։1)։

2014 թվականի աշխարհի առաջնության նախընտարական փուլում Դենիս Գլուշակովը խփել է երկու գոլ՝ գրավելով Լյուքսեմբուրգի ու Իսրայելի հավաքականների դարպասները։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որ անցկացվել է Բրազիլիայում. հիմնական կազմում մասնակցել է Ռուսաստանի հավաքականի բոլոր երեք խաղերին և Բելգիայի դեմ խաղում ստացել դեղին քարտ։

2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում մասնակցել է յոթ խաղի։ Ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլին։ Անգլիայի հավաքականի դեմ առաջին խաղում փոխարինման է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին, ինչից հետո ռուսները հավասարեցրել են հաշիվն ավելացված ժամանակում (1։1)։ Առաջնության երկրորդ՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել ընդմիջման ժամանակ, երբ հաշիվը 0։2 էր, և հանդիպման 80-րդ րոպեին գլխով գոլ խփել, սակայն արդյունքում Ռուսաստանի հավաքականը պարտություն է կրել (1։2)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Բորիս, մայրը՝ Գալինա Նիկոլաևնա։ Հորեղբայրը ֆուտբոլիստ Վալերի Գլուշակովն է[11]։

2009 թվականի հունիսի 19-ին Դենիս Գլուշակովն ամուսնացելէ Դարյայի հետ, որ սովորում էր ատամնաբուժություն[12]։ Հարսանիքը կայացել է նրանց հայրենի քաղաքում՝ Միլլերովոյում։ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին ծնվել է նրանց դուստրը՝ Վալերիան[13]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ծնվել է Գլուշակովների երկրորդ դուստրը[14]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ[15] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Նիկա Երկրորդ դիվիզիոն 2005 13 0 0 0 0 0 0 0 13 0
Ընդհանուր 13 0 0 0 0 0 0 0 13 0
Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) Երկրորդ դիվիզիոն 2006 16 6 0 0 0 0 0 0 16 6
Ընդհանուր 16 6 0 0 0 0 0 0 16 6
Ռուսաստան Զվեզդա Առաջին դիվիզիոն 2007 34 8 1 0 0 0 0 0 35 8
Ընդհանուր 34 8 1 0 0 0 0 0 35 8
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2008 23 4 0 0 0 0 0 0 23 4
2009 27 3 3 0 0 0 0 0 30 3
2010 28 1 1 0 1 0 0 0 30 1
2011/2012 37 11 3 0 10 3 0 0 50 14
2012/2013 27 1 1 0 0 0 0 0 28 1
Ընդհանուր 142 20 8 0 11 3 0 0 161 23
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2013/2014 28 1 2 0 1 0 0 0 31 1
2014/2015 27 2 1 0 0 0 0 0 28 2
2015/2016 27 4 2 0 0 0 0 0 29 4
2016/2017 21 6 0 0 2 0 0 0 23 6
2017/2018 22 4 3 0 7 1 1 0 33 5
2018/2019 10 1 1 0 2 0 0 0 13 1
Ընդհանուր 140 20 10 0 14 1 1 0 165 21
Ամբողջ կարիերա 344 54 18 0 23 4 1 0 386 58

Ելույթները հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտի 28-ի դրությամբ

Ընդհանուր՝ 49 խաղ / 5 գոլ, 22 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 10 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) - 2011/12; 2012/13, 2013/14
  • Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տարվա ֆուտբոլիստ (1) - 2013/14[16]
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայի վարկածով (1) - 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր[17]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 «15 фактов о Глушакове, которые, возможно, вы не знали». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  4. «ДЕНИС ГЛУШАКОВ: МОЙ ДЯДЯ ХЛОПОТАЛ НЕДАРОМ…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  5. «Выбери лучшего игрока «Локо» в сезоне». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  6. ГЛУШАКОВ ПЕРЕШЕЛ В «СПАРТАК»
  7. ««Локомотив» договорился со «Спартаком» по трансферу Глушакова». ФК «Локомотив» Москва. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  8. Глушаков: я – мясной хулиган(չաշխատող հղում)
  9. «Локомотив» проиграл «дело Глушакова», и выплатит «Нике» компенсацию
  10. «Глушаков стал капитаном «Спартака» - Футбол - Sports.ru». Sports.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Дядя Валера
  12. ««Локомотив» — Денис Глушаков: «Будем бороться за путевку в Лигу чемпионов». Сайт болельщиков «Локомотива»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  13. «У Дениса Глушакова родилась дочь». Чемпионат.com. 27 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «У Глушакова родилась дочь». euro-football.ru. 2016 թ․ դեկտեմբերի 15.
  15. Այլ պաշտոնական հանդիպումներ
  16. Глушакова удостоят «Золотого кабана»
  17. «Чемпионат.сом — MVP ноября и декабря в РФПЛ. Глушаков «отпевает» конкурентов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Գլուշակով» հոդվածին։