Դեղագիտությունը Հայաստանում
Դեղագիտությունը Հայաստանում։ Դեղագիտության առաջին դասընթացը կազմակերպվել է 1974 թվականին ԵԲԻ դեղագործ, քիմիայի ամբիոնում (վարիչ՝ Լ. Ռևազովա)։ 1987 թվականին դեղագիտության դասընթաց է կազմակերպվել նաև կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնում (վարիչ՝ Ռ. Բորոյան), իսկ 2006 թվականին հիմնադրվել է դեղագիտության ինքնուրույն ամբիոն (վարիչ՝ Ն. Չիչոյան)։ Ստեղծվել են դեղագիտության հայերեն առաջին ուսումնական ձեռնարկները (Լ. Ռևազովա, Ն. Չիչոյան, Լ. Ամիրյան)։ Կատարվում են դեղաբույսերի պաշարագիտության հայերեն մեթոդ, մշակումներ (Լ. Ռևազովա)։ Հետազոտվում են հանրապետության բուսաշխարհին բնորոշ դեղատու բուսատեսակները։ Դեղագիտական վերլուծություններ են կատարվել ՀՀ ֆլորայի աստղածաղկազգիների և վարդազգիների ընտանիքների դեղատու տեսակներն ուսումնասիրելու համար (Լ. Ռևազովա, Ի. Սոթվականինխիկյան), հետազոտվել են ՀՀ ֆլորայում աճող տարկավան բուսատեսակի բուսաքիմիական հատկությունները (Լ. Ռևազովա)։ Ոաումնասիրվել են հանրապետությունում աճող մասրենիների հումքային աղբյուրները (հ. Սոխիթվականինկյան)։ Պարզվել է, որ առավել տարածված տեսակ է սրոհունդ խոցվածը, որը հանդիպում է հանրապետության տարածքի գրեթե 1/З-ում (Ե. Մելիքյան)։ ՀՀ ֆլորայի վարդազգիների ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) բուսախեժերի հումքաբանական և ֆիտոքիմիական ուսումնասիրությամբ բացահայտվում են արդյունաբերության որոշ բնագավառներում տեղական ծագման բուսատեսակների կապակցանյութերի կիրառման հնարավորությունները (Ն. Չիչոյան)։ Ոաումնասիրվում են ՀՀ տարբեր շրջաններում աճեցված գալակտոմաննանթվականինների հումքային աղբյուրի՝ ցիամոպսիսի (Cyamopsis tetragonoloba Լ.) սերմերի ու կանաչ զանգվածի քիմիական բաղադրությունը և օգտագործման հնարավորությունները (որպես սննդajin հավելում) ոչ ինսուլինակախյալ շաքարախտով տառապող հիվանդների համար (Կ. Դումանյան)։ ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտի հետ համատեղ համեմատ, դեղագիտական վերլուծություններ են կատարվում և նախնական չափանմուշավորվում անհող պայմաններում ու ՀՀ մի շարք շրջաններում վայրի աճող և մշակվող դեղաբույսերից մթերված հումքերը (Ն. Չիչոյան, Մ. Գալստյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |