Գևորգ Էլբակյան
Արտաքին տեսք
Գևորգ Էլբակյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1923 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 26, 1975 (51 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Գևորգ Մեխակի Էլբակյան (նոյեմբերի 19, 1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Էլբակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Սովորել է Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1938 թվականին բռնադատվել է։ 1943 թվականին ստալինյան ճամբարից զորակոչվել է պատերազմ, ծառայել Վլադիվոստոկում, մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին, 1945-1947 թվականներին Սախալինում եղել է նավաստի։ 1948-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնների դերասան[1][2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևո` Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Սենյա` Բ. Աֆինագենովի «Մաշենկա»
- Գլաշաթայ` Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաք»
- Ոստիկանապետ` Լազար Լագինի «Ծերունի Խոտաբիչ»
- Բախշո` Միքայել Շաթիրյանի «Երաժշտախումբ»
- Միխաել Աժդահա` Յուրի Լյուբիմովի «Քարե սիրտ»
- Ռոշֆոր` Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ»
- Պարիջի` Ի. Կալմանի «Մոնմարտրի մանուշակը»
- Արշակ Զանգունի` Ժորա Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում»
- Բորիս` Ա. Պետրովի, Ա. Չերնովի «Երեք ուսանողներ էին»
- Սիմոն` Գրիգոր Չալիկյանի «Մարսեցի փեսան»
- Արտաշես` Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Մացակ` Ալեքսանդր Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր»
- Դիտո` Օտիա Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նվագախմբի տղաները»
- «Սայաթ-Նովա»
- «Ում է ժպտում կյանքը»
- «Աղքատի պատիվը»
- «Գիշեր ու ցերեկ»
- «Մենք ենք, մեր սարերը»
- Ռ. Բիկովի «Հեռագիր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Գևորգ Էլբակյան». zarkfoundation.com.
- ↑ «Gevorgelbakyan.com: Գևորգ Էլբակյան . դերասան». dawhois.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.