Jump to content

Գրիգոր Մելիք-Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Մելիք-Ավագյան
Ծնվել էհունիսի 21, 1920(1920-06-21)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 23, 1994(1994-10-23) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951)[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID ID 0577738

Գրիգոր Գևորգի Մելիք-Ավագյան (հունիսի 21, 1920(1920-06-21)[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 23, 1994(1994-10-23), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր և կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966Հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մելիք-Ավագյանը ծնվել է 1920 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[4]։ 1939 թվականին զինակոչվել է Կարմիր բանակ, նույն թվականի սեպտեմբերի 19-ից մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը Պերեմինա քաղաքի մոտ, միացել է Դոնի կազակների գվարդիական 56-րդ կորպուսին։ 1945 թվականի Մայիսի 9-ը դիմավորել է ավստրո-շվեյցարական սահմանի վրա, Մինց քաղաքում։ Գրիգորը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, մի շարք մարտական մեդալներով։ 1946 թվականին զորացրվելուց հետո ընդունվել և 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) (Իգոր Սավչենկոյի արվեստանոցը)։ 1947-1951 թվականներին աշխատել է Կիևի կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական։ 1951 թվականից Հայֆիլմի ռեժիսորն է։ Նկարահանել է ավելի քան 20 փաստագրական ֆիլմեր։ Մելիք-Ավագյանի ֆիլմերից են՝ «Սիրտը երգում է» (1956), «Մոր սիրտը» (1958) «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963), «Ինչու է աղմկում գետը» (1961), «Արևածագից առաջ» (1962), «Անցյալի արձագանքները» (1971), «Կամոյի վերջին սխրանքը» (1974) թվականին, Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Մեռիր ձիու վրա» (1980) և այլն։ Նկարահանել է նաև մի շարք կարճանետրաժ և վավերագրական ֆիլմեր, ինչպես «Մանրուք» (1952), «Բարև Արտյոմ» (1963), «Քայլերգ» (1965), «Մի ղողանջիր զանգ, մի ղողանջիր» (1968), «Գարուն ա , ձուն ա արել» (1969) «Պրելյուդ» (1970) և «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարները։ 1977 թվականին Գրիգոր Մելիք-Ավագյանը էկրանավորեց «Բաղդասարը բաժանվում է կնոջից» հայկական առաջին ֆիլմ-մյուզիքլը (ըստ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության[5][6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
1985 Խնձորի այգին
1983 Վերադարձի գինը
1979 Մահկանացուդ կնքիր թամբին
1976 Բաղդասարը բաժանվում է կնոջից
1973 Կամոյի վերջին սխրանքը
1970 Անցյալի արձագանքները
1969 Գարուն ա, ձուն ա արել
1966 Մեր քաղաքի մարդիկ
  • Քայլերգ
1963 Երգում է Գոհար Գասպարյանը
1961 Լուսաբացից առաջ
1958 Ինչու է աղմկում գետը
1957 Մոր սիրտը
1956 Սիրտն է երգում
1954 Մանրուք
Տարեթիվ Ֆիլմ
1969 Գարուն ա, ձուն ա արել
1966 Մեր քաղաքի մարդիկ
  • Քայլերգ
1963 Երգում է Գոհար Գասպարյանը
1956 Սիրտն է երգում

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
1986 Քանի դեռ ապրում ենք…
1982 Սիրամարգի ճիչը
1980 Համր վկան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/directors/101.html
  2. 2,0 2,1 https://www.arm-cinema.am/en/scriptwriters/101.html
  3. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 386.
  4. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  5. «Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին zarkfoundation.com կայքում».
  6. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1984։ Գիրք 2, Էջ 254։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386