Գրիգորի Անտոշենկով
Գրիգորի Անտոշենկով | |
---|---|
Ծնվել է | մարտի 12 (24), 1898 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1970 |
Մահվան վայր | Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Gorky Drama Theatre? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գրիգորի Անտոշենկով (ռուս.՝ Антошенков, Григорий Иванович, մարտի 12 (24), 1898, Ռուսական կայսրություն - 1970, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի խորհրդային դերասան, ռեժիսոր և ուսուցիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Անտոշենկովը ծնվել է 1898 թվականի մարտի 12-ին։
Նա իր բեմական կարիերան սկսել է 1920 թվականին, կիսամասնագիտական կազմում։ 1923-1931 թվականներին խաղացել է Դնեպրոպետրովսկի թատրոններում (թատրոն Լ. Լյուդվիգովի ղեկավարությամբ, Տ. Շևչենկոյի անվան դրամատիկական թատրոն)։
1931-1934 թվականներին սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1934-1939 թվականներին նա ելույթ է ունեցել Օրենբուրգի, Ուլյանովսկի, Եյսկի, Կիմրի թատրոններում։
1939-1969 թվականներին խաղացել է Գորկու անվան Պրիմորյեի դրամատիկական թատրոնում։ Կատարել է մանկավարժական և ռեժիսորական աշխատանքներ։ Դասավանդել է թատրոնին կից թատերական ստուդիայում (Վլադիվոստոկի թատերական ուսումնարան), որից էլ ծագել է Արվեստի հեռավորարևելյան մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Հեռավոր Արևելքի արվեստի պետական ինստիտուտ)[1]։ 1945 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Մահացել է 1970 թվականին։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1947 թվական)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1954 թվական)
- ԽՄԿԿ տարածաշրջանային կոմիտեի պատվոգրեր` և Պրիմորեում մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար
Աշխատանքներ թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաղքենիները» (Մաքսիմ Գորկի)` Վասիլի Բեսսեմյոնով
- «Հատակում» (Մ. Գորկի)` Բուբնով
- «Կեղծ մետաղադրամը» (Մ. Գորկի)` Յակովլև
- «Ուկրաինայի տափաստաններում» (Ա. Կոռնեյչուկ)` Գալուշկա
- «Բռնչենու թավուտ» (Ա. Կոռնեյչուկ)՝ Ռոմանյուկ
- «Սերգեյ Լազո» (Բոնդերովա)՝ Չերնյակ
- «Հրացանով մարդուը» (1939 թվական) և «Կրեմլի ճրագները» (1941 թվական) (Նիկոլայ Պոգոդին)՝ Լենին
- «Անմոռանալի 1919 թվական» (Վս. Վիշնևսկովի, 1950 թվական)` Լենին
- «Պարտիզաններն Ուկրաինայի տափաստաններում» (Ալեքսանդր Կոռնեյչուկ, 1942 թվական)
- «Հացը» (Վ. Կիրշոն, 1960 թվական)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Метаморфозы Нины Ярцевой. Из жизни театральной «старухи»». Словесница искусств. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Культура. Они были великими актёрами. Талант яркий и могучий». Утро России. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրիգորի Անտոշկենով». История театра. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.