Գրեչկա (երգչուհի)
Գրեչկա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Анастасия Иванова |
Ի ծնե անուն | ռուս.՝ Анастасия Дмитриевна Иванова |
Նաև հայտնի է որպես | Гречка |
Ծնվել է | մարտի 1, 2000 (24 տարեկան) Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ինդի ռոք, փոփ ռոք, bard rock? և contemporary folk music? |
Մասնագիտություն | երաժիշտ, երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Q109356829? և Atlantic Records Russia |
Կայք | grechkanastya.ru |
Grechka Վիքիպահեստում |
Գրեչկա (իրական անուն՝ Անաստասիա Դմիտրիևնա Իվանովա, մարտի 1, 2000, Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս երգչուհի, երաժիշտ, երգահան և երգերի հեղինակ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2000 թվականի մարտի 1-ին Լենինգրադի մարզի Կինգիսեպ քաղաքում։
Երգչուհու բառերով, «․․․12 տարեկանում ես դիտել եմ Camp Rock ֆիլմը, որոշել դառնալ ռոք աստղ, և ծնողներս կիթառ են գնել»[2]։ Մի քանի տարի անց նա սկսել է նվագել և երգել իր հայրենի քաղաքի փողոցներում, նաև կատարել Վալենտին Ստրիկալոյի երգերի քավերներից[3][4]։ 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվապում ձայնագրել և ՎԿոնտակտե սոցիալական ցանցում տեղադրել է երեք երաժշտական ալբոմ[5][6]։
17 տարեկանում Գրեչկան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ջրային ռեսուրսների Քոլեջ ընդունվելու համար․ «Գնացել եմ այնտեղ, որովհետև չգիտեի ինչ անել և ուզում էի հանգստացնել մայրիկիս, և ինքս ինձ։ Ես սանիտարական տեխնոլոգ իհարկե չէի դառնա՝ պարզապես ուզում էի 10 ամիս անցկացնել քոլեջում, որպեսզի հաջորդ տարի համալսարան ընդունվեի, արդեն ուրիշ մասնագիտությամբ»։
Փորձել է երգել փողոցում, սակայն շուտով սկսել է հանդես գալ «Իոնոտեկա» ակումբում։ Ակումբի հիմնադիր Ալեքսանդր Իոնովը դարձել է Գրեչկայի «Звёзды только ночью» ստուդիական ալբոմի պրոդյուսեր, ավելացնելով երգերին հարվածայիններ և բաս, և 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ալբոմը տեղադրվել է ՎԿ-ում[7]։ Հունվար ամսին Աֆիշա Daily-ն անվանել է Գրեչկային «2018 թվականի երաժշտական բացահայտություն»[8]։ «Люби меня, люби» երգը հնչել է Love Radio-ով։ 2018 թվականի փետրվարին երգել է «Пошлая Молли» խմբի համերգի ժամանակ, իսկ մարտին ելույթ է ունեցել «Երեկոյան Ուրգանտ» շոուին «Люби меня, люби» երգով[9]։
2018 թվականի ապրիլի 4-ին Գրեչկան կատարել է «Люби меня, люби» երգը փողոցային երաժիշտների հետ Սանկտ Պետերբուրգում (կրկներգը պատկանում է «Отпетые мошенники» խմբին)։ Տեսահոլովակը տեղադրվել է ՅուԹյուբում։ 2018 թվականի հունիսին Գրեչկան ելույթ է ունեցել «Ցավ» և «Ստերեոամառ» փառատոններում[10][11]։
2018 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել «Ներխուժում-2018» փառատոնին[12]։
2018 թվականի վերջում Գրեչկան և Իոնովը որոշում են ընդունել, իրենց համագործակցությունը ավարտելու վերաբերյալ․ «Ես զգում էի, որ ինձ համար դժվար է դառնում՝ պետք էր անընդհատ սպասարկել Զեմֆիրայի մակարդակի արտիստներին։ Նա ասում էր․ «Ինձ պետք է այնպիսի մենեջեր, որ ես, գրելով նոր երգ առավոտյան ժամը 3-ին, ժամը 4-ին զանգեմ նրան, և ժամը 7-ին սկսերմ ձայնագրումը՝ ստուդիայում երաժիշտների հետ»։ Դա նորմալ պահանջներ են, դա իր երգերն են, տաղանդն է և ես հարգում եմ դա։ Ես պարզապես չեմ ուզում զբաղվել այդ ամենով, ինձ համար ավելի հետաքրքիր է կրեատիվ ընթացքը, քան լոգիստիկան», բացատրել է Ալեքսանդրը[13]։
2019 թվականի մարտին թողարկել է «Сборник малолетки» ալբոմը արխիվային ձայնագրություններով։ Դրա մեջ ներառված երգերը ձայնագրված էին, երբ Գրեչկան եղել է 16-17 տարեկան[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016, հոկտեմբերի 7՝ առաջին ալբոմ
- Будьте любимы
- Картина
- Пойдем покурим
- С тобой
- Каждую секунду
- Как спичка
- Мир сходит с ума
- Однажды все мы постареем
- Подростки
- 2017, փետրվարի 12՝ երրորդ ալբոմ
- Ты лучше всех
- Проснись моя любовь
- Это мой суицид
- Перед нами жизнь
- Ты главный герой
- Не дай мне уйти
- 2017, դեկտեմբերի 21՝ «Звёзды только ночью»[15]
- Мама прости
- Вы жалкие
- Подростки
- Всю грусть
- Скоростной марафон
- Тебе всё равно на меня
- Подружки-наркоманки
- Люби меня люби
- Однажды все мы постареем
- 2018, հուլիսի 14՝ «Недокасаемость»[16]
- Анимешница
- Крики
- Каждую секунду
- Лето
- 2018, նոյեմբերի 9՝ «Мы будто персонажи»[17]
- Твои руки
- Хочем
- Картина
- Взлетаешь
- Кем же мы стали
- Мы просто с других планет
- Школа для дураков
- Юные мечтатели
- 2019՝ «Сборник малолетки»[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Юлия Касатина (23 апреля 2018 года). «Кто такая певица Гречка и почему на ее концерт в Санкт-Петербурге стоит очередь длиной в Обводной канал». Комсомольская правда (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Как певица Гречка в 17 лет стала главной инди-сенсацией года
- ↑ Певица Гречка, о которой три месяца назад никто не знал, теперь выступает на Первом канале. Как это произошло? — Meduza
- ↑ Как певица Гречка в 17 лет стала главной инди-сенсацией года — Ксения Морозова, Собака.ru
- ↑ Группа «гречка» — ВКонтакте
- ↑ Cory Williams
- ↑ Гречка — Звёзды только ночью (2017) — ВКонтакте
- ↑ Кто такая Гречка — первое большое музыкальное открытие 2018 года — Андрей Никитин, Афиша Daily
- ↑ Вечерний Ургант. Гречка — «Люби меня люби» (22.03.2018) — YouTube
- ↑ «Твои руки, твои нежные глаза, укутали меня»: Гречка представила трек из следующего альбома — Афиша Daily
- ↑ На фестивале «Стереолето» выступят HMLTD, «Пошлая Молли», Гречка и «Кирпичи» — Афиша Daily
- ↑ Гречка — участник фестиваля Нашествие 2018! Արխիվացված 2018-06-12 Wayback Machine — Нашествие, 28.04.2018
- ↑ «Александр Ионов – об окончании работы с Гречкой, скандале вокруг трансгендерной девушки в «Ионотеке» и 15 годах жизни в США». Собака.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Гречка выпустила «Сборник малолетки». Там ее песни, записанные в 16-17 лет». Собака.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Алексей Мажаев (2018 թ․ հունվարի 25). «Рецензия: Гречка - «Звёзды только ночью» ***». intermedia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Алексей Мажаев (2018 թ․ օգոստոսի 12). «Рецензия: Гречка - «Недокасаемость» ****». intermedia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Алексей Мажаев (2018 թ․ նոյեմբերի 30). «Рецензия: Гречка - «Мы будто персонажи» ***». intermedia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Алексей Мажаев (2019 թ․ ապրիլի 16). «Рецензия: Гречка - «Сборник малолетки»». intermedia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեչկա (երգչուհի)» հոդվածին։ |
|