Գոնսալես Մարտի
Գոնսալես Մարտի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1877[1][2] |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա |
Մահացել է | հունվարի 4, 1972[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Վալենսիայի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան և ծաղրանկարիչ |
Ամուսին | Amelia Cuñat y Monleón? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Academy of Valencian Culture? |
Manuel González Martí Վիքիպահեստում |
Մանուել Գոնսալես Մարտի (հունվարի 1, 1877[1][2], Վալենսիա, Իսպանիա - հունվարի 4, 1972[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նկարիչ, պատմաբան և կոլեկցիոներ, Վալենսիայի կերամիկայի թանգարանի հիմնադիրը, որի տնօրենը եղել է 1954-1972 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բուրժուական ընտանիքում[3]։ Վալենսիայի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, իսկ Սան-Կառլոս թագավորական ակադեմիայում՝ արտահայտչական արվեստ։ 20 տարեկանից հրատարատել է հումորային և գեղարվեստական ամսագրերում նկարներ, 1909 թվականին Վալենսիայում արժանացել է ոսկե մեդալի տարածաշրջանային, և արծաթե մեդալի՝ Բարսելոնայում միջազգային ցուցահանդեսում (1911 թվական)։
1907 թվականին Վալենսիայի մոտ՝ Պատերնայում մասնակցելով հնագիտական պեղումներին, Գոնսալես Մարտին հայտնաբերեց հնագույն կերամիկայի օրինակներ։ Այդտեղից էլ սկսվեց նրա հետաքրքրվածությունը։ Արդեն 1909 թվականին նա հավաքել էր բավականին մեծ հավաքածու, որոնցով Վալենսիայում մասնակցեց տարածաշրջանային, իսկ 1909 թվականին՝ Ազգային ցուցահանդեսներին։ 1911 թվականին նկարիչ Բենլյուրե-ի-Հիլեմի հետ գնում է Հռոմ։
1914 թվականին Գոնսալես Մարտին միանում է վերջերս բացված կերամիկայի դպրոցի ուսուցչական կազմին, երկու տարի անց տնօրեն է դառնում և ղեկավարում է այն մինչև 1947 թվականին թոշակի անցնելը[4]։
1904 թվականից Գոնսալես Մարտին ամուսնացած է վալենսիական բուրժուական ընտանիքի Ամելի Կունյատ-ի-Մոնլեոնի հետ, ում հետ պսակվել է հին բազիլիկայում՝ Վալենսիայի կենտրոնում։ Կինն ամբողջությամբ կիսում էր ամուսնու՝ նկարների, ավելի ուշ՝ կերամիկայի հետաքրքրվածությունը[5]։ Նրա մահից հետո՝ 1946 թվականին, Գոնսալես Մարտին որոշեց իր կերամիկայի հավաքածուն նվիրաբերել կառավարությանը, ինչն իրականացրեց հենց հաջորդ տարում։ Հավաքածուի տեղակայման համար ստեղծվեց կերամիկայի վալենսիական թանգարանը, որը 1954 թվականին հանրությանը ներկայացվեց մարկիզ Դես Ագուասի դղյակի հին, ճարտարագիտական եզակի կառույցով։ Գոնսալես Մարտին նշանակվել էր թանագարանի տնօրեն[6], և մնացել այդ պաշտոնում մինչև մահը։ Գոնսալես Մարտին մահացել է թանգարանում 95 տարեկան հասակում։
Գիտական ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնսալես Մարտին իսպանական կերամիկայի հետազոտության և իսպանական Լևանտայի կերամիկայի եռահատոր հետազոտության հեղինակն է[7]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնսալես Մարտին հանդիսանում է Վալենսիայի, Պատերնայի, Բուրխոստի, Մորելյայի և Մանիսեսի պատվավոր քաղաքացի։ Իսպանական կառավարությունը 1954 թվականին նրան պարգևատրել է Ալֆոնսո X Իմաստուն շքանշանի մեծ խաչով։ Գոնսալես Մարտիի հիմնադրած թանգարանը կրում է նրա անունը։ Հիմնադրի կիսանդրին տեղադրված է ֆոյեում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարկիզ Դոս Ագուասի դղյակը՝ Վալենսիայում Կերամիկայի թանգարանի կառույցը
-
Գոնսալես Մարտիի կիսանդրին Կերամիկայի թանգարանում
-
Գոնսալես Մարտիի դիմանկարը տարեց հասակում
-
Գոնսալես Մարտիի կնոջ՝ Ամելի Կունյատ-ի-Մոնլեոնի դիմանկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ «Биография Гонсалеса Марти (исп.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Bolívar Botía, Antonio (2002 թ․ մարտի 30). «El estudio de caso como informe biográfico-narrativo». Arbor. 171 (675): 559–578. doi:10.3989/arbor.2002.i675.1046. ISSN 1988-303X.
- ↑ «El legado de Manuel González Martí». Levante-EMV (իսպաներեն). 2012 թ․ հունիսի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Наследие Гонсалеса Марти (исп.).
- ↑ Perlingeiro, Ricardo (2013-01). «El libre acceso a la información, las innovaciones tecnológicas y la publicidad de los actos Procesales**Artículo recibido el 3 de octubre de 2011 y aceptado para su publicación el 25 de junio de 2012». Boletín Mexicano de Derecho Comparado. 46 (136): 201–237. doi:10.1016/s0041-8633(13)71126-8. ISSN 0041-8633.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալես Մարտի» հոդվածին։ |
|