Jump to content

Գնորդների դալասյան ակումբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնորդների դալասյան ակումբը
անգլ.՝ Dallas Buyers Club
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՁԻԱՀ, դեղագիտություն, Զիդովուդին և Սննդի և դեղերի վարչություն
Թվականսեպտեմբերի 7, 2013[4], փետրվարի 6, 2014[5] և մարտի 6, 2014[6][7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե[3][8][9][…]
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[10][11]
Սցենարի հեղինակՔրեգ Բորթեն և Մելիսա Ուոլեք
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[12][3][8][…], Ջենիֆեր Գարներ[12][3][8][…], Ջարեդ Լետո[12][3][8][…], Բրեդֆորդ Քոքս[12][8][13][…], Դալլաս Ռոբերտս[12][3][8][…], Դենիս Օ'Հեյր[12][3][8][…], Գրիֆին Դան[12][3][10][…], Ջեյն ՄակՆիլ[12][8][13][…], Քևին Ռանկին[12][3][8][…], Մայքլ Օ'Նիլ[12][10][13][…], Սթիվ Զան[12][3][8][…], Քրեգ Բորթեն[14], Ջ. Դ. Էվերմոր[14], Դուգլաս Մ․ Գրիֆին[14], Ստեֆի Գրոութ, Ադամ Դան և Սքոթ Տակեդա
ՕպերատորԻվ Բելանժե
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԺան Մարկ Վալլե և Մարտին Պենսա[4]
Պատմվածքի վայրԴալաս
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունVoltage Pictures
Տևողություն117 րոպե
MPAA վարկանիշ
IMDbID 0790636
ԿինոՊոիսկID 260162
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=U8utPuIFVnU
 Dallas Buyers Club Վիքիպահեստում

«Գնորդների դալասյան ակումբը» (անգլ.՝ «Dallas Buyers Club»), 2013 թվականի ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալեն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն։ Ռեժիսորական աշխատանքները և հատկապես այս երկու դերակատարների խաղը շատ բարձր է գնահատվել ամբողջ կինոհասարակության կողմից[15][16][17]։ Ֆիլմն ու նրա անձնակազմն ընդգրկված են եղել «Օսկարի» 6 տարբեր անվանակարգերում և հաղթող են ճանաչվել նրանցից երեքում (Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն գրիմ և սանրվածքներ

Ֆիլմի կարգախոսն է «Համարձակվեց ապրել»։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ նկարագրված «The Dallas Morning News» թերթում 1992 թվականին։

Սա տեխասյան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է։ 1985 թվականին՝ գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են ՁԻԱՀ։ Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել։

Իմանալով Ռոնի ախտորոշումը, նրա ընկերները հեռացան նրանից՝ կարծելով, որ նա ձեռք է բերել այդ հիվանդությունը հոմոսեքսուալ կապերի միջոցով։ Գրադարանում նա նոր տեղեկություններ է իմանում ՁԻԱՀ-ի մասին և վերջիվերջո հասկանում իր հիվանդության բուն պատճառը։

Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված AZT դեղամիջոցը։ Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը՝ պլացեբոն)։ Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը։ Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր թմրանյութի և ալկոհոլի հետ միասին։

Գնորդների դալասյան ակումբի պատկերանիշը

Չգտնելով ոչինչ Ամերիկայում` Ռոնն անցնում է Մեքսիկա։ Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել` օգտագործելով որոշակի բնույթի դեղեր (Զալցիտաբին, Պեպտիդ T)։ Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ։

Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ։ Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը[18]։

Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում։ Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է Ճապոնիա, Իսրայել և Ամստերդամ։ Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը։ Շուտով Սննդի և դեղերի Վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը։

Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո։ Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց։ 1987 թվականին Սան Ֆրանցիսկոյում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար։ Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով։

1992 թվականի սեպտեմբերին 42-ամյա Ռոն Ուոդռուֆը մահանում է՝ ապրելով 7 տարի այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին ՁԻԱՀ։

  • Մեթյու Մակքոնահի - Ռոն Ուոդռուֆ
  • Ջենիֆեր Գարներ - բժիշկ Իվ Սակս
  • Ջարեդ Լետո - Ռայոն
  • Դենիս Օ'Հարե - բժիշկ Սևարդ
  • Սթիվ Զան - Թակեր
  • Մայքլ Օ'Նիլ - Ռիչարդ Բարկլի
  • Դալաս Ռոբերտս - Դեյվիդ Ուայն
  • Գրիֆին Դան - բժիշկ Վաս
  • Քևին Ռանկին - Թի-Ջեյ
  • Ջեյն Մաքնիլ - Ֆրենսին Զուսկինդ
  • Ջեյմս Դիմոնտ - Ռայոնի հայրը
Գնորդների դալասյան ակումբը
անգլ.՝ Dallas Buyers Club
Թողարկվածհոկտեմբերի 29, 2013
Ժանրպաշտոնական սաունդտրեկ
Տևողություն1:08:47
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[10][11]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Sweet Thang»  Շագի Օտիս 4:09
2. «Following Morning»  The Naked and Famous 5:03
3. «Hell and Back»  The Airborne Toxic Event 3:52
4. «Ready to Be Called On»  My Morning Jacket 3:46
5. «Life of the Party»  Blondfire 3:23
6. «The Walker (Ռայլենդ Էլիսոնի ռեմիքս)»  Fitz And The Tantrums 3:28
7. «Shudder to Think»  Tegan and Sara 3:24
8. «Mad Love (ակուստիկ)»  Neon Trees 3:39
9. «Main Man (T. Rex-ի քավեր)»  Portugal. The Man 6:15
10. «Stayin' Alive (Bee Gees-ի քավեր)»  Capital Cities 4:03
11. «Romance Languages»  Cold War Kids 2:52
12. «Burn It Down (Innerpartysystem-ի ռեմիքս)»  Awolnation 4:56
13. «After the Scripture»  Manchester Orchestra 4:36
14. «City of Angels (ակուստիկ)»  Thirty Seconds to Mars 4:29
15. «Main Man»  T. Rex 4:13
16. «Life Is Strange»  T. Rex 2:32
17. «Ballrooms of Mars»  T. Rex 4:07

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?partner=rss&emc=rss
  2. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?_r=0
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.filmaffinity.com/es/film472295.html
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.bbfc.co.uk/releases/dallas-buyers-club-film
  9. http://www.interfilmes.com/filme_30478_Clube.de.Compras.Dallas-(Dallas.Buyers.Club).html
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.dvdsreleasedates.com/movies/5929/Dallas-Buyers-Club-2013.html
  11. 11,0 11,1 http://www.sinemalar.com/film/215156/dallas-buyers-club
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.imdb.com/title/tt0790636/fullcredits
  13. 13,0 13,1 13,2 https://filmow.com/clube-de-compras-dallas-t64699/
  14. 14,0 14,1 14,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  15. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն). Gold Derby. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs for Supporting Actor» (անգլերեն). Gold Derby. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  17. «Dallas Buyers Club (2013)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  18. «Story of Dallas Buyers Club» (անգլերեն). Focus Features. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնորդների դալասյան ակումբը» հոդվածին։