Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Նախկին անվանումներ | երեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ (1934), Հայկական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ (1935) |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Միքայել Նալբանդյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի |
Կայք | gspi.am |
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ Միքայել Նալբանդյանի անվան, Հայաստանի լուսավորության մինիստրության մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը հիմնվել է 1934 թվականին, որպես երեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ, 1935 թվականից՝ Հայկական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը։
Առաջին ուսումնական տարում ունեցել է հայոց լեզվի և գրականության, ֆիզմաթ և պատմության բաժիններ (100 ուսանող), 1941 թվականին վերածվել է երկամյա ուսուցչական, 1945 թվականին՝ նորից քառամյա մանկավարժական ինստիտուտի, որին զուգընթաց մինչև 1950 թ.-ը գործել է երկամյա ուսուցչական ինստիտուտը։ 1947 թվականին Գյումրու մանկավարժական ինստիտուտ կոչվել է Միքայել Նալբանդյանի անվամբ։ 1960 թվականին վերստին դարձել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, 1966 թվականից՝ ինքնուրույն բուհ։ 1964 - 1975 թթ.-ը գործել է երեկոյան բաժինը։
1976 - 1977 ուս. տարում ունեցել է ֆիզմաթ, բանասիրական, կուլտուրայի ֆակուլտետներ, ռուս-անգլերեն բաժին, 14 ամբիոն, փորձարարական ֆիզիկայի լաբորատորիա, գրադարան (մոա 110 հզ. կաոր գիրք), ուսանողական գիաական ընկերություն (ՈԻԳԸ), մարզական համալիր։ 1975 - 1976 ուս. տարում տվել է 364 շրջանավարտ՝ 6 մասնագիտությամբ։ 1980 թվականի դրությամբ ուներ շուրջ 1500 ուսանող, 150 դասախոս։ Տարբեր ժամանակներում Գյումրու մանկավարժական ինստիտուտում դասավանդել են Ա. Ղարիբյանը, Ա. Առաքելյանը, Գ. Սևակը, Ա. Տեր-Մկրտչյանը, Մ. Մազմանյանը, Մ. Փիրումյանը, Մ. Սողոմոնյանը, Ա. Շահինյանը, Լ. Սիմոնովը, Ա. Շավարշյանը, է. Աղայանը, Ն. Դաբաղյանը, Խ. Դուլանյանը և ուրիշներ։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում գործում են 6 ֆակուլտետներ։
Պատմաբանասիրական
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանասիրական ֆակուլտետն առաջիններից է ինստիտուտում, այն ստեղծվել է 1935 թվականին։ Ֆակուլտետի առաջին վարիչը արձակագիր Անդրանիկ Հովսեփյանն էր (1935-38 թթ.)։ Տարբեր տարիներ իբրև դեկան ֆակուլտետում պաշտոնավարել են դոցենտներ Սաքո Սարգսյանը, Հայկազ Գյուրջյանը, Զարիկ Շահնազարյանը, պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզումանյանը, Էմմա Հովհաննիսյանը, դոցենտ Ռուդոլֆ Սիմոնյանը, պատմ. գիտ. դոկտոր Սարգիս Պետրոսյանը, 2007-ից ֆակուլտետը ղեկավարում է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը։ Ֆակուլտետը կոչվել է լեզվագիտական, ավելի ուշ՝ բանասիրական, ներկայումս՝ պատմաբանասիրական՝ իր 4 բաժիններով՝ հայոց լեզվի և գրականության, լրագրության, պատմության և իրավագիտության։ Պատմաբանասիրական Ֆակուլտետի հիմքի վրա են կազմվել ներկայումս ինքնուրույն ինքնուրույն գործող մանկավարժության և օտար լեզուների ֆակուլտետները։
Օտար լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտար լեզուների ֆակուլտետը ձևավորվել է 1993 թ. բանասիրական ֆակուլտետում 1970-ական թվականների կեսերից գործող ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև 80-ականների սկզբին բացված անգլերենի բաժինների հիմքի վրա։ Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Յուրի Սաֆյանն էր, որի գործը շարունակել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սահականուշ Գրիգորյանը։ 2013 թվականից ֆակուլտետի դեկանի պարտականությունները ստանձնել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թ. Մելիքյանը։ Ֆակուլտետն համագործակցում է Երևանի պետական, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական և Ստեփանակերտի համալսարանների, միջազգային տարբեր կրթամշակութային հիմնադրամների ու կազմակերպությունների (DAAD, British Council, Peace Corps, IREX, ACCELS, Erasmus Mundus և այլն) նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանատների հետ։ Ներկայումս ֆակուլտետում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներ, ռուսաց լեզու և գրականություն, թարգմանչական գործ մասնագիտություններով սովորում են ավելի քան 800 ուսանողներ։
Ֆիզմաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետը գործում է ինստիտուտի հիմնադրման օրից՝ պատրաստելով ֆիզիկամաթեմատիկական կադրեր 4 մասնագիտ��կան ամբիոններում։
Բնագիտաաշխարհագրական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետը ինստիտուտի ամենաերիտասարդ ուսումնական ստորաբաժանումն է, հիմնադրվել է 1993 թ.։ Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, 1995-2008 թթ. ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Սամվել Սիմոնյանը, 2008-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Անահիտ Գրիգորյանը։ Ֆակուլտետն համագործակցում է հանրապետության և արտերկրի մի շարք գիտական և ուսումնական կենտրոնների, Ազգային սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի հետ։
Մանկավարժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկավարժության ֆակուլտետը ստեղծվել է 1980-ին՝ կուլտուրայի ֆակուլտետից առանձնացած երաժշտության և մանկավարժության բաժնի հիման վրա։ Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Վարդգես Մուրադյանն էր։ Հաջորդաբար դեկաններ են եղել դոցենտներ Հակոբ Մեղրիկյանը, Հովիկ Մելքոնյանը, Աննա Առաքելյանը, Արտաշես Մկոյանը։ Այժմ այն ղեկավարում է մանկ.գիտ.դոկտոր Ռուզաննա Մարդոյանը։
Ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության (ՆԶՊ)
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թ.-ին ինստիտուտում ստեղծվում է ֆիզիկական դաստիարակության բաժինը, իսկ 1975-ին ձևավորվում է նաև կուլտուրայի ֆակուլտետը, որի հիմնադիր-դեկանն էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, դոցենտ Հովհաննես Առաքելյանը։ 1989 թ.-ից նոր մասնագիտությունների ի հայտ գալով ֆակուլտետը սկսում է կոչվել ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստականության, իսկ ներկայումս՝ ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստության ֆակուլտետ։ Տարբեր ժամանակահատվածներում ֆակուլտետը ղեկավարել են դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, պրոֆեսորներ Վարդևան Գրիգորյանը, Ռուդիկ Մանուկյանը։ Ֆակուլտետի գործող դեկանն է պրոֆեսոր Ազատ Մաթևոսյանը։ Այսօր ֆակուլտետում մասնագետ կադրեր են պատրաստում 2 մասնագիտությունների՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության գծով։ Ֆակուլտետի շրջանավարտներից 46-ը՝ Օլիմպիական խաղերի մասնակիցներ, որոնցից 10-ը հաղթողներ (Յու. Վարդանյանը և Ի. Միլիտոսյանը` ծանրամարտ, Լ. Ջուլֆալակյանը և Մ. Իսկանդարյանը`ըմբշամարտ) և մրցանակակիրներ են (Վ. Միլիտոսյան, Գ. Դավթյան, Տ.Վ. Մարտիրոսյան, Տ. Գ. Մարտիրոսյան՝ ծանրամարտ, Ա. Ալեքսանյան)։ Շուրջ երեք տասնյակ շրջանավարտներ և սովորողներ աշխարհի (Յու. Վարդանյան, Գ. Թութխալյան, Լ. Ջուլֆալակյան, Ա. Մանուկյան, Ի. Միլիտոսյան, Մ. Իսկանդարյան Ն. Ավդալյան) և Եվրոպայի (Մ. Ղազարյան, Խ. Քափանակցյան, Գ. Դավթյան, Ռ. Էմմիյան, Մ. Դալուզյան, Ն. Ավդալյան, Հ. Դավթյան, Ա. Ալեքսանյան և ուրիշներ) չեմպիոններ են, 60-ը՝ մրցանակակիրներ։ Ֆակուլտետի ուսանողների ջանքերով սահմանվել են շուրջ 80 համաշխարհային ու եվրոպական ռեկորդներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 554)։ |