Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխուղեղի մահ, գլխուղեղի կենսական գործունեության ամբողջական և ա��վերականգնելի կորուստը[2][3][4][5]։ Գլխուղեղի մահը մահվան տարբերակման երկու եղանակներից մեկն է, մյուսը՝ արյունաշրջանառության և շնչառության անվերականգնելի կանգն է[6]։ Գլխուղեղի մահը վեգետատիվ վիճակը չէ, վեգետատիվ վիճակում մարդը դեռևս կենդանի է։
Դատաբժշկական շատ փորձաքննություններում գլխուղեղի մահը հաճախ օգտագործվում է օրինական մահը հաստատելու համար։ Գլխուղեղի մահվան բժշկական բնորոշումը սակայն որոշակի չէ։ Գլխուղեղի որոշ հատվածներ կարող են կենդանի լինել, այն դեպքում երբ այլ հատվածներ մահացել են։ Օրինակ՝ մեծ բժշկական բառարանում գլխուղեղի մահը հոմանիշ է գլխուղեղի կիսագնդերի մահվանը, իսկ MeSH-ի համակարգում գլխուղեղի մահը ներառում է նաև ուղեղաբնի մահը։ Կիսագնդերը մահացած, բայց ուղեղաբունը կենդանի մարդու մոտ անոթազարկը և գազափոխանակությունը կարող է շարունակվել։
|
---|
| Բժշկական տեսանկյուն | |
---|
| Մահացություն | |
---|
| Մահից հետո | |
---|
| Պարանորմալ երևույթներ | |
---|
| Իրավական տեսանկյուն | |
---|
| Կապված թեմաներ | |
---|
|