Գլխավոր սպորտային առաջնությունները Միացյալ Նահանգներում և Կանադայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող գլխավոր սպորտային լիգաներ են համարվում Հյուսիսային Ամերիկայի բարձրագույն թիմային սպորտաձևերի առաջնությունները։ Չնայած երկու երկրներում մեծ ժողովրդականություն են վայելում գոլֆը, թենիսը, ավտոմրցարշավը, մարմնամարզությունը և այլ տեսակի անհատական սպորտաձևեր, սույն եզրույթը վերաբերում է միայն թիմային առաջնություններին։ Տվյալ սահմանման մեջ ընդգրկված են չորս մասնագիտական լիգաներ, որոնք են՝ Բեյսբոլի բարձրագույն լիգան (անգլ.` Major League Baseball, MLB), Բասկետբոլի ազգային ասոցիացիան (National Basketball Association, NBA), Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, NFL) և Հոկեյի ազգային լիգան (National Hockey League, NHL)։ Երկրներում գործող նշանակալի առաջնություններից են նաև Ֆուտբոլի բարձրագույն լիգան (MLS) և Կանադական ֆուտբոլի լիգան (CFL)։
NFL, NBA, MLB և NHL առաջնությունները կազմում են հյուսիսամերիկյան լիգաների «մեծ քառյակը»։ Քառյակի անդամ լիգաներից յուրաքանչյուրն համարվում է իր սպորտաձևում հանդես եկող ամենակարողավոր կառույցը։ Բոլոր ժամանակներում լիգաներն ունեցել են իրենց ուրույն տեղն ամերիկյան և կանադական զանգվածային մշակույթներում։ NFL-ում հանդես են գալիս 32, իսկ մնացած առաջնություններում՝ 30-ական ակումբներ, որոնք տեղակայված են Միացյալն Նահանգների և Կանադայի առավել խիտ բնակեցված քաղաքներում։
2013 թվականի դրությամբ «մեծ քառյակի» (ինչպես նաև MLS-ի և CFL-ի) ակումբների տնային հանդիպումների միջին հաճախելիությունը կազմել է 15 000 հանդիսատես։
Ընդհանուր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիգա | Սպորտաձև | Հիմնադրման տարեթիվ |
Թիմերի քանակ | Եկամուտ մլրդ ԱՄՆ դոլար |
Միջին հաճախելիություն |
---|---|---|---|---|---|
Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) | Ամերիկյան ֆուտբոլ | 1920 | 32 | $9.0 | 67 604 (2012) |
Բեյսբոլի բարձրագույն լիգա1 (MLB) | Բեյսբոլ | 1869* | 30 | $8.0 | 30 458 (2014) |
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) | Բասկետբոլ | 1946 | 30 | $5.0 | 17 347 (2013) |
Հոկեյի ազգային լիգա (NHL) | Տափօղակով հոկեյ | 1917 | 30 | $3.3 | 17 720 (2013) |
Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) | Ֆուտբոլ | 1994 | 18 | $0.5 | 19 151 (2013) |
Կանադական Ֆուտբոլի լիգա (CFL) | Կանադական ֆուտբոլ | 1958 | 9 | $0.1 | 27 005 (2013) |
- Չնայած Բեյսբոլի բարձրագույն լիգան հիմնադրվել է 1869 թվականին, դրա ստորաբաժանումը համարվող Ազգային լիգան ստեղծվել է 1876 թվականին։