Գերտրուդա Ռասկ
Գերտրուդա Ռասկ | |
---|---|
Ծնվել է | 1673[1] |
Ծննդավայր | Kvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նորվեգիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1735[2] |
Մահվան վայր | Նուուկ, Գրենլանդիա, Դանիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | միսիոներուհի |
Ամուսին | Hans Egede?[2] |
Երեխաներ | Paul Egede? և Niels Egede? |
Gertrud Rask Egede Վիքիպահեստում |
Գերտրուդա Ռասկ (նորվ.՝ Gjertrud Rasch, 1673[1], Kvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նորվեգիա - դեկտեմբերի 21, 1735[2], Նուուկ, Գրենլանդիա, Դանիա), միսիոներուհի։
Գրենլանդիայում դանիական-նորվեգական միսիոներ Հանս Էգեդի առաջին կինը, միսիոներ ու թարգմանիչ Պաուլա Էգեդի մայրը։
Կյանքը Նորվեգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերտրուդա Ռասկը (ծխամատյանում գրվել է որպես Գերտրուդա Նիլսդատտեր Ռասկ) ծնվել է Կվյոյա քաղաքում, (Թրոմս, Նորվեգիա)։ Եղել է Նիլս Նիլսեն Ռասկի (1641-1704) և Նիլ Նիլսդատտերի (ծնվ.` 1716) վեց երեխաներից երրորդը։ Մեծացել է Նորվեգիայի հյուսիսային մռայլ կլիմայի պայմաններում և 34 տարեկան հասակում ամուսնացել է Լոֆոտենյան կղզիներից Վոգան կոմունայի 21-ամյա քահանա Հանս Էգեդի հետ։ Նրանք չորս երեխա են ունեցել՝ Պաուլը (1709–1789), Նիլս Էգեդեն (1710–1782), Կիրստին Մատտեան (1715–1786) և Պետրոնելլան (1716–1805)[3]:
Գրենլանդիայում առաքելություն հիմնելու Ռասկի ամուսնու վճռականությունն իրականացել է 1710 թվականից ոչ ուշ։ Գերտրուդ Ռասկը սկզբում վճռականորեն դիմադրել է նրա ծրագրին, բայց ի վերջո ենթարկվել է նրա կամքին, այն բանից հետո, երբ ամուսինը խոստացել է, որ առանց նրա չի մեկնի Գրենլանդիա։
Առաքելություն Գրենլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1718 թվականին ամուսինները երեխաների հետ տեղափոխվել են Բերգեն, որտեղից էլ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո` 1721 թվականի մայիսի 12-ին, նավարկել են դեպի Գրենլանդիա, 1721 թվականի հուլիսի 3-ին հասել Բաալ գետին (այժմ` Նուուպ Կանգերլուա), որը գտնվում է կղզու հարավ-արևմտյան ափին։ Կանգե կղզում` գետաբերանի և ծովախորշի մոտ, նրանք հիմնադրել են «Հույսի գաղութը» (Haabets Koloni): Այն տան մնացորդները, որտեղ ընտանիքն սկզբում ապրել է շուրջ 25 այլ անձանց հետ միասին գոյություն ունի մինչ օրս։ Բնակավայրը տեղափոխվել է մայր ցամաք և 1728 թվականին նահանգապետ Կլաուս Պորսն այն վերանվանել է Գոտհոբկորոլևսկի։
Չնայած պիետիզմի ուժեղ հակված��ւթյանը՝ Գերտրուդը սատարել է ամուսնու միսիոներական գործունեությանը ինուիտների շրջանում` նրանց համար աշխատելով որպես բուժքույր։ 1733 թվականին ժամանել են մորավյան միսիոներներ Քրիստիան Ստախը, Մաթիաս Ստախը և Քրիստիան Դավիդը, ովքեր հիմել են բնակավայր, որը նախ կոչվում էր Նոր Հերնհութ, իսկ հետո` Նուուկ։ Նրանց հետ է ապրել նաև Հանս Էգեդեի կողմից դավանափոխված մի երեխա, որին ուղարկել են Դանիա՝ մասնակցելու Քրիստիան VI-ի թագադրության արարողություններին։ Երեխան վարակվել է բնական ծաղիկով և այս հիվանդությունը փոխանցել անպաշտպան ինուիտներին, որոնցից հազարավորները մահացել են հաջորդ երկու տարվա ընթացքում[4]։ Գերտրուդ Էգեդը խնամել է հիվանդներին, բայց ի վերջո նա նույնպես հիվանդացել և մահացել է 1735 թվականին։
1736 թվականին ամուսինն իր որդու` Պաուլայի հետ հեռացել է կղզուց, կնոջ մարմինը տեղափոխել Դանիա և թաղել Կոպենհագենի Սուրբ Նիկոլայի եկեղեցում (այժմ ՝ Կունստհալեն Նիկոլայ), որտեղ հետագայում` 1758 թվականին, իր մահից հետո թաղել են նաև Էգդենին։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Գերտրուդա Ռասկի` Գրենլանդիայում և Դանիայում փողոցներ են անվանակոչվել, Կակորտոկում` եկեղեցի (նախկինում հայտնի էր որպես Ջուլիանեհոբ), Նուուկում` մանկատուն և ռեստորան։
Դանիայի Նակսկով քաղաքում 1923 թվականից գործարկվել է «Գերտրուդա Ռասկ» սառցահատը։ 47-մետրանոց նավն օգտագործվել է Կոպենհագենից Գրենլանդիա առևտրի և հետախուզական ուսումնասիրությունների կազմակերպման համար, բայց այն խորտակվել է 1942 թվականին՝ Նոր Շոտլանդիայի ափերի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.kvinfo.dk/side/597/bio/1594/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Torstein Jørgensen, «Hans Egede — utdypning» in Store Norske Leksikon.
- ↑ Cranz, David & al. The History of Greenland: including an account of the mission carried on by the United Brethren in that country. Longman, 1820.