Գերի Յուրոֆսկի
Գերի Յուրոֆսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Berkley High School?, Օքլենդի համալսարան և Specs Howard School of Media Arts? |
Մասնագիտություն | animal rights advocate |
Կայք | adaptt.org |
Gary Yourofsky Վիքիպահեստում |
Գերի Յուրոֆսկի (անգլ.՝ Gary Yourofsky, օգոստոսի 19, 1970, Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի, կենդանիների իրավունքների պաշտպան և վեգանության քարոզիչ։ 1997-2001 թվականներին ձերբակալվել է 13 անգամ։ 1997 թվականին հարձակվել է կանադական մորթու ֆերմայի վրա՝ ազատ արձակելով 1542 ջրաքիս, ինչի համար 1999 թվականին 77 օր անցկացրել է հատկապես վտանգավոր հանցագործների բանտում[1][2]։ 2002-2005 թվականներին PETA-ի (Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի) դրամաշնորհով դասախոսել է վեգանիզմի մասին ավելի քան 60,000 ամերիկացի ուսանողների համար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերի Յուրոֆսկին ծնվել է 1970 թվականի օգոստոսի 19-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում։ Մանկությունն անցել է Միչիգանի Օուք Պարկ քաղաքում[3]։ Գերի Յուրոֆսկու «զարթոնքը» տեղի է ունեցել 1990-ականների սկզբին։ Նրա խորթ հայրը, որը ծաղրածու է աշխատել կրկեսում, մի անգամ Գերիին իր հետ հյուրախաղերի է տարել, որի ընթացքում Գերին ցնցվել է, թե որքան դաժան են վերաբերվել կրկեսային կենդանիներին[1]։ Սկսել է ուսումնասիրել այս թեման, մասնավորապես կենդանիների մսի արդյունաբերության մասին[3]։ Ստացված տեղեկատվության ազդեցության տակ Գերին դարձել է բուսակեր։ 1996 թվականին Յուրոֆսկին հիմնադրել է Animals Deserve Absolute Protection Today and Tomorrow վեգան կազմակերպությունը («Կենդանիները արժանի են բացարձակ պաշտպանության այսօր և վաղը»)։ 2001 թվականին կազմակերպությունն ունեցել է մոտ 2200 անդամ[3]։
1997 թվականի մարտի 30-ին Յուրոֆսկին, կենդանիների ազատման ճակատի 4 անդամների հետ միասին, հարձակվել է Բլենհայմի մորթյա ֆերմայի վրա (Օնտարիո, Կանադա) և բաց թողել 1542 ջրաքիս[1]։ Ընկերության ֆինանսական վնասը կազմել է մոտ 500 000 հազար կանադական դոլար[4]։ 1999 թվականին Յուրոֆսկին ձերբակալվել է Կանադական ոստիկանության կողմից և դատապարտվել վեց ամսվա ազատազրկման[5]։ Յուրոֆսկին 77 օր անցկացրել է խիստ ռեժիմի բանտում։ Ավելի ուշ խոստովանել է, որ բանտային փորձը ստիպել է իրեն ավելի կարեկցել և հասկանալ կենդանիների տառապանքները[4]։
2000 թվականին Յուրոֆսկին PETA-ից ստացել է $ 10,000 հազար դրամաշնորհ՝ «Կենդանիների ստրկությունը, որը հայտնի է որպես կրկես» գովազդային հոլովակ ստեղծելու և հեռարձակելու համար։ Հոլովակը 69 անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ի տեղական հեռուստաալիքներում[3]։
2001 թվականին Յուրոֆսկին ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել երեք ամսով ընդհատել իր գործունեությունը։ Այս շրջանի հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «մինչև ականջները պարտքերի մեջ է» ունեցել է ավելի քան 30 000 հազար դոլար պարտք[3]։ 2002 թվականի սկզբին ֆինանսական խնդիրների պատճառով Յուրոֆսկին հեռացել է իր հիմնադրած կազմակերպության ղեկավարի պաշտոնից։ Դրանից անմիջապես հետո նրան զանգահարել է PETA-ի նախագահ Ինգրիդ Նյուքիրքը և առաջարկել աշխատանք։ 2002 թվականի մարտի 20-ին Յուրոֆսկին դարձել է Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի կազմակերպության (PETA) պաշտոնական դասախոսը ԱՄՆ-ում։ 2002 թվականի մայիսի 28-ին Յուրովսկու կողմից ուղարկված բաց նամակում գրել է՝ «Ինգրիդից զանգը և առաջարկ ստանալը հավասարազոր էր նրան, կարծես Դոն Կոտլեոնեն քեզ զանգահարեր։ Դա առաջարկ էր, որից ես չէի կարող հրաժարվել»[6][7]։ Յուրոֆսկու որոշ կողմնակիցներ կարծում էին, որ PETA-ին միանալու նրա որոշումը դավաճանություն էր, քանի որ նախկինում Գերին քննադատել է կենդանիների իրավունքների պաշտպանության հիմնական կազմակերպությունները[7]։ 2005 թվականին PETA-ի ղեկավարության հետ կոնֆլիկտի արդյունքում կազմակերպությունը դադարեցրել է ֆինանսավորումը և Յուրոֆսկին լքել կազմակերպության շարքերը։
2006 թվականին տված հարցազրույցում Յուրոֆսկին քննադատել է Միացյալ Նահանգների մարդասիրական հասարակությունը, ինչպես նաև PETA-ի և անձամբ Ինգրիդ Նյուկիրքի կիրառած մեթոդները[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «About Gary Yourofsky << ADAPTT :: Animals Deserve Absolute Protection Today and Tomorrow». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
- ↑ West, Evan Watching What You Eat(անգլ.) : magazine. — 2006. — С. 90. — ISSN 0899-0328.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jack Lessenberry (2001 թ․ հուլիսի 4). «Activist Devotes Life to Animal Rights». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 «Gary Yourofsky in the News << ADAPTT :: Animals Deserve Absolute Protection Today and Tomorrow». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Gary Yourofsky». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Teresa Platt (2002 թ․ հուլիսի 19). «PeTA and the Making of a Conflict Industrialist». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 7,0 7,1 Brian Carnell (2002 թ․ մայիսի 29). «PETA Puts Supporter of Violence on Its Payroll - AnimalRights.Net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Claudette Vaughan (2006 թ․ նոյեմբերի 22). «The Gary Yourofsky Interview – Care2 Share». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Յուրոֆսկի» հոդվածին։ |
|