Զարգացման հոգեբանություն
Գենետիկական հոգեբանություն կամ տարիքային հոգեբանություն (հուն․՝ προέλευσης - ծագում), գիտություն կենդանիների վարքի զարգացում և մարդու հոգեկան կառուցվածքի մասին։ Այլ կերպ զարգացման հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային ճյուղերից է։
Ուսումնասիրման առարկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրում է տեսակների կենսաբանական էվոլյուցիայի (ֆիլոգենեզի) ընթացքում կենդանիների վարքի փոփոխությունները, ինչպես նաև մարդու ծագման պատմության (օնտոգենեզի) ընթացքում հոգեկանի զարգացման օրենքները։
Այն հետազոտում է մարդկային հոգեկանի զարգացման բոլոր փուլերը, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրները և հաշվի է առնում կենսաբանական, մարդաբանական, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք ազդում և նպաստում են հոգեկանի զարգացմանը։ Զարգացման հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը և հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան։ Այն ունի իր ենթաճյուղերը՝ պրենատալ շրջանի հոգեբանություն, մանկական և մեծահասակների հոգեբանություն։
Հիմնական բնագավառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկական հոգեբանության հիմնական բնագավառներն են մարդու և կենդանիների հոգեկան երևույթների համեմատական ուսումնասիրությունը և մանկան բարձր նյարդային համակարգության, վարքի և հոգեկան երևույթների օրինաչափությունների ուսումնասիրությունը։ Գենետիկական հոգեբանությունը բացատրում է ճանաչողական հոգեկան պրոցեսների (զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն) ծագումն ու զարգացումը։ Նա հնարավորություն է տալիս հոգեբանական գիտությունը կառուցել գիտաբնագիտական հիմքի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավլով Ի. Պ., Տատընաիր երկ., Ե., 1951։
- Флейвем Дж., Генетическая психология Жана Плаже, М., 1967
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարգացման հոգեբանություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 10)։ |