Jump to content

Գեղադիր (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղադիր (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղադիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ԳյուղԿոտայքի մարզ և Աբովյանի շրջան
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն734 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղադիր (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Գեղադիր (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Գեղադիր (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)##
Գեղադիր (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)

Գեղադիր գյուղ Կոտայքի մարզում, Ողջաբերդի լեռների արևմտյան լանջին, Երևան-Գառնի մայրուղու վրա, մարզկենտրոնից 54 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում կրել է Քյարփիչլու, Քարփիչլու, Քյարփնջլու անունը։ Գեղադիր է վերանվանվել 1935 թվականին[2]։

Նախնիների մի մասը 1917-1924 թթ.-ին այստեղ են գաղթել Վանի, Ռշտունիքի, Խիզանի, Աբաղայի, Մոկսի, Խնուսի, Կարսի, Բիթլիսի գյուղերից[2][3]։ Մինչ այդ գղուղում բնակվել են թյուրքալեզու մուսուլմաններ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղադիրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1914 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 141 257 290 250 464 457 500 589 676 738[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ[3]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 1 կմ հարավ-արևմուտքում կա մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակներ և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 «Գեղադիր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան». www.aniarc.am. Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2021 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները