Jump to content

Գալինա Պետրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Պետրովա
սեպտեմբերի 9, 1920(1920-09-09) - դեկտեմբերի 4, 1943(1943-12-04) (23 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Nikolayev Governorate, Ուկրաինական ԽՍՀ
Մահվան վայրԿերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումglavnyj starshina?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՀարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան
Հուշատախտակ Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանում

Գալինա Կոնստանտինովնա Պետրովա (ռուս.՝ Галина Константиновна Петрова, սեպտեմբերի 9, 1920(1920-09-09), Նիկոլաև, Nikolayev Governorate, Ուկրաինական ԽՍՀ - դեկտեմբերի 4, 1943(1943-12-04), Կերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի 386-րդ գումարտակի բուժքույր, ավագ ստարշինա։ Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Պետրովան ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Նովոռոսիյսկի դպրոցը և ընդունվել Նովոչերկասկի ինժեներական-մելիորատիվ ինստիտուտի անտառտնտեսության բաժին։ Ռազմածովային նավատորմի կազմում ընդգրկվել է 1942 թվականից։ ԽՄԿԿ անդամակցության թեկնածու[1]։

1943 թվականի նոյեմբերի 1-ին մասնակցել է Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողությանը։ Գերմանական շարունակական կրակահերթի ներքո խիզախորեն բժշկական օգնություն է ցուցաբերել դեսանտնիկներին և մարտադաշտից դուրս բերել վիրավոր զինվորների։ Մարտահենադաշտում պաշտպանելով վիրավորներին՝ բազմիցս մասնակցել է հակառակորդի հակագրոհներին։

Պարգևներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Պետրովայի հուշարձանը Նովոչերկասկում, Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց
  • Նովոչերկասկում՝
    • Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքում տեղադրվել է հուշատախտակ[2]
    • Ինստիտուտում, որտեղ սովորել է Պետրովան, տեղադրվել է նրա կիսանդրին և հուշատախտակը (մարզադաշտի կողմից էներգետիկայի ֆակուլտետի շենք)
    • Հերոսուհու անունով է կոչվում Տրոիցկի փողոցից սկսվող նրբանցքը և ավարտվում է Բակլանովսկու պողոտայում, № 30 տան պատին փակցվել է մետաղական հուշատախտակ
  • Կերչում տեղադրվել է Գալինա Պետրովայի կիսանդրին և նրա անունով է կոչվել բժշկական քոլեջը
  • 1983 թվականի փետրվարի 21-ին Նիկոլաևում Պետրովայի անունով փողոց է կոչվել, իսկ 2007 թվականի մայիսի 7-ին բացվել է հուշատախտակը[3]
  • Փողոց Գերոևսկոե գյուղում
  • Տուապսեի կենտրոնական փողոցներից մեկն անվանվել է Պետրովայի անունով
  • Փողոց Սևաստոպոլում
  • Փողոց Նովոռոսիյսկում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Петрова Галина Константиновна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 261. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Курбатова Е. «Товрищ жизнь» // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 2. — М.: Политиздат, 1969. — 463 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Петрова Галина Константиновна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 261. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  2. Мемориальные доски Новочеркасска.
  3. Николаевские новости: «В городе Николаеве открыта мемориальная доска героине войны Галине Петровой».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]