Գադո-գադո
Գադո-գադոյի բաղադրիչները | |
Ինդոնեզական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | աղցան |
Առաջացման երկիր | Ինդոնեզիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Բանջարեղեններ, գետնանուշի սոուս |
Հնարավոր | Ձու, տոֆու, տեմպե, կրուպուկ |
Gado-gado Վիքիպահեստում |
Գադո-գադո (ինդոն.՝ gado-gado), ինդոնեզիական խոհանոցի ճաշատեսակ։ Այն եփած կամ հում վիճակում գտնվող տարբեր բանջարեղենների խառնուրդ է, որոնք համեմված են գետնանուշի սոուսով։ Այն տարածված է երկրի տարբեր մասերում, հիմնականում Ճավայում։ Երկրի տարբեր վայրերում պատրաստման բաղադրատոմսը տարբեր է։
Ծագում և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գադո-գադոն համարվում է Ճավայի յուրահատուկ ճաշատեսակ, որն ավանդական է ինչպես կղզու արևմտյան, այնպես էլ արևելյան մասերի համար։ Ունի պատրաստաման տարբեր տեսակներ, որոնք պայմանավորված են տվյալ տարածքում անհրաժեշտ մթերքների առկայությամբ[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին գադո-գադոն տարածվել է Ինդոնեզիայի այլ մասերում, որտեղ այն ընկալվել է որպես ճավայական կամ ջակարտական ճաշատեսակ, իսկ ավելի չափով տարածվել է նաև հարևան երկրներում `Մալայզիայում, Սինգապուրում, ինչպես նաև Նիդերլանդներում և Ինդոնեզիայի նախկին մետրոպոլիայում, որտեղ իտալական ռեստորանների ամենահայտնի ճաշատեսակներից մեկն է[2]։
Պատրաստում և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գադո-գադոն, ըստ էության, եվրոպական աղցանի նմանակն է, դրանց բաղադրիչները բազմազան են։ Ճաշատեսակի բոլոր տեսակները իրենց մեջ անպայման ներառում են գետնանուշով սոուսը, որը լիովին փոխում է աղցանը։ Բացի այդ, գադո-գադոյին բնորոշ է բանջարեղենը։ Բանջարեղենին հաճախ ավելացնում են խաշած ձու, տոֆու, տեմպե և հացահատիկ։ Ձկան կամ մսի հավելումներով գադո-գադո հանդիպում է հազվադեպ[3][4][5]։
Նման բուսական արտադրանքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բաթաթը, մանիհոթը, եգիպտացորենը, դդմիկը, սմբուկը, լոբին, աղցանի մեջ օգտագործվում են խաշած ձևով։ Գազարները, տարբեր տեսակի կաղամբը, սպանախը, գլուխ սոխը, սոյայի և հնդկեղեգի երիտասարդ ծիլերը կարող են օգտագործվել ինչպես եփած, այնպես էլ հում վիճակում։ Լոլիկը, վարունգը, հազարը և տարբեր կանաչիներ սովորաբար կտրատվում են հում վիճակում։ Տոֆուն և տեմպեն օգտագործվում են թե՛ բնական և թե՛ տապակած ձևով։ Բոլոր մթերքները կտրատված են, որպես կանոն, բավականին մեծ. շատ ավելի մեծ, քան եվրոպական աղցանի բաղադրիչները[6]։
Գետնանուշով սոուսը, որը լցված է գադո-գադոյի մեջ, ունի մի քանի պատրաստման ձևեր, սակայն հիմնական բաղադրիչը կարագի մեջ տապակված մանրացված գետնանուշն է։ Գետնանուշի զանգվածը տապակելիս կարելի է ավելացնել սոյայի սոուս կամ կոկոսի կաթ, կիտրոն կամ կիտրոնի հյութ, հաճախ կոկոսի շաքար, սխտոր, կարմիր պղպեղ և այլ համեմունքներ, երբեմն նաև գլուխ սոխ։ Պատրաստելուց հետո սոուսը դառնում է պինդ զանգված և ունենում է շագանակագույնի տարբեր երանգներ։ Ավանդաբար, գետնանուշով սոուսը պատրաստվում է անմիջապես օգտագործելուց առաջ, սակայն այսօր էլ տնային պայմաններում և հանրային սննդի հաստատություններում գադո-գադոյի մեջ հաճախ ավելացնում են պատրաստի պետական սոուս[6]։
Խառնված և սոուսով պատված գադո-գադոյի վրա հաճախ ավելացնում են տարբեր տեսակի հացահատիկներ, մասնավորապես՝ մրգախոտ, որը պատրաստված է մանրացված գետնանուշից կամ էմպինգից՝ պատրաստված մելինջոյի մանրացված, տապակած պտուղներից, ինչպես նաև տապակած սոխ[6]։
Գադո-գադոյի «աղցանային» բաղադրությունը և գետնանուշի սոուսով լցոնումը համեմատում են ինդոնեզիական խոհանոցի մեկ այլ համեղ ճաշատեսակի` կետոպրակի հետ։ Սակայն նրանց տարբերությունը շատ մեծ է. եթե գադո-գադոյի հիմնական բաղադրիչները կազմում են միայն բանջարեղենները, ապա կետոպրակի մեջ դրանց քանակությունը քիչ է, այն էլ ոչ միշտ։ Կետոպրակի հիմնական բաղադրիչներն են լապշան, տոֆուն և սոյայի սածիլները, առաջինը երբեք չի օգտագործվում գադո-գադոյում, իսկ երկրորդ երկուսը՝ միայն այս ճաշատեսակի որոշ տեսակներում[7]։
Գադո-գադոն սովորաբար մատուցվում է առանձին։ Երբեմն, նրա հետ միասին մատուցվում է ձուկ, հավի կամ մսի կտորներ, այս դեպքում, ըստ էության, վերածվում է գարնիրի։ Այս ճաշատեսակը շատ տարածված է, առաջին հերթին՝ իր մատչելիությամբ։ Այն սովորաբար ներառված է Ինդոնեզիայի ռեստորանների և տաղավարների ճաշացանկում, ինչպես նաև հաճախ վաճառվում է փողոցներում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գադո- Գադո». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Գադո-գադո (ինդոնեզիական աղցան գետնանուշի սոուսով)
- ↑ Authentic Recipes, 2013, էջ 37
- ↑ Kumpulan Resep, 2009, էջ 138
- ↑ Asian Cookbook, 1992, էջ 202
- ↑ 6,0 6,1 6,2 «Gado-Gado Siram» (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 26 апреля 2013 года-ին.
- ↑ Ինդոնեզական 40 կերակուր առանց որոնց մենք չենք կարող ապրել
- ↑ «The distinct taste of 'Gado-gado Direksi'» (անգլերեն). Republika — Электронная версия газеты «Република». 18 апреля 2012 года. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heinz von Holzen, Lother Arsana. Authentic Recipes from Indonesia. — Singapore: Turtle Publishing, 2013. — 113 p. — ISBN 978-0794-603-205
- Badiatul Muclisin Asti, Laela Nurisysyafa'ah. Kumpulan Resep Masakan Tradisional dari Sabang sampai Merauke. — Yogyakarta: MedPress, 2009. — 344 p. — ISBN 979-788-072-9
- Charmaine Solomon. The Complete Asian Cookbook. — North Clarendon: Tuttle Publishing, 1992. — 517 p. — ISBN 0-8048-3757-0
- Р. Н. Коригодский, О. Н. Кондрашкин, Б. И. Зиновьев, В. Н. Лощагин. Большой индонезийско-русский словарь. — М., 1990. — Т. 1.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գադո-գադո կատեգորիայում։ |