Գագիկ Գրիգորյան (քաղաքական գործիչ)
Գագիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գարիկ Էդուարդի Գրիգորյան (դեկտեմբերի 20, 1958, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցություն պետգամավոր[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարիկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1965-1975 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1975-1980 թվականներին՝ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, միաժամանակ` նույն ինստիտուտի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։
1980 թվականին աշխատանքի է ուղեգրվել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Պլիսեցկ քաղաքի տնաշինական կոմբինատում։ 1981 թվականին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ռադիոհաղորդումների կոմիտեի թղթակից, ավագ խմբագիր, բաժնի վարիչ։
1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ 1988 թվականին եղել է Արցախի Հանրապետության նորաբաց հեռուստատեսության գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ 1989 թվականին հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատողների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտը։
1992-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության հեռուստառադիոպետվարչության պետ։
1995 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
1999-2005 թվականներին եղել է «Արցախհեռուստառադիո» ՊՓԲԸ-ի, ապա` «ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
2000 թվականի հունիս 18-ին Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
2005-2007 թվականներին եղել է Արցախի Հանրապետության նախագահի օգնական։
2005 թվականի հունիսի 19-ին ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2007-2008 թվականներին եղել է «Արցախկապ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
2008 թվականի մայիսի 14-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2009 թվականի փետրվարի 18-ին հեռացել է «Ժողովրդավարություն» խմբակցությունից և անդամագրվել նորաստեղծ «Արցախատուն» պատգամավորական խմբին՝ ընտրվելով խմբի ղեկավար։
2010 թվականի մայիսի 23-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[3]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2010 թվականի հունիսի 11-ին նշանակվել է «Արցախփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 145-Ա հրամանագիր 22.12.2008 թվական)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արիության համար» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 08.05.2009 թվական)
- Արցախի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիգորյան Գարիկ Էդուարդի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine