Բրամ Մուլենար
Բրամ Մուլենար հոլ.՝ Bram Moolenaar | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Լիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Մահացել է | օգոստոսի 3, 2023[1][2] |
Մահվան վայր | Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Դելֆտի տեխնիկական համալսարան (1985)[3] |
Երկեր | Vim և A-A-P? |
Մասնագիտություն | ծրագրավորող և ինժեներ-էլեկտրիկ |
Աշխատավայր | Գուգլ և Océ?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | moolenaar.net |
Ստորագրություն | |
Bram Moolenaar Վիքիպահեստում |
Բրամ Մուլենար (1961, Լիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - օգոստոսի 3, 2023[1][2], Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), հոլանդացի ծրագրային ապահովման ինժեներ և ակտիվիստ, ծրագրային ղեկավարման համակարգի ստեղծող, բարեսիրտ և խիստ ղեկավար[6]: Բրամ Մուլենարը ստեցծել է համակարգչային տեքստային խմբագրիչ: Բրամ Մուլենարը աջակցում էր Ուգանդայում ՁԻԱՀ-ի զոհերին աջակցող հասարակական կազմակերպությանը և օգտագործում էր ծրագրային ղեկավարման համակարգը ժողովրդականության, նվիրատվություններ ներգրավելու համար:
2006 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը, Բրամ Մուլենարը, աշխատել է Գուգլ՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերության Ցյուրիխի գրասենյակում՝ Գուգլ օրացույցի վրա[7][8]: Բրամ Մուլենարը իր ժամանակի մեծ մասը ծախսում էր ծրագրային ղեկավարման համակարգին աջակցելու վրա[9]:
Վաղ մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրամ Մուլենարը ծնվել է 1961 թվականին Նիդեռլանդների Լիսս քաղաքում [8]: 1985 թվականին Բրամ Մուլենարը ավարտել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ մասնագիտությամբ[10]:
Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Բրամ Մուլենարը ձեռք է բերել նոր սերնդի համակարգիչ։ Քանի դեռ չէր տեղափոխվել, ծանոթ լինելով ծրագրային ղեկավարման համակարգին, Բրամ Մուլենարը փորձարկեց ծրագրային ղեկավարման համակարգի մի քանի կրկնօրինակներ, այդ թվում ՝ Սթիվին: Բրամ Մուլենարը վերցրեց Սթիվիի սկզբնաղբյուրը և բարելավեց այն: Նոր սերնդի համակարգիչների ծրագրային ղեկավարման համակարգին համապատասխանելու համար Բրամ Մուլենարը, ի վերջո, ավելացրեց լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են բազմաթիվ մակարդակների հրամանների չեղարկումը[10]: Բրամ Մուլենարի ստեղծած ծրագրային ղեկավարման համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 1988 թվականին Ֆրեդ Ֆիշի հանրային սկավառակի վրա։ Մի քանի օգտվողներ ծրագրային ղեկավարման համակարգը տեղափոխել են այլ հարթակներ, ինչպիսիք են համակարգիչների համար Մայքրոսոֆթ բազայի սկավառակի վրա հիմնված ԴՈՍ օպերացիոն համակարգը և Յունիքս բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն համակարգը: 1992 թվականին Բրամ Մուլենարը օպերացիոն համակարգի 1.22 տարբերակը բարելավեց և վերանվանեց նոր անունով[10][11]:
Բրամ Մուլենարի ստեղծած ծրագրային ղեկավարման համակարգն աշխատում է բաց կոդով և նախատեսված է բարեգործության համար: Բրամ Մուլենարի ծրագրային ղեկավարման համակարգից օգտվողները խրախուսվում են Հոլանդիա ֆոնդին նվիրատվություն կատարելու համար[10]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգի ստեղծումից ի վեր լիցենզավորվել են Բրամ Մուլենարի մի շարք այլ ծրագրեր[12]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգն արժանացել է մի քանի մրցանակների[13], և համարվում է ամենատարածված տեքստային խմբագրիչներից մեկը[14][15][16]:
Այլ ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրամ Մուլենարի կողմից մշակված այլ ծրագրային գործիքները ներառում են՝ Փայթոն ծրագրավորման լեզվում գրված ծրագրային ապահովման կառուցման գործիքը, որը կոչվում է Ա-Ա-Փ, նման է ծրագրի կատարմանըին, և զիմբու ծրագրավորման լեզվի գործիքները, որոնք շեշտը դնում են ծրագրերի ընթեռնելիության վրա[8]:
Բրամ Մուլենար Յունիքս բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն համակարգի հոլանդական օգտագործողների խմբի անդամ էր, որը օպերացիոն համակարգի ստեղծման և, ընդհանուր առմամբ, բաց կոդով ծրագրային ապահովման զարգացման գործում ունեցած ներդրման համար Բրամ Մուլենարին շնորհեց իր 25-ամյակի մրցանակը[17]:
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրամ Մուլենարը Ուգանդայի Կիբալա քաղաքում հիմնված ոչ կառավարական կազմակերպություն փաստաբանն էր: Բրամ Մուլենարը հիմնել էր ոչ կառավարական կազմակերպությունը ՁԻԱՀ-ից մահացած երեխաներին աջակցելու համար: 1994 թվականին Բրամ Մուլենարը կամավոր դարձավ որպես ջրի և սանիտարական ինժեներ Կիբալեի մանկական կենտրոնում: Հաջորդ քսանհինգ տարիների ընթացքում Բրամ Մուլենարը մի քանի անգամ այցելեց Կիբալեի մանկական կենտրոն։ 1995 թվականին Բրամ Մուլենարը ստեղծել է բարեգործական ծրագիր։ 1997 թվականին Հոլանդիայի բարեգործական ծրագիրը ներգրավվեց մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ տարի անց՝ 4000 ԱՄՆ դոլար[10]: 1999 թվականին նվիրատվություններից ստացված հասույթը կազմել է մոտավորապես 7000 ԱՄՆ դոլար[18]: Վերջին անգամ 2020 թվականին՝ նախքան COVID-19 համաճարակը Բրամ Մուլենարը այցելել է Կիբալեի համայնքային կենտրոն[8]:
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբեր ամսին Մուլենարը հայտնել է առողջական խնդիրների մասին[8]:
2023 թվականի օգոստոսի 5-ին Մուլենարի ընտանիքը հայտարարեց[19], որ Մուլենարը մահացել է դրանից երկու օր առա՝ 62 տարեկան հասակում, արագ զարգացող հիվանդության պատճառով[8]: Բրամ Մուլենարի հուղարկավորությունը տեղի է ունեցել Նիդեռլանդների Լիսս քաղաքում, 2023 թվականի օգոստոսի 16-ին[20]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգը կշարունակվի բարելավվել համահեղինակ Քրիստիան Բրաբանդտի կողմից[8]:
Հետմահու Փառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրամ Մուլենարը հետմահու պարգևատրվել է Եվրոպական ՍՖՍ 2024 մրցանակով, ՍՖՍ-ը ազատ ծրագրային ապահովման համաժողով է, որը կազմակերպվել է 2004 թվականից Եվրոպական ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի և աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգերից մեկի՝ Բոլցանո-Բոզենի Լինուքս, յունիքսանման օպերացիոն համակարգի միջոցով[21]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Message from the family of Bram Moolenaar — Google Groups, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Mourning Bram Moolenaar — 2023.
- ↑ Vim, an open-source text editor — 2002.
- ↑ https://es.linkedin.com/in/bram-moolenaar-56b5a55
- ↑ Vim developer Bram Moolenaar posthumously receives the European SFS Award — FSFE, 2024.
- ↑ Rehman, Rafeeq Ur; Paul, Christopher (2003). The Linux development platform: configuring, using, and maintaining a complete programming environment. Prentice Hall PTR. էջեր 37–. ISBN 978-0-13-009115-4. Վերցված է 30 March 2011-ին.
- ↑ Rehman, Rafeeq Ur; Paul, Christopher (2003). The Linux development platform: configuring, using, and maintaining a complete programming environment. Prentice Hall PTR. էջեր 37–. ISBN 978-0-13-009115-4. Վերցված է 30 March 2011-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Proven, Liam (7 August 2023). «RIP Bram Moolenaar: Coding world mourns Vim creator». The Register. Արխիվացված օրիգինալից 8 August 2023-ին. Վերցված է 7 August 2023-ին.
- ↑ «Yahoo! Groups». groups.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 9 November 2020-ին. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Moolenaar, Bram (15 January 2002). «Vim, an open-source text editor». free-soft.org. Արխիվացված օրիգինալից 5 August 2023-ին. Վերցված է 5 August 2023-ին.
- ↑ Moolenaar, 2000, էջ 4
- ↑ «charityware . info | for developers and users who care». charityware.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 28 April 2009-ին. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ «Vim». Moolenaar.net. Արխիվացված օրիգինալից 12 November 2011-ին. Վերցված է 10 February 2012-ին.
- ↑ Jacob Gube. «The 15 Most Popular Text Editors for Developers». Sixrevisions.com. Արխիվացված օրիգինալից 18 January 2012-ին. Վերցված է 10 February 2012-ին.
- ↑ «14 Most Popular Text Editors for Linux | TuxArena Blog». Tuxarena.blogspot.com. April 2009. Արխիվացված օրիգինալից 13 March 2012-ին. Վերցված է 10 February 2012-ին.
- ↑ «Best Text Editors». Lifehacker.com. 1 May 2008. Արխիվացված օրիգինալից 8 November 2011-ին. Վերցված է 10 February 2012-ին.
- ↑ «NLUUG Award». 2008. Արխիվացված օրիգինալից 13 April 2011-ին. Վերցված է 9 November 2011-ին.
- ↑ Marshall, 2002, էջ 103-104
- ↑ «Message from the family of Bram Moolenaar». Վերցված է 2024-02-13-ին.
- ↑ Axon, Samuel (8 August 2023). «Rest in peace Bram Moolenaar, author of Vim and hero of many developers». Ars Technica. Վերցված է 8 August 2023-ին.
- ↑ «Vim developer Bram Moolenaar posthumously receives the European SFS Award». FSFE. 2024-11-08. Վերցված է 2024-11-09-ին.
Մեջբերված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլենար, Բրամ (10 հոկտեմբեր 2000). «The continuing story of Vim» (PDF). moolenaar.net. Վերցված է 5 օգոստոս 2023 թվական-ին.
- Ս, Ալան (2002). «Intellectual Property Rights, the Internet, and Copyright» (PDF). Commission on Intellectual Property Rights. Վերցված է 5 օգոստոս 2023 թվական-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրամ Մուլենար» հոդվածին։ |
|