Բռնիր ալիքը
Բռնիր ալիքը անգլ.՝ Surf's Up | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թեմա | պինգվին |
Շարքի մասն է | Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ |
Ռեժիսոր | Էշ Բրենոն և Քրիս Բաք |
Սցենարիստ | Դոն Ռայմեր, Էշ Բրենոն, Քրիս Բաք և Քրիս Ջենքինս |
Հնչյունավորում | Շայա Լաբաֆ, Ջեֆ Բրիջես, Դիտրիխ Բադեր, Ջեյմս Վուդս, Mario Cantone?, Ջոն Հիդեր և Զոուի Դեշանել |
Պրոդյուսեր | Քրիս Ջենքինս |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Sony Pictures Imageworks, Sony Pictures Animation և Columbia Pictures |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս, Columbia Pictures, Sony Pictures Television և Sony Pictures Entertainment |
Տևողություն | 86 րոպե |
Շարք | Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ |
Սիկվել | Բռնիր ալիքը 2 |
Թվական | հունիսի 8, 2007 և սեպտեմբերի 13, 2007[1] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար |
surfsup.com |
«Բռնիր ալիքը» (անգլ.՝ Surf’s Up, 2007), ամերիկյան Sony Pictures Animation կինոստուդիայի լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռուսաստանում 2007 թվականի հունիսի 7-ին։ 2008 թվականին ֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում պատմվում է Կոդի Մավերիկ անունով բրդոտ պինգվինի մասին, որն ապրում էր փոքրիկ Կոլոտունե քաղաքում, որը գտնվում է Անտարկտիդայում։ Նա մեծացել է առանց հոր (վերջինիս կուլ էր տվել կետադելֆինը)։ Նրա բոլոր բարեկամները ձուկ պաշարելով էին զբաղվում։ Կոդին ևս պատրաստ էր այդ բախտին, եթե չլիներ Մեծ Զին՝ հայտնի սերֆինգիստ, ով պրոմոտուրով Անտարկտիդա էր այցելել։ Մեծ Զիի հետ հանդիպումը այնպես ցնցեց Կոդին, որ նա տարվեց սերֆինգով և իր ամբողջ ազատ ժամանակը դրան էր նվիրում։
Եվ ահա մի անգամ Կոդիի քաղաք այցելում է Մայկ Աբրոմովիչը՝ հայտնի սպորտային պրոդյուսեր, ջրասամույր Ռեջի Բելլաֆոնտի հավաքագրողը, որը Պին-Գու տրոպիկական կղզում իրականացվելիք Մեծ Զիի անվան Հուշային մրցույթի մասնակցելու համար հավաքում էր երիտասարդ հմուտ սերֆինգիստներ։ Մրցույթի վայր ուղևորության ընթացքում Կոդին ծանոթանում և ընկերանու է Ճուտ Ջոյի՝ տարավարքորդ ալքորի հետ։ Ջոն, ինչպես և Կոդին, իր հայրենիքում՝ Բադային Լճում, իր հայրենակիցների կողմից ծաղրանքի է ենթարկվել։ Չնայած խնդիրներին, այդ հմայիչ տարավարքորդը երջանիկ է ամենուր, ուր ընկերներ և սերֆինգի տախտակ կան։
Կղզում Կոդին ծանոթանում է գեղեցիկ, բայց խիստ աղջիկ Լենի Ալիկաիի հետ, որը փրկարար էր աշխատում։ Մրցույթի պատվո հաղթանշանի գլխավոր հավակնորդը իննակի չեմպիոն Տանկ «Ալեհատ» Էվանսն է։ Խարդախ մարզիկը հույս ուներ հաղթել տասներորդ, հոբելյանական անգամ։ Կոդի և Տանկի միջև վեճ է լինում, որից հետո Կոդին իրեն վիրավորողին սերֆ-դուելի է հրավիրում։ Երկրպագուները հիացած էին հակամարտությամբ և նորեկին էին երկրպագում։ Սպորտային պրոդյուսեր ջրասամույր Ռեջին ուզում էր հարստանալ Կոդի համբավի հաշվին, բայց ապարդյուն․ ինքնուսույց մարզիկը ամոթալի պարտություն է կրում իննակի չեմպիոնից և վնասվածք է ստանում։
Կոդիի նոր ընկերուհի Լենին նրան ծանոթացնում է իր հորեղբոր՝ Զիկ Տոպանգա անունով սերֆինգի ծեր վետերանի հետ, որը, նրա վնասվածքը բուժելով, փրկում է Կոդի կյանքը։ Զիկը միայնակ ապրում է կղզու խորքում։ Կոդի հայտնվելը ընդհանրապես չէր մտնում մենակյաց Զիկի ծրագրեի մեջ և նա ամեն ինչ անում է այդ անկոչ հյուրից ազատվելու համար։ Սակայն շփման արդյունքում պարզվում է, որ այդ երկու պինգվինների միջև շատ նմանություններ կան։ Բացի այդ, Կոդին անսպասելի իմանում է, որ Զիկը հենց լեգենդար Մեծ Զին է (նա կեղծել էր իր մահը, որպեսզի չվերադառնա պարտությամբ, որը նա կրել էր Տանկից, ով կիրառել էր ամենադժվար հնարքը)՝ իր կուռքը։ Զին փորձում է համոզել Կոդիին, որ սերֆինգում հաղթանակը ամենակարևորը չէ։ Գլխավորը՝ հաճույք ստանալն է այն ամենից, ինչ անում ես։ Ծանր, բայց հետաքրքրաշարժ պարապունքները իզուր չեն լիում․ Կոդին կամաց-կամաց նոր փիլիսոփայության է հասնում՝ ձեռք բերելով պրոֆեսիոնալի հմտություններ։
Իր մեջ ուժ զգալով՝ Կոդին որոշում է ալիքներին և Տանկին նորից հրավեր նետել։ Զին փորձում է կանգնեցնել պատվախնդիր նորեկին, բայց ապարդյուն․ նրանք վիճում են, և Կոդին գնում է մրցույթի։ Մրցույթում նա եզրափակիչ է անցնում Տանկի և Ճուտ Ջոյի հետ։ Այն պահին, երբ նա կանգնում է ընկերոջը փրկելու կամ հաղթելու ընտրության առաջ, նա զոհաբերում է փառքի ցանկությունը։ Բայց Կոդիի կյանքը վտանգվում է․ Տանկ Էվանսը նրան տանում է ժայռերի մոտ ու ինքը բարձրանում է մեծ քարի վրա։ հետո նրան փրկում է Լենին։ Իր հերթին Զին փրկում է Կոդիի կյանքը, որից հետո հասարակություն է մտնում և նորից հասարակ սերֆինգիստ է դառնում։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Շայա Լեբաֆ | Կոդի Մավերիկ |
Ջեֆ Բրիջես | Զիկ «Մեծ Զի» Տոպանգա |
Զոուի Դեշանել | Լենի Ալիկաի |
Ջոն Հիդեր | Ճուտ Ջո |
Ջեյմս Վուդս | Ռեջի Բելաֆոնտե |
Դիդրիխ Բադեր | Տանկ «Ալեհատ» Էվանս |
Մարիո Կանտոնե | Մայկ Աբրամովիչ |
Քելլի Սլեյտեր | Էդնա Մասերիկ |
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Music from Motion Picture
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեքի մեջ մտնում են տարբեր կատարողների մուլտֆիլմի մեջ հնչող երգեր։ Ամբողջ երաժշտությունը կարելի է գտնել պաշտոնական կայքում[2]
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Reggae Got Soul» | 311 | 3:10 |
2. | «Drive» | Incubus | 3:54 |
3. | «Stand Tall» | Dirty Heads | 3:13 |
4. | «Lose Myself» | Լորին Հիլլ | 4:36 |
5. | «Just Say Yes» | Կեն Էդրյուս | 3:40 |
6. | «Forrowest» | Forro in the Dark | 4:45 |
7. | «Pocket Full of Stars» | Nine Black Alps | 3:32 |
8. | «Into Yesterday» | Sugar Ray | 4:13 |
9. | «Big Wave» | Pearl Jam | 2:59 |
10. | «Wipe Out» | Big Nose | 1:42 |
11. | «Run Home» (Instrumental) | Priestess | 3:37 |
12. | «What I Like about You» | The Romantics | 2:58 |
13. | «You Get What You Give» | The New Radicals | 4:58 |
14. | «Hawaiian War Chant (Ta-Hu-Wa-Hu-Wai)» | Bob Wills & His Texas Playboys | 3:14 |
Green Day խմբի երկու երգերը՝ «Welcome to Paradise»-ը և «Holiday»-ը, որպես ֆոնային երաժշտություն հնչում են մուլտֆիլմի երկու հատվածում։ Սակայն այդ երգերից ոչ մեկը պաշտոնական երաժշտական ալբոմում ընդգրկված չէ։ «Welcome to Paradise»-ը նաև օգգտագործվել է ֆիլմի երկրորդ պրոմոթրեյլերում։ Առաջին թրեյլերում Red Hot Chili Peppers խմբի «Get on Top» երգը կարելի է լսել հետին պլանում։
Original Ocean Picture Score
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Մայքլ Դաննայի կողմից գրվել է մուլտֆիլմի գործիքային սաունդթրեք՝ «Original Ocean Picture Score» անվանումով։ Երգերի մեծամասնությունը հիմնված է «Legends» երաժշտական թեմայի վրա։ BSX Records-ը թողարկել է սաունթրեքների սկավառակի հավաքածուային հրատարկությունը՝ 1000 նմուշ սահմանափակ տիրաժով[3]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Legends» | 2:28 |
2. | «Sports Network Presents» | 1:05 |
3. | «You’re In» | 2:33 |
4. | «Big Z’s Shrine» | 0:43 |
5. | «Taking on Tank» | 1:20 |
6. | «The Geek» | 1:00 |
7. | «Stuck with This Guy» | 0:34 |
8. | «I Don’t Have a Way» | 0:58 |
9. | «Log Roll» | 0:44 |
10. | «The Board Shack» | 1:52 |
11. | «Cody Struggles» | 0:59 |
12. | «Lani and Cody» | 1:11 |
13. | «Waterfall» | 1:04 |
14. | «In the Tube» | 0:54 |
15. | «Training» | 1:32 |
16. | «The Has Been» | 0:51 |
17. | «The Big Z Memorial» | 0:45 |
18. | «First Round» | 1:02 |
19. | «Shredding» | 0:55 |
20. | «Winning Is...» | 1:05 |
21. | «Boneyards» | 2:34 |
22. | «Losers» | 0:46 |
23. | «Pointed the Way Back» | 1:20 |
Թողարկում և դրամարկղային արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմն առաջին անգամ լայն կինովարձույթի է դուրս եկել Ռուսաստանում 2007 թվականի հունիսի 7-ին։
- ԱՄՆ-ում և Կանադայում պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 8-ին։
- BoxOfficeMojo.com-ի տվյալներով երեք շաբաթում ֆիլմի վաճառված տոմսերից դրամական մուտք կազմել է $47 193 723[4]։
Վիդեոխաղ՝ մուլտֆիլմի հիման վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի գարնանը Ubisoft Entertainment կազմակերպությունը թողարկել է Surf’s Up! վիդեոխաղը՝ համանուն մուլտֆլմի մոտիվներով։ Խաղը ներկայացված է 3D-արկադային և էքստրեմալ սպորտի (սերֆինգի) ժանրում։ Խաղում կարելի է կառավարել մուլտֆիլմի 10 կերպարներին։ Ամեն կերպար ունի իր առանձնահատուկ սերֆինգի տախտակը։ Սակայն նրանցից բացի կան կրացուցիչ տախտակներ, որոնք կարող է վերցնել յուրաքանչյուր կերպար։ Յուրաքանչյուր տախտակ ունի իր բնութագրիչները (արագություն, առանձնահատուկ հնարքներ, կառավարում)։ Տախտակների վրա կարելի է նաև փոխել նկարը կամ ուղակի այն ուրիշ գույն ներկել։Յուրաքանչյուր կերպարի կարելի է հանդերձավորել հագուստի որոշակի ոճով։ Կա ընդամենը մրցույթների 13 վայր (ներառյալ պարապունքների վայրերը)։ Խաղն ընթացքում մուլտֆիլմից բացվում են նոր սաունդթրեքեր, տեսանյութեր և շնորհանդեսներ։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 17-ին, բաց թողնով կինոթատրոնները, տեսանյութով թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Բռնիր ալիքը 2» անվանումով։ Շարունակությանը մասնակցել են պրոֆեսիոնալ ըմբշամարտի աստղեր Վինս Մաքմահոնը, Թրիփլ Էյչը, Փեյջը, Անդերթեյքերը և Ջոն Սինան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Պաշտոնական կայք
- ↑ «Surf's Up [Original Score]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Weekend Box Office Results for June 22-24, 2007 — Box Office Mojo
- ↑ Surf’s Up 2 Is Happening, But with Pro Wrestlers as Surfers
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բռնիր ալիքը» ֆիլմի պաշտոնական կայք
- Բռնիր ալիքը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնիր ալիքը» հոդվածին։ |
|