Jump to content

Բոլու սար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլու սար
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՋուղայի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ 1560 մետր

Բոլու սար, լեռ Երնջակ գավառում, Նորաշեն և Ապարաններ գյուղերի միջև, Երնջակ գետի աջ կողմում։ Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրություն ունեցող լեռ է։ Այս լեռը երբեմն շփոթել են Օձասարի հետ։ XVII դարի պատմիչ Ա. Դավրիժեցու վկայությամբ Ավետիք Աստապատցին (մականունով Ալթուն) այդ սարի վրա Ապարանների կաթոլիկ հայերի պահած ս. Հռիփսիմեի մասունքները վերցնելով տանում է Նախճավան գավառի Քյուլթափա գյուղը և այդտեղ կառուցում ս. Հռիփսիմեի անունով մի եկեղեցի։

Լեռան վրա կառուցված է եղել «Կուսանաց» փոքրիկ մատուռ-սրբավայրը։ Այս լեռը շրջակա բնակչությունը կոչել է նաև «Հարս ու փեսի» սար։ Գաբաղ սար, լեռ Շարուր գավառի հյուսիսային մասում՝ Ախուրա և Վերին Յայջի գյուղերի միջև, նրանցից 3-4 կմ հեռավորության վրա։ Շարուրից դեպի Սևանի ավազան բարձրացող երթուղու աջ և Արփա գետի ձախ կողմում գտնվող այս լեռը ծովի մակարդակից ունի 1824 մ բարձրություն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։