Բոլոնեզե
Պաստա բոլոնեզեի բաղադրիչները | |
Ենթատեսակ | ragù? և սոուս |
Առաջացման երկիր | Իտալիա |
Ragù bolognese Վիքիպահեստում |
Պաստա բոլոնեզե (իտալ.՝ pasta alla bolognese), սոուս բոլոնեզե (ֆր.՝ sauce bolognaise), իտալական ծագմամբ ուտեստ։
Բոլոնեզե սոուսի ծննդավայրը Իտալիայի Բոլոնիա նահանգն է, որն արտացոլված է նրա անվան մեջ։ Պաստայի մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 18-րդ դարի վերջին և կապված է Բոլոնիայի մոտ գտնվող Իմոլա քաղաքի և Ալբերտո Ավիսիի կերպարի հետ, որը Գրեգորիո Լուջինի Բարնաբա Կյամոնտիի[1], հետագայում՝ Պիոս VII պապի խոհարարն էր։
Բոլոնեզի սոուսով մատուցվող մակարոնեղենի պատմական տեսակը տալիատելլեն է։ Այս��ր Իտալիայից դուրս բոլոնեզե սոուսը մատուցում են նաև սպագետտիի կամ մակարոնեղենի այլ տեսակների հետ։
Բուն Իտալիայում «spaghetti alla bolognese» անվանումն ավելի ուշ է տարածվել, քան նրա սահմաններից դուրս[2]։ Այն ծագել է Ամերիկայում։
Սպագետտիի հետ բոլոնեզե սոուսի օգտագործման մասին առաջին հիշատակումը հայտնվել է Ջուլիա Լովջոյ Կունիբերթիի (անգլ.՝ Julia Lovejoy Cuniberti) գրքում, որտեղ նա խորհուրդ է տվել օգտագործել սոուսը մակարոնեղենի կամ սպագետտիի հետ։ Փաստն այն է, որ չոր տալիատելլեն իր կառուցվածքով շատ փխրուն է։ Այն ժամանակ Ամերիկայում հիմնականում սպագետտի էին մատակարարում։ Ուտեստի հաջողությունը Ամերիկայում հսկայական էր, և մի քանի տարի անց այն ավելացվել է Նյու Յորքի ամենահայտնի ռեստորանների ճաշացանկերում, ինչպիսիք են Commodore հյուրանոցը 1920 թվականին և Moneta's-ը՝ 1931 թվականին։ Հենց այդ ժամանակ ուտեստը համաշխարհային համբավ է ձեռք բերել[3]։
Այսօր բոլոնեզե սպագետտին վաճառում են տուփերով, բանկաներով, ինչպես նաև սառեցված։ Բոլոնեզե պահածոյացված սպագետտի խոշոր արտադրողը ամերիկյան Heinz պարենային ընկերությունն է, որը դրանք արտադրում է 1960-ական թվականներից[4][5][6]։
Ի տարբերություն մակարոնեղենի այլ հայտնի տարատեսակների, ինչպիսին է կարբոնարան, բոլոնեզե սոուսը կարելի է օգտագործել ոչ միայն մակարոնեղենի, այլ նաև կարտոֆիլի խյուսի հետ, որպես լազանյայի լցուկ, իսկ որոշ դեպքերում այն մատուցում են նաև առանձին՝ որպես ռագու։
Ամենապարզեցված տարբերակում բոլոնեզեն իրենից ներկայացնում է լոլիկի սոուսով խճողակ։
Իտալական խոհանոցի ոլորտում մասնագիտացված Gruppo Virtuale Cuochi Italiani (GVCI) միջազգային կազմակերպությունն, որն ամեն տար�� կազմակերպում է Իտալական խոհանոցի միջազգային օր, 2010 թվականին տոնի պաշտոնական ուտեստ է ընտրել Tagliatelle alla Bolognese-ն[7]։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 17-ին, մասնակցել են 50 երկրների 450 խոհարար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lynne Rossetto Kasper (2012 թ․ փետրվարի 21). Morrow (ed.). The Splendid Table. ISBN 978-0-688-08963-4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Carnazzi, Stefano (2014 թ․ նոյեմբերի 26). «The Strange Story of Spaghetti Bolognese: Foreign-born, Adopted by Italy». Expo2015.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Gambero Rosso (2020 թ․ ապրիլի 27). «La vera storia degli spaghetti alla bolognese». GamberoRosso.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Don't call them spaghetti bolognese: the difficult relationship between Bologna and its most popular recipe, abroad». Ricette storiche (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Heinz | Spaghetti Bolognese». www.heinz.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Gallery Image: Heinz Spaghetti Bolognese». History of Advertising Trust (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «International Day of Italian Cuisines 2010». itchefs-GVCI (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Tagliatelle with ragù Bolognese sauce, Tagliatelle al Ragù alla Bolognese by Mario Caramella». itchefs-GVCI (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.