Բինդո Ալթովիտիի դիմանկար
Բինդո Ալթովիտիի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | մոտ 1515[1] |
բարձրություն | 59,7 սանտիմետր[1] |
լայնություն | 43,8 սանտիմետր[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ և Samuel H. Kress Collection?[1] |
հիմնական թեմա | Bindo Altoviti? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Portrait of Bindo Altoviti by Raphael Վիքիպահեստում |
Բինդո Ալթովիտիի դիմանկար (իտալ.՝ Ritratto di Bindo Altoviti), Ռաֆայել Սանտիի վրձնին պատկանող դիմանկար։ Նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունն է։ Բարձր Վերածննդի դարաշրջանի լավագույն դիմանկարներից մեկը Իտալիայում և ընդհանրապես դիմանկարների աշխարհում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից 1512-1513 թվականներին կամ 1515 թվականին։ Մինչև XIX դարը աշխատանքը համարվում էր Ռաֆայելի ինքնադիմանկար։ Սակայն այսօր պատմաբանների ուսումնասիրությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ երիտասարդ Բինդո Ալթովիտին՝ պատկերված նկարին, Ֆլորենցիայի հարուստ բանկիրներից է, ով 17 տարեկանում Հռոմում բանկ է ունեցել, որը նա ժառանգել է հոր մահից հետո։ Այդ ժամանակահատվածում նա եղել է Իտալիայի հարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և նրա բանկն է ներկայացրել Հռոմի պապի գումարները։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիայից Հռոմ՝ Մեդիչների ընտանիքի հետ կապված օպոզիցիայի պատճառով։ Բինդոն ծնվել է 1491 թվականին Հռոմում։ Գիտակցաբար օգտագործելով ֆինանսական և քաղաքական, գործնական կապերը՝ նա ձեռք է բերել Իտալիայի ամենամեծ կարողություններից մեկը։ 1530-ական թվականներին, երբ Պավել III-ը դառնում է Հռոմի պապ, Բինդոն ղեկավարում է ոչ միայն Պապի գումարը, այլև ողջ Հռոմին հացահատիկի մատակարարումը։
Բինդո Ալթովիտին կուլտուրական մարդ էր, սիրում էր արվեստը, ինչպես նաև մեծահոգի բարերար էր, եղել է Վերածննդի շատ հայտնի նկարիչների՝ ներառյալ Ռաֆայելի, Միքելանջելոյի, Բենվենուտո Չելինիի, և Ջորջո Վազարիի ընկերն ու հովանավորը։ Ռաֆայելը դիմանկարը ստեղծել է 20-22 տարեկան հասակում, նա նաև Ալթովիտիի համար կատարել է մի քանի պատվերներ, մասնավորապես՝ «Մադոննա դել Իմպաննատա» («Մարիամը Մանկան, Սուրբ Եղիսաբեթ, Հովհաննես Մկրտչի և անհայտ Սուրբի հետ»)։
Բինդո Ալթովիտին վերապրել է Ռաֆայելի մահը, Հռոմի խայտառակ թալանումը (1527) (Sacco di Roma), Իտալիայում Մաներիզմի ծնունդը։ Նա շփվում է մաներիզմի մի քանի վարպետների հետ։ Նկարիչ Ջիրոլամո դա Կարպին նույնպես պատկերել է Բինդո Ալթովիտիի դիմանկարը։ Ծեր հասակում նա Բենվենուտո Չելինիից պատվիրել է բրոնզե կիսանդրի[2]։
Կտավը մինչև 1808 թվականը եղել է Ալթովիտիի ժառանգների սեփականությունը, որից հետո վաճառվել Է Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ին։ Մինչև 1936 թվականը նկարը պահպանվել է Մյունխենի հին պինակոտեկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարը հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ նկարը գնել է գործարար և բարերար Սամուել Հենրի Քրեսը, ով նկարը նվիրաբերել է Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերված է գրեթե կանացի կազմվածք ունեցող Բինդոն՝ լույսի և ստվերի միջև ծանր հակադրության հետ։ Սա բնորոշ չի Ռաֆայելի աշխատանքներին, հատկապես դիմանկարներին, որը ցույց է տալիս նկարչի փորձերը՝ տարբեր ոճերի և ձևերի ստեղծագործությունները։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ազդեցությունը, որը Ռաֆայելը սովորել է իր կարիերայի մի փուլի ընթացքում, կոնկրետ այս դիմանկարում ակնհայտ է։
Դիմանկարը պատկերված է կանաչ ֆոնի վրա։ Կտավում նա պատկերված է մուգ գլխարկով և կապույտ թիկնոցով։ Նրա ոսկե, երկար ու նուրբ գանգուրները՝ աջ ականջի հետևը գցած, խորհրդանշում է հոգու ազնվությունն ու մաքրությունը։ Բինդոյի գլուխը թատերական կերպով շրջված է աջ, և նա ուշադիր նայում է դիտորդներին։ Ձախ ձեռքին երևում է մատանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բինդո Ալթովիտիի դիմանկարը
- Բինդո Ալթովիտիի դիմանկարը 22 տարեկանում Արխիվացված 2017-08-23 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռաֆայել Սանտի կատեգորիայում։ |
|