Jump to content

Բիզնես գաղափար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

Բիզնես գաղափարը բիզնեսի հայեցակարգ է, որը կապված է սպառողին առաջարկվող արժեքի հասկացման հետ։ Այն կարող է լինել սեփական (նոր, յուրահատուկ, առաջին անգամ ստեղծված), ինչպես նաև փոխառված («թշնամական» գրավում, ընկերության ձեռքբերման միջոցով, սեփական ընկերության ստեղծում և այլն)[1][2]։

Գոյություն ունի մի քանի մեթոդ բիզնես գաղափարի մշակման և գործածման համար։ Բիզնես գաղափարը կենսունակ բիզնեսի վերածելու կարողությունը պետք է ամրագրված լինի իրական բիզնես պլանով, որը նախքան գաղափարի իրականացվելը կարող է որոշակի գումարի դիմաց վաճառվել հետաքրքրված ներդրողին կամ ընկերությանը։ Բիզնես գաղափարը կարող է վաճառվել նաև այն իրականացնելու մասին մենեջերի հետ պայմանագրի ստորագրման մեթոդով կամ օգտագործելով փոխհատուցման ուրիշ ձևեր։

Ճիշտ ժամանակին տրված բիզնես գաղափարը, երբ սպասվում է ապրանքների և ծառայությունների պահանջարկի աճ, կարող է հանգեցնել շահավետ բիզնեսի ստեղծմանը։ Շատ բնագավառներում մրցակցության ուժեղացման պայմաններում սկսեցին հայտնվել այնպիսի բիզնես մտքեր, որոնք ուղղված են այդ պահին պահանջարկ չունեցող ապրանքների և ծառայությունների ստեղծմանը։ Նման նորարարական բիզնես գաղափարներն ուղղված են շուկային ամբողջովին նոր ծառայություններ մատուցելու մեթոդով պահանջարկի ձևավորմանը։

Բիզնես գաղափարները և առաջացման աղբյուրները շատ են, սակայն դրանց իրականացման որակը և ժամանակին լինելը պայմանավորված է հաջողությամբ ու անհաջողությամբ։

Բիզնես գաղափարների իրականացման մեթոդիկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում հաջողակ բիզնես գաղափարներն առաջարկվում են փորձագետների կամ այլ բնագավառներից եկած նորեկների կողմից, ովքեր սահմանափակված չեն բիզնես գաղափարի ոլորտի շաբլոններով կամ ավանդույթներով։

Բիզնես գաղափարների առաջարկների համար կարող է օգտակար լինել գործող ոլորտների, շուկայի, բիզնես մոդելների, բիզնես գործընթացների կառուցվածքային վերլուծությունը։ Որպես կանոն գրվում են վերլուծական գրառումներ, անցկացվում են SWOT, PEST, Մայքլ Փորթերի հինգ ուժերի վերլուծություններ։

Հաճախ օգտագործվում է մտագրոհի մեթոդը։

Նորարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսի համատեքստում նորարարությունները ենթադրում են նոր գաղափարների ստեղծում, հատուկ հետազոտությունների օգնությամբ նոր արտադրանքի մշակում կամ գոյություն ունեցող ապրանքների և ծառայությունների բարելավում։ Նորարարությունները հաճախ հայտնվում են բիզնեսի ուշադրության կենտրոնում և կարող են խթանել նրա զարգացումը և շուկայի առաջատար դառնալը։ Նորարարությունների վրա հիմնված ձեռնարկությունները սովորաբար ավելի արդյունավետ են և շահութաբեր։ Հաջողակ նորարարությունները պետք է ներառված լինեն այնպիսի բիզնես ռազմավարության մեջ, որը հիմնված է նորարարության մշակույթի և առաջ եկած խնդիրների լուծման ստեղծարար մեթոդների խթանման վրա[3]։

Նորարարության օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Apple-ի եկամուտը 2 միլիարդ դոլար էր, իսկ 2015 թվականին արդեն գնահատվել է 700 միլիարդ դոլար։ Դա տեղի է ունեցել նաև շնորհիվ նորարարական տեխնիկական լուծումների, որոնք իրենց արտացոլումն են գտել մի շարք արտադրանքներում՝ Macbook, iPod, iPad և iPhone[4]։

Tesla-ն ստեղծել է էլեկտրական մեքենա յուրահատուկ արտաքին տեսքով և արդյունավետ շարժիչով, որն օգնել է ընկերությանը հասնել շուկայական կապիտալիզացիայի՝ 33 միլիարդ դոլարով[5]։

Uber-ը հիմնադրվել է 2009 թվականին և 6 տարվա ընթացքում վերածվել է 50 միլիարդ դոլար գնահատվող ընկերության։ Իր պարզ, բայց յուրահատուկ գաղափարը՝ տաքսի պատվիրել սմարթֆոնի հավելվածի միջոցով, դարձել է շատ հայտնի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шкурко В.Е. Бизнес-планирование в предпринимательской деятельности: [учеб. пособие]/В.Е. Шкурко, Н.Ю. Никитина - Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2016 - 172с.- c.27—39 — ISBN 978-5-7996-1803-2
  2. Стрекалова Н.Д. Бизнес-планирование: учебное пособие — СПб.: Питер, 2012, — 352с. — с.96—126 — ISBN 978-5-459-01065-7
  3. Unknown. «What is innovation?». Business.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Kotter International (2013 թ․ նոյեմբերի 22). «It's not the idea, it's what you do with it». Forbes.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Dyer, Jeff (2015 թ․ օգոստոսի 19). «Decoding Tesla's secret formula». Forbes.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Davidson, Lauren (2015 թ․ օգոստոսի 21). «Uber IPO planned for first half of 2017 as bookings grow four-fold this year». Telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.