Բերտոլինա
Տեսակ | թխվածք |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Torta Bertolina Վիքիպահեստում |
Բերտոլինա(իտալ.՝ torta bertolina), իտալիական կարկանդակ, հյուսիսիտալիական Կրեմա քաղաքին (Լոմբարդիա) հատուկ հրուշակեղեն[1]։ Հիմնականում թխվում է շրջանաձև կաղապարով։ Ունի ոսկեդարչնագույն երանգ և ելակի բույր ամերիկական խաղողի կամ Կոնկորդ խաղողի շնորհիվ, որոնք համարվում են հիմնական բաղադրամասեր։ Կան պատրաստման տարբերակներ, հատկապես երբ կարկանդակը թխում են տնային պայմաններում, քանի որ շատ ընտանիքներ ունեն սեփական բաղադրատոմսը և փոխանցում են դա սերնդեսերունդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց հավանաբար առաջին անգամ կարկանդակը ստեղծվել է 1800-ական թվականներին, առաջին հիշատակումները ելակի խաղողի մասին, որը ներմուծվել է Ամերիկայից, վերաբերում են XIX դարերի սկզբին, և հնարավոր է հետագայում այն հիբրադացվել է հասարակ խաղողի որթատունկի հետ։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրամասեր[2]՝
- Ալյուր
- Եգիպտացորենի ալյուր
- Շաքարավազ
- Շաքարի փոշի
- Սերուցքային կարագ
- Ձիթայուղ
- Ձվեր
- Վանիլ
- Խաղող
- Խմորիչ
Ամեն տարի սեպտեմբերին Կրեմայում՝ Պիացցա Դուոմոյի գլխավոր հրապարակում անցկացնում են Բետոլինայի փառատոնը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Torta Bertolina». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Torta Bertolina Արխիվացված 2020-11-28 Wayback Machine (իտ.)
- ↑ «Crema. Festa della bertolina: piazza Duomo ospita la tradizione, il gusto e la solidarietà». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.